Փաշինյանը Կերենեսկու հետքերով.վարչապետը կփախնի՞ կանացի հագուստով.Անդրանիկ Թևանյան
Հարցազրույց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ:/Մաս 1-ին/
-Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցան փոփոխություններ,ժամանակը կգնահատի դա հեղափոխություն էր,հեղաշրջում,թե իշխանափոխաություն:Ձեր կարծիքով ին՞չ տեղի ունեցավ , ի՞նչ ունեինք առաջ և ինչ ունենք հիմա:Այն ժամանակ առիթ ունեցել էիք այդ ժամանակահատվածը գնահատելու և վերլուծելու և նման մի գնահաստական էիք տվել՝քաղաքական տրասգենդերիզմ, և կոնկրետ ղեկավարին էլ այդպես էիք բնութագրել:Ինչ՞ նկատի ունեիք:
-Եթե մենք հետևենք մեր լրահոսին,կտեսնենք,որ հեղափոխական կամ փոփոխված իշխանության կողմից հիմնականում 2 բայ է գործածվում ՝ազատել և բռնել:Այսինքն՝ մարդկանց հիմնականում սպառնում են ազատելով կամ իրականացնում են այդ գործընացը,մյուսը,որ կբռնենք:Իշխանությունը պատկերացնում է,որ իր ֆունկցիաները դրանք են:Այնինչ հեղափոխական խոստումները ենթադրում էին ազատել կապանքներից և բռնել տնտեսական զարգացման պոչը և հասնել գլխին:Սա չենք տեսնում:Քաղաքական տրանսգենդերիզմի մասին ասեմ .տրանսգենդերը սեռափոխված մարդն է,ով և իր արտաքին տեսքն է փոխում, և սեռը:Քաղաքական առումով տրանսգենդերը այն մարդն է ,ով փոխում է իր հայացքները 180 աստիճանով,փոխում է իր տեսակետները և կատարում է իր խոստումները հակառակ իմաստով:Խոստանում է մի բան ,անում հակառակը,սկզբում մի բանին դեմ էր,հիմա կողմ է: Այս առումով մենք քաղաքական տրանսգենդերիզմի երևույթներ ենք տեսնում և եթե այդ երևույթները շատ խորանան, և տեսնենք ,որ հեղափոխությունը ապահովում է դատարանական պրոցեսները,ընդ որում ընտրովի սկզբունքով և սուբյեկտիվ մոտեցմամբ…
-Սպայկայի դեպքում, ի՞նչ եք կարծում սեփականության բերաբաշխման պահն է,թե իրականում մեծ խախտումներ են եղել:
-Օրինակ ցեմենտի գործարանի հետ կապված կան մոտեցումներ, ըստ որի կարող է սեփականության վերաբաշխում լինել: Սեփականության վերաբաշխում ասելով նկատի չունենք անպայման մեկի գործարանը խլելը ,նկատի ունենք այնպիսի քաղաքականություն,որի պայմաններում սեփականատերերը ստիպված են լինում վարքագծի փոփոխություն իրականացնել:Երրորդ բայն էլ է շատ օգտագործվում,դա փակելն է.հիմնականում փակվել են՝ճանապարհ,գործարան,հիմնարկ,նախարարություն,աշխատեղեր ,բացվելու հետ կապված լրահոս չկա,և սա բացասական ազդակ է:Զարմանալին այն է,որ հեղափոխությունը ավարտվել է հրապարակում,բայց հանրահավաքները շարունակվում են ՝ հանրահավաք է կառավարության նիստի,ֆեյսբուքյան լայվի ժամանակ ,ՀԱՊԿ-ի գագաթաժողովում,միջպետական հարաբերություններում,ԵԽԽՎ-ում,մաքսատանը:Մաքսատանը վերջերս տեսանք ,որ հանրահավաք էր՝պոպուլիզմ ,դեմագոգիա, էմոցիա,էքսպերսիա,բայց չկար անկեղծություն և չկար բովանդակություն:Երբ որ բովանդակաությունը բացակայում է,առաջին պլան է մղվում ձևը:Տեսանք,որ հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդը գերի դարձան հին Հայաստանին,սեփական կոմպլեքսներին, սեփական վախերին,վրեժխնդրությանը և ըստ էության նեղացվեց այն հանրային շերտը,որը կազմում էր այդ թավշյա հեղափոխության հենքը,հիմքը:Նեղացան, գնացին և մնացին 2008 –ի,1998թվականին,սկսեցին անձնական վենդետաների ճանապարհով գնալ,քանր որ ապագայի հետ կապված տեսակետ էլ չունեն,անընդհատ ետ են նայում:Այս առումով պետք է ասեմ,որ մերոնք օրիգինալ չեն:Գործադիր իշխանության ղեկավարը ինձ հիշեցնում է Կերենսկուն…
