Այսօր եթե փոխվել է բան, ուրեմն փոխվել է Միրզոյան Արարատի, Փաշինյան Նիկոլի ու քայլարածների թիմի կյանքում

Արարատ Միրզոյանը Yerevan.Today-ին մեղադրում է օբյեկտիվ չլինելու մեջ։ Զարմանալի չէ, ու նոր երևույթ չէ, որ իշխանության ներկայացուցիչը, ավելին՝ պետության երկրորդ պաշտոնյաներն իրենց սխալներն անողոք կերպով ներկայացնող լրատվամիջոցներին մեղադրում են պատվեր կատարելու, գաղջ մթնոլորտ տարածելու և այլ մեղքերի մեջ։
Բոլոր ժամանակների ու բոլոր երկրների իշխանավորներին հատուկ է նման մտայնություն տարածելը։

Շաբաթական երկու-երեք անգամ հարցում ենք անում Երևանի փողոցներում՝ հասկանալու համար, թե ինչպես է ապրում քաղաքացին, բարեփոխվե՞լ է վիճակը, թե՞ ոչ։ Տեսանյութում հրապարակում ենք գրեթե բոլոր պատասխանները, բացի նրանցից, որոնք վատ բառապաշարով են դիմում (հայհոյում են) իշխանություններին։ Ակնհայտ է, որ մարդիկ շարունակում են վատ ապրել։ Հարցումի կարիք էլ չկա, յուրաքանչյուրն ինքն իր մաշկի ու իր շրջապատի օրինակով է տեսնում։

Հիմա Արարատ Միրզոյանը վերապահում ունի մեր օբյեկտիվության վերաբերյալ։ Ու ասեմ, թե ինչու։
Էսօրվա իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե Հայաստանի միակ պրոբլեմը Սերժ Սարգսյանն էր, ու եթե Սերժը փոխվել է Նիկոլով, Արա Բաբլոյանը՝ Արարատ Միրզոյանով, Վաչե Գաբրիելյանը՝ Տիգրան Ավինյանով, Վարդան Հարությունյանը՝ Դավիթ Անանյանով, Գեորգի Կուտոյանը՝ Արթուր Վանեցյանով, Հայաստանի պրոբլեմները լուծվել են։ Ու անգամ չեն մտածում, որ էսօրվա իշխանությունը կուտակած խնդիրներին կուտակել է էլ ավելի մեծ պրոբլեմ՝ անփորձ ու սոված պաշտոնավորի հարցը։

Տեղի է ունեցել պաշտոնափոխություն, մարդիկ գնացել են պաշտոնի, կտրուկ առաջխաղացում են ունեցել, աշխատավարձը կրկնապատկվել-եռապատկվել է, երթուղայինով աշխատանքի գնալու փոխարեն ծառայողական մեքենայով են գնում, քաղաքացիների մարդկանց հետ շփումները հասցրել են նվազագույնի (զբաղվածության պատճառով), ու արդյունքում, քանի որ իրենց կյանքը փոխվել է, սոցիալական դրությունը՝ բարելավել, ԱԺ նախագահ են արդեն, չգիտես, թե ինչի պետ են արդեն, կանխիկով հեռուստացույց են գնում, այցելում են ամենաթանկ կահույքի խանութները, իրենց թվում է, թե փոխվել է նաև բոլորի կյանքը։ Այ եթե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՔՊ-ականները գլխապտույտ հաջողություն ու առաջընթաց չունենային, ու շարունակեին կյանքը շարքային քաղաքացու սոցիալական կարգավիճակով, էդ ժամանակ կհասկանային, որ չի փոխվել ոչինչ։ Իսկ այսօր եթե փոխվել է բան, ուրեմն փոխվել է Միրզոյան Արարատի, Փաշինյան Նիկոլի ու քայլարածների թիմի կյանքում։

Ու նա զարմանում է՝ եթե նվազագույն թոշակը հասցրել ենք 25 հազար դրամի, թոշակառուն ինչո՞ւ է բողոքում։ Դե արի՝ մտածի։ Գուցե լավ մտածելուց հետո հասկանալի լինի, թե ինչու մեկ տարի առաջ այս օրերին հարյուր հազարավոր մարդիկ էին նույն փողոցներում պահանջներ ներկայացնում, իսկ այսօր ընդամենը մի փոքր մասն է եկել իր «հաջողությունը» տոնելու, ու ընդամենը մեկը՝ խորովածով։

Այ սրա համար էլ Արարատին թվում է, թե բոլորն ուրախությամբ մասնակցում են քաղաքացու օրվան, բոլորը ուրախ են, գոհ, երջանիկ, մենակ Yerevan Today-ն է, որ վատ բաների մասին է գրում։ Ոչ օբյեկտիվորեն։

Հետաքրքիր է՝ Արարատ Միրզոյանի չափանիշներով օբյեկտիվ պատկերը ո՞նց է ստացվում՝ Լուլուի ներկայացրած լրատվամիջոցների նախնական ցանկի՝ «ՀԺ»-ի, «Ազատության» ու «Հ1»-ի էջերից ու էկրանների՞ց, թե՞ աշխատասենյակների պատուհաններից։

Հենց քաղաքացուց այս հեռվացումն է, որ իշխանությանը կտրում է իրականությունից, ու դա կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ տարի այդ տոնը եթե անգամ նշվի օրացուցային կարմիրով, ապա՝ կանցնի առանց այս թիմի։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 644 անգամ
Լրահոս
46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am