ԼԳԲՏ –ի մասին օրենքը որևէ մեկը մեզ չի կարող պարտադրել .Գևորգ Կոստանյան

Հարցազրույց նախկին գլխավոր դատախազ , ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Հայաստանը ցնցում ապրեց ,երբ ԱԺ-ի ամբիոնին մոտեցավ տրանսգենդերը:Ձեր վերաբերմունքը այս ամենին,կա՞ շարունակություն:Մեզ տարիներ շարունակ պարտադրել են խտրականության հետ կապված օրենքը,նախկին իշխանությունները կարողացան հասնել նրան,որ չընդունել այդ օրենքը, իսկապես եվրոպական պահանջը շատ մեծ է, և մեզ իսկապես այդ վտանգը սպառնո՞ւմ է:Կարո՞ղ ենք սրան դիմակայել:

-Ես չեմ կարծում,որ այդ հարցով լավ զրուցակից եմ, որովհետև ես այդ հարցում ինձ համար ունեմ անվերապահ և անկոտրում վերաբերմունք ,որը բխում է մեր քրիստոնեական հավատքից:Վերջ:

-Դե ես ձեզ կխնայեմ և չեմ հարցնի մարդ է,թե՞ մարդ չէ:

-Նախ իմ վերբերմունքը պարզ է,դրա մասին երբևէ առիթ չենք ունենա խոսելու:Ինչ վերաբերվում է նրան մարդ է,թե մարդ չէ,իհարկե մարդ է ,որովհետև մարդն ունի բոլոր իրավունքները ,որոնք հավասար են բոլորի համար :Պետությունները պետք է երաշխավորեն այդ իրավունքները այնքանով,որքանով:Իրավական կողմը ,թե ինչ սահմաններում է իրենց իրավունք վերապահված,սա չափազանց կարևոր նշանակություն ունի:Արժեքային համակարգ,պետություների ինքնությունը ապահովող,կամ ինքնության հիմքը պահող հանգամանք: Շատերի մոտ առաջին հայացքից այնպիսի տպավորություն է,որ մարդու իրավունքն է ,մենք էլ Եվրոպական խորհրդի, ՄԱԿ-ի անդամ ենք ,ուրեմն պետք է այս կանոններին ենթարկվենք: Ճիշտ է կանոնները ունիվերսալ են,բայց միաժամանկ մենք ունենք բազմաթիվ դեպքեր ,երբ միջազգային ատյանները և նաև Մարդու իրավունքնների Եվրոպական դատարանը,պետության ինքնության և սովորութային արժեքային համակրգով պայմանավորված լրիվ այլ մոտեցում են ցուցաբերում:Մի օրինակ բերեմ,որում մենք էլ ենք ներգրաված եղել: Լաուցին ընդդեմ Իտալիայի գործով .երբ Իտալիայի դպրոցներում իրենց օրենսդրության համաձայն դասասենյակներում պետք է խաչ կախված լինի և այլ կրոնական կոմնորոշում ունեցող քաղքացին դիմում է Իտալիայի դատարանին ,ասում է՝ մենք գտնում ենք,որ դասասենյակում կախված խաչը մեզ դեմ է, իմ երեխան քրիստոնյա չի , դա խախտում է իր կրոնական դավանանքի իրավունքը:Իտալիայի դատարանը մերժում է,արդյունքում այս Լաուցին բողոքարկում է Եվրոպական դատարան և Եվրոպական դատարանը խախտում է ճանաչում և սահմանում է ,որ խաչը կախելը դասասենյակում խախտում է ինչ-որ մեկի դավանանքի ազատության իրավունքը:Ամենակարևորը.քրիստոնյա ամբողջ աշխարհը միավորվեց:Հիմա շատ կարևոր և այն ժամանակվա դրությամբ փակ ինֆորմացիա եմ ասում. Հռոմի պապը անգամ դիմեց մեր կաթողիկոսին,ես այդ ժամանակ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչն էի,երբ կաթողիկոսը նախագահին էր ներկայացրել իրավիճակը,մենք էլ ներգրավվեցինք որպես երրորդ կողմ,մեր դիրքորոշումը հայտնեցինք,և 10 քրիստոնյա երկիր ևս միացան   և մենք հաղթեցինք:Եվրոպական դատարանի առաջին ատյանը քննարկան առարկա դարձրեց՝ արդյոք խաչը պետք է դասասենյակներում կախված լինի,հետո բոլորս միահամուռ կերպով աջակցեցինք և Եվրոպական դատարանը համարեց,որ դա խախտում չէ:Սա այն դասական դեպքն էր,երբ Եվրոպական դատարանը քննարկման առարկա դարձրեց և վերլուծեց ,որ սա է այդ պետության կամ քրիստոնեական դավանանքի հիմքներից մեկը:Սա ես որպես օրինակ բերեցի ,քրիստոնեական արժեքները, ընտանիքը մեր պետության պահպանման հիմքերից մեկն է:

-Երբ մեզ վախեցնեն,ասեն՝մենք կդիմենք Եվրոպական դատարան, Լաուցին ընդդեմ Իտալիայի գործը կարող է մեզ համար օրինակ լինել:

-Եվրոպական դատարան դիմելը իրենց իրավունքն է,մենք էլ որպես պետություն կարող ենք պաշտպանել մեր շահերը:

-Ինչպես կարող են դիմել,և ինչ կարող են մեզ պարտադրել:

-Որևէ մեկը չի կարող պարտադրել,որ մենք օրենք ընունենք, ժամանակին այդ խտրականության բացառման մասին օրենքի խնդիրը ես որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ բոլոր արդարադատության նախարարների հետ քննարկել եմ,բայց խնդիրն այն է ,թե օրենքի ընդունման անհրաժեշությունը ինչով է պայմանավորված:Իսկ ով է ասում,թե մարդու իրավունքը խախտված է: Ով է ասում,որ մեր սահմանադրությունը և այսօրվա գործող օրենսդրությունը չի երաշխավորում այդ իրավունքները,որ դրա համար առանձին օրենք պետք է ընդունել:Իմ փաստարկը,որպես նախկին գլխավոր դատախազի,պետակաիրավական հանձնաժողովի նախագահ, այն է,որ բերեք ինձ ցույց տվեք հարգելի գործընկերներ,թե մեր օրենսդրության մեջ ինչը պատշաճ կարգավորված չէ,որ դրույթն է,որ չի երաշխավորում բոլորի իրավունքների հավասարությունը,մենք կորոշենք:Այս առումով ինձ համար շատ ողջունելի էր մեր ԱԳՆ-ի արձագանքը,որ ասաց՝մի խառնվեք մեր ներիքն գործերին:Դա շատ կարևոր էր:Տղերք,բերեք հիմնավորենք դրա անհրաժեշտությունը,հետո մենք որոշենք ոնց այդ լուծումը տանք,տանք,թե չտանք: Համենայնդեպս,այդ որ ուզում են ասել ՝մարդու իրավունք,չգիտեմ ինչ,դա բացարձակ այդպես չէ:Հակառակ պարագայում որևէ երկիր ինչ օրենք ընդունի ,մենք մեխանիկորեն պետք է բերենք այստեղ ընդունե՞նք:Այդպես հնարավո՞ր չէ:

-Նոր իշխանությունները հայտարարում էին,որ Նոր Հայաստանում այլևս չկա կոռուպցիա,բայց մենք դեպքեր տեսանք՝ դատավորի կալանավորեցին,փոխնախարարներ,վերհսկողական ծառայության ղեկավարի հետ կապված դեպքը առավել աղմկահարույց էր,քանի որ նա հեղափոխության առաջին օրերից կանգնած է եղել,և միացել կոռուպցիայի դեմ պայքարին:

-Որևէ պետություն համաշխարհային պատմության մեջ՝ բացառությամբ Սինգապուրի, երբեք չի հայտարարել,որ երկրում կոռուպցիա չկա :Երբ ասում են՝երկրում կոռուպցիա չկա,դա չի նշանակում,որ կոնկրետ կաշառակեր չկա,դա նշաբնակում է,որ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված օրեսնդրական մակարդակով,կոռուպցիոներին հետապնդման հնարավորությունները օբյեկտիվ են և արդյունավետ և պատասխանատվության անխուսափելիություն գոյություն ունի:Եթե ասում են,որ կոռուպցիա չկա,դա չի նշանակում,որ մեկը ինչ-որ մի անկյունում կաշառք չի վերցնում:Կոռուպցիա չլինել հասկացությունը լրիվ ուրիշ տրամաբանություն ունի:Ես ողջունում եմ հենց նույն այդ գործողությունները՝դա կլինի դատավոր, փոխնախարար…

-Ոգևորված էին հայտարարեցին ,Նոր Հայաստանում կոռուպցիա չկա:

-Այդ հայտարարությունների նկատմամբ իմ վերաբերմունքը այլ է, վսահեցնում եմ,որ կոռուպցիա չկա արտահայտությունը չի կարող դիտվել և չի դիտվում,որ որևէ մեկը այս երկրում կաշառք չի վերցնում:Որևէ մեկը չի կարող երաշխավորել: Անգամ Սինգապուրում Լի Կուան Յուի կառավարման արդյունքում ,նրա կառավարման տարիների էլի կոռուպցիոներներ էին բռնվում ու պատժվում,բայց ինքը համաշխարհային օրինակ է չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսակետից:ԱԱԾ-ի գործողությունները այդ մասով ոչ թե հակասության մեջ է մտնում,այլ իմ կարծիքով լրացնում է: Կոռուպցաայի դեմ պայքար կամ կոռուպցիա չկա արտահայտությունը իր մեջ ներառում է ինչպես ռիսկերի նվազեցում,այնպես էլ պատասխանատվության անխուսափելիություն:Ես երբեք նման հայտարարություն չէի անի,որ Հայաստանում կոռուպցիա չկա:

-Իսկ հայատրաությունները,որ սորոսականները պայքարում են ՔՊ-ականների դեմ,Սասնա ծռերը իրենց աջակցությունը հայտնեցին:

-Ես ձեռնպահ կմնամ նման գնահատականները մեկնաբանելուց,որովհետև ես ունեմ մեկ չափանիշ՝քանի որ այս գորոծողությունները և դատավորի մասով և Դավիթ Սանասարյանի ԱԱԾ-ն է իրականացրել ,ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա,որ սա այն եզակի և կարևոր դեպքերից մեկն է,որ մենք պետք է հասկանանք ,թե ինչ է նշանակում անմեղության կանխավարկածը,որը պետք է կիրառելի լինի ինչպես Դավիթ Սանասարյանի նկատմամաբ,այնպես էլ բոլորի նկատմամբ:

-Դավիթ Սանասարյանը հիմա ասում է՝ես իմ անմեղությունը կապացուցեմ,հասկացա՞վ ,որ չի կարելի ,որովհետև այնքան արագ կարելի է այս ամեն ինչը ձեր դուռը թակել:

-Սա պետական քաղաքակնություն պետք է լինի:

-Բայց նման բան տեսնո՞ւմ եք:

-Քանի որ չեմ տեսնում,դրա համար ասացի,որ Դավիթի օրինակով պետք է հասարակությունը հասկանա,որ չի կարելի մարդուն հանցագործ դիտարկել,չգիտես վաղը մյուս օրը ինչ կլինի:

-Կամ նշանակել:

-Առավել ևս նշանակել,վաղը որ այդ մարդը դատարանով արդարացավ,հանրությունը բարոյական պատասխանատվություն է ունենալու այդ մարդու առաջ: Դա կլինի Դավիթը,մյուսը,մյուսը ,անմեղության կանխավարկածը մաքսիամալ պետք է հարգել,դա չի քննարկվում:Ես անընդունելի եմ համարում ցանկաված այնպիսի դրսևորում,որը ուղղվում է Դավիթ Սանասարյանի անմեղության խախտմանը,նաև բարոյական տեսակետից է անընդունելի:

-Սա երևի դաս կլինի:

-Այստեղ կարևորը հետևյալն է.հանրությունը պետք է հարգանք ունենա այդ մարդկանց նկատմամբ,պետությունը ինքը պետք է ունենա ,իսկ պետության հարգանքի դրսևորումը պետք է լինի իրենց հաղորդագրությունների բովանդակությամբ, դրանց բովանդակությունը չպետք է այնպիսին լինի,որ հանրության մոտ միանգամից տպավորություն ստեղծվի,որ հանցագործ է:

-Վարչապետին հարց են ուղղում,թե երկրորդ նախագահի գործի հետ կապված ինչ կասեք,նա պատասխանում է,որ հանրության պահանջն է:Սա մասին ի՞նչ կասեք:

-Անմեղության կանխավարկածի պատասխանատվության առաջին կրողը պետությունն է, ղեկավարն է և բոլոր համապատասխան մարմիններն են:Անմեղության կանխավարկածի սկզբունքը երաշխավորելու պարտականություն ունեն՝պետության ղեկավարը,բոլոր պետական մարմինները,պաշտոնական անձինք, առաջին հերթին իրենք են պատասխանատու սուբյեկտ ցանկացած մարդու անմեղության կանխավարկածի իրավունքը ապահովելու համար:

-Հնարավոր է որ այս գործընթացը ինչ-որ մի փուլում տեղափոխվի դատարան,հարցեր ու կասկածներ ձեր մեջ շարունակո՞ւմ են մնալ:

-Սահմանադրական կարգի տապալումը, ցավոք, մեր հանրության մեջ քննարկվում է քրեաիրավական տեսակետից և հանրության մեջ,և իրավաբանների մեծ մասի մոտ: Սահմանադրական կարգի տապալումը որպես հանցակազմ առաջին հերթին պետք է քննարկման առարկա դառնա սահմանադարական իրավունքի տեսանկյունից ՝արդյոք սա սահմանադրական կարգ է,որն է սահմանադրական կարգը,սահմանադրական իրավունքի տեսնակյունից դիտարկել արդոք տապալում է,նոր դա տեղայնացնել քրեական արդարադատության մեջ:Ինչու,որովհետև առանց սահմանադրական իրավունքի տեսակետից սահմանադրական կարգի վերլուծության,դա ամբողջ գործընթացքը անարդյունավետ կդարձնի: Եթե ինչ-որ մի փուլում,իսկ դա անխուսափելիորեն տեղի է ունենալու, որ այդ սահմաանդրական կարգի տապալում,անձեռնմխելիություն,անպայմանորեն քննարկվելու է ոչ միայն քրեաիրավական տեսակետից ,այլև սահմանադրաիրավական տեսակետից:Իսկ հանկարծ սահմանադրաիրավական տեսակետից,որ այլ մոտեցում ցուցաբերվեց,դա տրամագծորեն կփոխվի ամբողջ քրեական գործի հիմքը,հենքը:

-Իրենք ճիշտ համարեցին,որ այս փուլում կալանքի տակ գտնվի,արդյոք սա ճիշտ մոտեցո՞ւմ է:

-Ես միջնորդությանը ծանոթ չեմ,ես ունեմ իմ կարծիքը, բայց ինչպես ասացի,ես դա հրապարակային արտահայտելու համար ձեռնպահ կմնամ:

-Չգա այն պահը,որ արդեն բոլոր որոշումները կայացված կլինեն,նոր այդ ժամանակ ասեք ձեր կարծիքը:

-Ես ինքս կորոշեմ,թե երբ արտահայտեմ իմ կարծիքը:

-Դուք բազմիցս կրկնում եք ցանկացած պետության հիմքերի հիմքը իրավական արդար պետություն ստեղծելն է ,արդար դատաիրավական համակարգ: Մի շարք մարդկանցից և բարձրաստիճան պաշտոնյաներից ,և սովորական քաղաքացիներից անձնագրերը տևական ժամանկ է վերցրել են:Ասել եք,որ մարդու իրավունքների խախտում կա:Ժամանակը անցնում է և այդ մարդկանց անձնանգրերը մինչ օրս չեն վերադարձնում :

-Պետությունը մի օր դրա համար վճարելու է, ամբողջ խնդիրն այն է,որ շատ մեր իրավապահ և իրավակիրառ մարմինները համարում են,որ այս երկրի օրենսդրությունը սկսվում և ավարտվում է քրեական իրավունքով ,քրեական օրենսգրքով և քրեական դատավարության օրենսգրքով: Ցավոք այդպես է , դրա համար շատերը ասում են՝օրենքով սահմանված կարգով ,օրենքին համապատասխան,տղերք հասկացանք,բայց վաղուց արդեն մեր երկրի օրենսդրությունը չի սահմանափակվում մեր երկրի օրենքներով :Մեր երկրի օրենքներում գրված ամեն մի նախադասությունը ,ամեն մի ստորակետը հատորներով մեկնաբանությունների է վաղուց ենթարկվել և Եվրոպական դատարանի և միջազգային այլ կառույցների կողմից: Օրինակ Դավիթի գործով այդ ցուցմունքների վրա հիմնված.քրեական արդարադատության մեջ էական լուրջ փոփոխություն է տեղի ունեցել համաշխարհային մակարդակով, ցուցմունքը միանշանակ ապացույց է, բայց հիմա քրեական արդարադատությունը գնացել է այնքան առաջ,որ միայն ցուցմունքով մարդուն չի կերելի դատապարտել մի պատճառով, որովհետև այդ ցուցմունք տվողը վաղը իր ցուցմունքը փոխելու է ու դրա համար պատասխանատվություն չկրի:Սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվությունը ծագում է միայն այն դեպքում,եթե մարդը պնդեց մինչև վերջ ,վճռաբեկ դատարանի մակարդակով օրինական ուժի մեջ մտավ,նոր իրեն կարող են ասել սուտ ցուցմունք է:Իսկ հիմա պատկերացրեք,մարդը ցուցմունք է տվել ու պնդում է այդ ցուցմունքը մի 2-3 տարի դատավարություն է գնում,եթե գործը կառուցված է ցուցմունքների վրա,դա նշանակում է,որ այդ ցուցմունք տվողները վաղը եթե այդ ցուցմունքներից հրաժարվեցին ,ամբողջ գործը քանդվում է:Դրա համար համաշխարհային քրեական արդարադատությունը պահանջում է ,որ ցուցմունքներից բացի պետք է գործը կառուցված լինի օբյեկտիվորեն ձեռք բերված այլ ապացույցների վրա ևս:

-Գաղտնալսումներից հետո ինչ պարզվեց,մեր իրավական համակարգը ի՞նչ վիճակում է:

-Մտահոգիչ:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 915 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am