-Կերենսկին տխուր ճակատագիր ունեցավ,կանանցի հագուստով փախավ Ռուսաստանից…
-Այո, և խնդիրն այն է,որ նա իր գործողություններով դարձել էր ատելի և մերժելի ինչպես հեղափոխականների համար,բոլշևիկների,այնպես էլ ցարական իշխանության ներկայացուցիչների և հանրության լայն շերտերի համար: Կուզենայի զուգահեռներ անցկացնել նաև Ուկրաինայում տեղի ունեցածի հետ կապված՝Պորոշենկոն իշխանության եկավ հեղափոխությունից հետո,արտահերթ ընտրություններով,Մայդանով,և այն ժամանակվա իրենց մարտի 1-ով:Նա խոստանում էր ,որ ինքը գալու է և դրական փոփոխություններ է անելու,բայց արեց հակառակը:Նախ ,եթե որոշեց ընտրովի արդարադատություն իրականացնել, կանխավ մեղավորներ նշանակվեցին իրենց մարտի 1-ի մասով,այնտեղ 100-ից ավելի մարդ է մահացել իշխանություն-ընդդիմություն պայքարի ժամանակ, խոստացել էր,որ բացահայտելու է,բայց որևէ բացահայտում չեղավ սպանությունների հետ կապված ,և հիմա արդեն խոսակցություն կա և դրանք միջազգային հեղինակավոր մարդիկ են ասում,որ Ուկրաինայում տեղի ունեցած սպանությունների մեջ հիմնականում մեղավոր է եղել այն ժամանակվա ընդդիմությունը և հնարավոր է նաև երրորդ կողմի ներգրավվածություն, որը իրականացրել է սպանությունները:Մի ժամանակ խոսում էին վրացական դիպուկահարների մասին ,որոնք այնտեղ են աշխատել և հրահրել են այդպիսի իրավիճակ,որպեսզի իշխանափոխությունը ավելի հեշտ իրականացվի:Հետագայում Պորոշենկոն Ուկրաինայում հասարակությանը բաժանեց սևերի և սպաիտակների ,ռուսախոսների և ուկրաինախոսների,արևմուտքցիների և արևելքցիների, վատացրեց ռուս-ուկրաինական հարաբերությունները,չկարողացավ խնդիրները կարգավորել և ի վերջո հեռացավ:Եթե մենք զուգահեռներ ենք տանում,նման է իրավիճակը և մեզ մոտ էլ,եթե նկատում եք,մարտի 1-ի հետ կապված հետաքննությունը բացարձակապես կապված չէ 10 զոհերի բացահայտման հետ:Ոչ մի քայլ այս ուղղությամբ չի կատարվում:
-Շատ սահուն կերպով շրջանցում են:Երբ վարչապետին հարց ուղղեցին այս թեմաով,նա մանևրեց և կոնկրետ պատասխան չտվեց:Հանրությունն էլ պահանջ չդրեց, ընկեր,ասել եք,որ մարտի 1-ը բացահայտված է,10 հոգու սպանությունը,ասեք անուններ:
-Ինքներս մեզ անկեղծ հարց տանք :Հասարակությունը 2018 –ի ապրիլին ինչու էր դուրս եկել,ես կարծում եմ,որպեսզի լավ ապրի,որպեսզի իրավիճակը,իր կենցաղային ,սոցիալական պայմանները բարելավի,պետությունը լինի անվտանգ:Մարդիկ չէին պահանջում,որ մի հոգի գա և իր անձնական քաղաքական խնդիրները լուծի :Իսկ մեզ մոտ ,երբ որ վերադարձ եղավ 2008-ին,դա արդեն անձնական վենդետայի հարց էր:
-Դուք անընդհատ ասում եք,որ անձնական վենդետայի հարց էր, իսկապես հանրային պահանջ չկա՞ր:
-Հանրային պահանջ կար, բայց առաջին հերթին մարտի 1-ի 10 զոհերին է վերաբերում, և եկեք մեկ ուրիշ տեսակետից նայենք.ես Ուկրաինայի հետ համեմատեցի և ուզում եմ,ցույց տալ ,որ մեզ մոտ էլ է նույնն է տեղի ունենում,բացահայտումներ չկան,քաղաքական շահարկման հարցն է առաջնային: Հետընտրական քաղաքական զարգացումներ Հայաստանում եղել են բոլոր նախագահական ընտրություններից հետո՝1996,2003,2008,2013 թվականներին:Միակ դեպքը,երբ հետընտրական զարգացումներ չեն եղել նախագահական ընտրությունների ժամանակ,դա 1998 թվականն էր,երբ որ երկրորդ տեղը զբաղեցրած մարդը չդիմեց ՍԴ և չգնաց փողոցային զարգացումների:Սա որպես բացառություն,մյուս դեպքերում մենք ունեցել ենք հետընտրական զարգացումներ և ընդդիմության տարբեր լիդերներ են եղել: Ինչպե՞ս պատահեց,որ միայն 2008 թվականի հետընտրական զարգացումների ժամանակ մենք ունեցանք զոհեր:
-Այսինքն պատասխանատվությունը ընդդիմությա՞ն վրա է՝Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի:
-Ես ուզում եմ հարցարդումներ անցկացնել և զուգահեռներ տանելով ասել,որ տանկեր եղել են նաև 1996 թվականին,1996 –ի հետ կապված հաստատվել է ամբողջությամբ ,որ տեղի է ունեցել ընտրակեղծիք և դա հաստատել են իշխանության այն ժամանակվա կարկառուն ներկայացուցիչները:2008 թվականի հետ կապված այս տեսակետից էլ պետք է հարցին մոտենանք,որովհետև թվում է , թե այդ հարցի պատասխանը կիսատ է մնացել և քանի ,որ հարցը դարձել է բացառապես քաղաքական ,պետք է գնահատական տալ բոլոր տեսանկյուններից և հասկանալ՝ միգուցե վաղը այլ բաներ պարզվեն:
-Սա անձնական վրեժխնդրության պահն է,թե իրականում պետք է տնտեսական շատ հստակ ռեֆորմներ,քայլեր լինեն,դա մենք չենք տեսնում ,այդ պատճառով էլ անընդհատ կառչում են այդ թվականին,որպեսզի հանրությունը զբաղեվնի դրանով:
-Կա և հոգեբանական և քաղաքական հարց:Հոգեբանական առումով ինձ համար հասկանալի է,կա վրեժխնդրության պահ ,ժողովրդական լեզվով ասած՝մուռ հանելու:Բացի մուռ հանելուց,կա քաղաքական շատ պրագմատիկ հաշվարկ.հնարավոր հակադիր բևեռին ֆիզիկապես ուղղակի զրկել …
-Այդ հակադիր բևեռը իր համար հանգստանում էր,մի քիչ անհասկանալի՞ չէ,բերել մարդուն հռչակել դու ընդդիմություն ես ,դե քանի որ ընդդիմություն ես,պայքարելու ես իմ դեմ,քեզ տանեմ,փակեմ…
- Քանի որ իրավական լուծում չկա և մենք տեսնում ենք ,որ իրավական առումով որևէ բացատրություն չի տրվում,բացահայտում չկա ,մեզ մոտ թավշյա ճանապարհ գնաց ,բայց հետո սխալվեցին և շեղվեցին ուղուց:Հայտարարվել էր սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ,բայց հիմա ատելության և թույնի մթնոլորտ է տարածվել, և մեր հասարակությունը բաժանված է մինչև վերջին բջիջը:
-Հասարակությանը ներարկում են,որ քան դեռ կա քեզանից լավ ապրող 5-6 հարուստ մարդ ,մինչև դրանց բոլորի հարցերը չլուծվի,քո համար լավ չի լինելու:
-Դա ամնավտանգավոր կարգախոսն է ,որը ժամանակին ամբողջ աշխարհի կողմից մերժվել է:Այդ մերժված կարգախոսով բոլշևիկյան իշխանությունը գործեց և միլիոնավոր մարդիկ զոհվեցին,այդ մերժված կարգախոսով ֆաշիստական Գերմանիայում էին գորոծողություններ անում և այլ բռնապետական ռեժիմները:Սա մոլորություն է,սա կարելի է ասել հեղափոխության մանկական հիվանդություններից է,որով բոլորը հիվանդանում են,բայց պետք է որոշակի վակցինացիայից հետո արդեն իմունային