Վերջին շրջանում մի քանի լրատվականներ պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ: Մեր թիմը, փաստեր ներկայացնելով, հերքել է այդ բոլոր սուտ լուրերը:
Այսօր հերթական լուրն է հրապարակվել, որում կրկին շոշափվում է իմ անունը: Լրատվամիջոցը գրել է, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փորձում է փոխել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքը՝ շահարկելով իմ անունը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես գործող օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել: Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը: Ովքեր ծանոթ չեն օրենքին, մեկ պարզ օրինակ բերեմ՝ միտքս հասկանալի դարձնելու համար: Ասենք, Տավուշի մարզում գործող գինու գործարանը չի կարող արտադրել «Արենի» անունով գինի, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանը՝ «Իջևան» բրենդով գինի: Այս օրենքը պաշտպանում է թե՛ սպառողների և թե՛ արտադրողների իրավունքները: Լինելով խոսքի ազատության ջատագով՝ հերթական անգամ ցավ եմ ապրում, որ նման ապատեղեկատվություն տարածելով մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հեղինակազրկում են մամուլի և խոսքի ազատության դերը Հայաստանում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը