Թույլիկ ֆունկցիոների դժբախտությունը

Օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հրապարակեց նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագիրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին։ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մեր իրականությունում շատերն են արժանացել, արդարացիորեն քննադատվել կամ մեծարվել: Բայց Էդվարդ Նալբանդյանին առհասարակ մեդալով պարգևատրելը, մասնավորապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, խոսում է այդ նախարարի` այլ նշանակալի գործերով չզբաղվելու ու ընդամենը կազմակերպչական հարցերում ինչ-որ դերակատարության ունենալու մասին: Մինչդեռ առանց նրա «ջանքերի» էլ ՀՀ ԱԳՆ-ի տարբեր բաժինները կարող էին «կազմակերպել» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Վստահաբար Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Նալբանդյան Էդվարդի կանչով ու հորդորով չէին ժամանել Երևան ապրիլի 24-ին, ու եթե նա համարձակվեր դա անել, Պուտինն ու Օլանդը ամենայն հավանականությամբ չէին էլ գա, որովհետև Հայաստանի արտգործնախարարն այն կշիռն ու ազդեցությունը չունի, որպեսզի որևէ երկրի նախագահի հրավեր ուղարկի ու ակնկալի պետությունների ղեկավարների այցելությունը: Ինչ վերաբերում է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների այլ դրվագներին Նալբանդյանի ակտիվ մասնակցությանը, ապա դրա համար պարգևատրելը ՀՀ նախագահի կողմից նույնն է, թե օդաչուին ամեն թռիչքից հետո կամ վիրաբույժին յուրաքանչյուր վիրահատությունից հետո պատվոգիր ու շքանշան հանձնելը: Առհասարակ, երկրների արտգործնախարարները գնահատվում են դիվանագիտական դաշտում արձանագրած կոնկրետ հաջողություններով, թեկուզ այդ աշխատանքը կարող է որոշ ժամանակ անհայտ լինել հասարակությանը: Բայց, Էդվարդ Նալբանդյանն այն գործիչն է, որի գրեթե ութամյա գործունեությունը չի նշանավորվել Հայաստանի համար որևէ ազդեցիկ հաջողությամբ: ԵՄ-ի հետ չորսամյա բանակցությունները մեկ օրում հօդս ցնդեցին և Հայաստանը հետ կանգնեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, որը բացի վնասներից` դեռ որևէ քաղաքական, առավելևս` տնտեսական օգուտ չի տվել գոնե մեկ հայ ձեռներեցի: Ի՞նչ աշխատանք է տանում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ-ում` ընդդեմ հակահայկական քաղաքականության... Ի՞նչ աշխատանք է տանում Էդվարդ Նալբանդյանն, օրինակ, կանխելու Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զինելու քաղաքականությունը: Այս հարցն, իհարկե, հռետորական է, քանի որ Ռուսաստանն այն երկիրն է, որը Նալբանդյանի համար գրեթե մայր հայրենիք է, իսկ «մայր Ռուսաստանի» իշխանության ամեն մի քայլ արդարացնելու համար Նալբանդյանը պատրաստ է երկար-բարակ պարզաբանումներ տալ, միայն թե որևէ «թթու» խոսք չհնչի Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ, թեկուզ դա կվերաբերի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, որոնք այս ընթացքում բազմաթիվ անգամներ հակասել են Հայաստան պետության շահերին: Կամ` բառացիորեն օրերս հայ ժողովուրդը ստացել է երթական հարվածը` «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանից. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում համարում է ցեղասպանություն, իսկ որպես օրինակ բերել է Օսմանյան Թուրքիան ու հայտարարել, թե այդ ժամանակ քրիստոնեական փոքրամասնություններին ոչ ոք չի ոչնչացրել: Ինչու՞ է լռում Էդվարդ Նալբանդյանը... Ինչու՞ է լռում Էդվարդ Նալբանդյանը, երբ Ադրբեջանը Հայաստանի սահմաններն է կրակի տակ պահում, ու չի համարձակվում մի քանի տողանոց հայտարարությամբ ՀԱՊԿ-ից համապատասխան արձագանք ակնկալել: Այս ինչուները կարելի է շարունակել ու արձանագրել` Էդվարդ Նալբանդյան` ոչ նախաձեռնող, ոչ ազդեցիկ, թույլիկ, «խեղճ ու կրակ» ու Պուտինին «հանկարծ չնեղացնող» ֆունկցիոներն իրականում դժբախտություն կհամարվեր ցանկացած երկրի համար ԱԳ նախարարի պաշտոնում: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am