համակարգը աշխատեցնի և մարդիկ չհավատան նման պարզունակ բաներին:Շատ կարևոր է ,որ մեզ մոտ տնտեսական բարեփոխումներ իրականացվեն:Երբ տնտեսական բարեփոխման հայեցակարգ չկա, տնտեսական բարեփոխման հերոս է դառնում ՀԴՄ կտրոնը, կտրոնը մեր երկրի տնտեսական բարեփոխիչն է դարձել:Շատ զարմանալի է,որովհետև բարեփոխումները ավելի ինստիտուցիոնալ տեսք են ստանում,բայց եթե մենք էլի մանրացնենք և տնտեսական բարեփոխումների հայտարարություններից ավելի խտացրած տեսք ստանանք ,կպարզվի ,որ տնտեսական հեղափոխության հասնելու համար և անելու համար մեզ պետք է ՀԴՄ կտրոն պահանջել,ոչխար պահել և մոշ հավաքել:Չորրորդ մեսիջը կառավարությունը դեռ չի տվել:Մեսիջ,որով տնտեսական բարփոխում պետք է իրականացվի,չկա որպես այդպիսն:
-Ձեռքի հետ էլ մի քանի գործարարների ձերբակալում են:
-Այդ բռնելը ,ազատելը,փակելը իրենք գերակայող են դարձել,իսկ գոյականները այդ ոչխարն է,ՀԴՄ կտրոնն է և մոշը :Այս երեք գոյականների և երեք բայերի համադրությամբ ,մենք փորձում ենք տնտեսական հեղափոխություն անել:
-Ռեֆորմներ իրականացնել նշանակում է նախ պատրաստ լինել գնալ ռիսկային քայլերի և քննադատությունների և մտածել,որ արդյունքը մենք տեսնելու ենք 2 տարի,5 տարի հետո: Նիկոլ Փաշինյանը իր թիմով ունի՞ այդ տվյալները,վախենում է դրանից,թե իրենք ի զորու չեն ընդհանրապես որևէ տնտեսական ռեֆորմ իրականացնելու:Մի քանի օր առաջ գրառում էիք կատարել ՝ կլոր թվերը, որպես կանոն, խաբում են: 50 հազար աշխատատեղ, 40 միլիարդ դրամ, 30 տոկոս, 2 անգամ ... Սրանք բոլորը քարոզչական կլոր թվեր են:
-Երբ հայտարարում են,որ կրճատում ենք որպեսզի իրենք հետագայում կարողանան ինքնաիրացվել,դա ինձ հիշեցնում է,որ բռնատիրական ռեժիմների ժամանակ մարդուն ասում էին,որ մենք քեզ ձերբակալում ենք և գնդակահարում ենք հանուն քո ապագա երջանկության :Բոլոր տիպի պոպուլիստական և բոլշևիկյան ոճի հեղափոխությունները նպատակ ունեն երջանկացնել ապագա մարդուն այսօրվա մարդու դժբախտության գնով:Մարդուն ասում են՝դու վաղը չես կարողանալու այդ համակագում և մենք քեզ ազատում ենք այդտեղ ապրելու հնարավարությունից և դու հայտնվում ես բանտում: Դու պետք է երջանիկ լինես:Ստալինյան գուլակներում՝ կենտրոնացման ճամբարներում,այսպիսի նախադասություններ կան, դա շատ լավ նկարագրված է Սալժինիցինի մոտ, որ երկաթյա ձեռքով մենք ձեզ կուղղորդենք դեպի երջանկություն:Երբ մարդկանց կրճատում են և ասում են՝մենք ձեզ դրանով երջանկացնում ենք, սա ինձ հիշեցնում է այդ կարգախոսը:
-Ինչո՞ւ է գնում այդ քային:
-Պատկերացում և մոտեցում չկա:Այս մարդիկ իշխանության գալուց առաջ շատ պարզունակ պատկերացում են ունեցել, գործադիր իշխանության բոլոր օղակները առավոտից երեկո զբացված էին կոռուպցիայուվ,հերիք է որ մենք գանք և դրանով չենք զբաղվի, տնտեսությունը կդառնա ծաղկուն:Իրենք անկեղծ են եղել,դա կոչվում է անկեղծ մոլորվածություն և անկեղծ ոչ կոմպետենտություն,որպեսզի չասեմ անմեղսունակություն:Ոչ կոմպետենտությունը հարվածում է այսօրվա իշխանության լեգիտիմությանը,որը օրինական ընտրությունների մասով կարծես թե հանրության որևէ շերտի կողմից խնդիր չունի:Կյանքը ցույց է տալիս,որ միայն օրինական ճանապարհով իշխանության գալը խնդիր չի լուծում, խնդիրը լուծում է կոմպետնենտ և արդյունավետ որոշումների կայացումը :Եթե մենք նայենք մակրոտնտեսական ցուցանիշներին,նույնիսկ պաշտոնական վիճակագրությանը,շատ վտանգավոր միտում է նկատվում,2018 թվականի կեսերից մենք արտաքին շուկան էլ ենք կորցնում,մեր արտահանման ծավալները և արտաքին առևտրաշրջանառությունը երկնիշ թվով անկում ենք ապրում:Սա պաշտոնական թիվ է ,մենք արտահանման շուկա ենք կորցնում ,և դա հիմնականում ԵԱՏՄ տարածքում:Երկորդը՝հիմնականում գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մեր հասարակության ներգրավվածությունը կա մեր ՀՆԱ-ի մեջ և այդ ոլորտում ևս անկում ենք արձանագրել և այդ անկումը պայմանավորված է եղել կառավարության սխալ քաղքականությամբ ,այլ ոչ թե վատ բնակլիմայական պայմաններով կամ վատ մենեջմենթով:Այս երկու հիմնական ցուցանիշները խոսում են այն մասին ,որ կա ոչ կոմպետենտություն և չկա պատկերացում,թե ինչպես լուծել խնդիրները:Մենք հաջորդ տարի մոտ 1 միլիարդ դոլորի արտաքին պարտք ենք փակելու՝և վարկի մարում և դրա սպասարկում:Այս մասին որևէ տեղ չի հայտարարվում: Կառավարության մյուս մոլորությունը,որ կար, իրենք կարծում էին,որ կարելի է իշխանության գալով և այսպես կոչված կուլակաթափության քաղաքականություն վարելով միլիարդավոր դոլարներ հավաքել.չկա աշխարհում նման փորձ,խոսում են անցումային արդարադատության ,մեղավորության կանխավարկածի մասին,հնարավոր չէ այդ մոտեցումով միլիարդավոր դոլարներ բերել,որովհետև դրանք բլեֆ են:Դա հնարավոր չէ անել հատկապես 21-րդ դարում:
-Հանրությունը նստած սպասում է դրան,ամեն մեկի դուռը պետք է թակեն և առնվազն մի կես միլիոն բերեն:
-Հանրությանը պետք է սթափ,ողջամիտ,ռացիոնալ ճշմարտությունը ասել և լուծում առաջարկել:Օրինակ երեկ ասում էին՝հանրությոնը մեզ պետք է թուղթը տա և ասի՝գնա այս հարցով Ղարաբաղի հակամարտությունը կարգավորի:Հանրությունը այդպիսի թուղթ տվող չի,այդ թուղթը պետք է ձևավորեն իշխանությունները,քաղաքական էլիտան նեկայացնի հանրությանը և էլիտաների մակարդակով քննարկումներ տեղի ունենան,և հանրությունը կարողանա որոշումներ կայացնել՝լիազորությունները գրեթե 100 տոկոսով ինձ,պատասխանատվությունը 100 տոկոսով քեզ ու բոլորին :Եվ այդ մեկ մարդը դու ես,բոլոր հարցերի համար պատասխանատու է մեկ մարդ և այդ մեկ մարդը ոչ թե ես եմ ,որ իշխանություն եմ վերցրել,այլ դու ես,գնա ինքդ էլ որոշի,թե ինչպես ես լուծելու Արցախի խնդիրը,տնտեսական ,սոցիալական խնդիրները :
-Ի՞նչ հիմքերով է խոսում 50 000 աշխատատեղի մասին:
-Այդ հայտարարությունը հետագայում վերանայվեց.մի տեղ հայտարարել էր,որ ստեղծել ենք նոր աշխատատեղ, հետո պարզվեց ,որ ուղղակի գրանցել են այդ աշխատողներին :Դրսում ասվեց,որ դա մեր աշխատաշուկայի 10 տոկոսն է,ներսում ասվեց,որ 9 տոկոսն է:Թվերի առումով անպատասխատու մոտեցում կա,կլոր թվերը խաբում են: Ինձ դեռևս ուսանող տարիներից են սովորեցրել ,որ եթե ձեզ կլոր թվեր են ներկայացում,ուրեմն դա խաբերություն է,հարկը որպես կանոն կլոր չի լինում:
Շարունակությունը՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի