ԱԳՆ-ում իրավիճակ չի փոխվել

Անցյալ տարվա ապրիլի 21-ին և 22-ին ՀՀ ԱԳՆ-ն իրեն ենթակա դիվանագիտական առաքելություններ է առաքել երկու փաստաթուղթ (դրանք կազմում են մեկ ամբողջություն), որով հանձնարարվում էր շտապ հանդիպումներ ունենալ հավատարմագրման երկրների ԱԳՆ-ներում ու միջազգային կառույցներում և ներկայացնել մեզանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին ՀՀ պաշտոնական տեսակետը:

«Ծառայողական օգտագործման համար» նշումով այս հանձնարարականով Հայաստանում կատարվող գործընթացները ներկայացվում են որպես հասարակական կարգի խախտմամբ ուղեկցվող անօրինական հավաքներ ու չարտոնված երթեր, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները:

Հայրենի դիվանագետներին կենտրոնից խիստ ցուցում էր տրվում օտարներին հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող ցուցարարները բռնությամբ ներխուժել են պետական հիմնարկներ, ուսումնական հաստատություններ, անչափահասներին ներգրավել են անօրինական հավաքներին, վնասել հանրային և մասնավոր գույքը, արել օրինական իշխանությունը տապալելու, ատելության և անհանդուրժողականության կոչեր:

Հայաստանյան բարձրաստիճան դիվանագետները պետք է դեսպանընկալ երկրներին իրազեկեին, թե որքան զուսպ է իրեն դրսևորում իշխանությունը, և որքան հանդուրժող է ոստիկանությունը հասարակական կարգը չարամտորեն խախտող քայլարածների նկատմամբ: Սակայն նրանք պետք է հավելեին, որ անկարգությունների 10-րդ օրը իշխանության համբերության բաժակը լցվեց, և նա հարկադրված էր իրականացնել անօրինական երթերից մեկը ցրելու գործողություն, իսկ դրա կազմակերպիչներ Ն. Փաշինյանին, Ա. Միրզոյանին, Ս. Միքայելյանին ձերբակալել:

Գաղտնիք չէ, որ ԱԳՆ կենտրոնական գրասենյակից ամեն օր տարաբնույթ տեղեկատվություն ու հանձնարարականներ են թռչում դեպի մեր դեսպանություններ և ներկայացուցչություններ: Սակայն այս մեկը առանձնահատուկ էր. այն պարտավորեցնում էր դեսպաններին ու մյուս դիվանագետներին սևացնել ժողովրդական ոչ բռնի շարժման նպատակն ու էությունը:

2018-ի ապրիլյան այս հանձնարարականից 3 օր անց «թավշյա հեղափոխությունը» հաղթեց, իշխանության եկան նրա առաջնորդները, իսկ իշխանափոխությունից ընդամենը 3 օր առաջ նման հանձնարարական գրողները և/կամ կատարողները ճամբարափոխվեցին: Չէ՞ որ իրավիճակ էր փոխվել:

Վարչապետ դարձած Ն. Փաշինյանի կամքով Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ԱԳ նախարար, որի կենսագրության գլխավոր հանգրվանները վկայում են, որ քաղաքական ցնցումները համընթաց հողմերի պես առաջ են մղել նրան:

1985թ. - Հայկոմկուսի ուղեգրով սովորելու է գործուղվել Մոսկվա,

1991թ. - ՀՀՇ-ի օրոք աշխատանքի է ընդունվել ԱԳՆ-ում,

1993թ. – ՀՀՇ-ական ԱԳ նախարար Վ. Փափազյանի հրամանով աշխատանքի է գործուղվել Լոնդոնում ՀՀ դեսպանություն,

1997թ. - վարչապետ Արմեն Սարգսյանը նրան Լոնդոնից բերել է Երևան և նշանակել իր խորհրդական,

1999թ. – նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան նշանակել է իր աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2002թ-ին` Շվեյցարիայում ՀՀ դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ,

2008թ. - նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Ստրասբուրգ), 2011թ–ին` ԱԳ նախարարի տեղակալ, 2014թ-ին` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Նյու Յորք):

Ապա, ինչպես Մնացականյանն է ԱԳՆ-ում ներկայացնում, իր պնդմամբ ու ցանկությամբ է Փաշինյանը դեսպաններ նշանակել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի տեղակալներ Կարեն Նազարյանին (Վատիկան), Աշոտ Հովակիմյանին (Չեխիա), Արմեն Պապիկյանին (Ավստրիա): Նույն կերպ դեսպան նշանակվեց Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Վարուժան Ներսիսյանը (ԱՄՆ), իսկ ԱՄՆ-ում, Շվեդիայում և Իսպանիայում ՀՀ դեսպանները վերադարձան Երևան` ստանձնելով իրենց տեղակալների պաշտոնները: Ցուցակն ավելի երկար է, բավարարվենք այսքանով:

Այդուհանդերձ, իշխանափոխությունից մեկ տարի անց դեռևս անհայտ է` նշանակումներ ստացած այս և մյուս բարձրաստիճան դիվանագետներից ով և ինչ մասնակցություն է ունեցել թավշյա հեղափոխությունը պարսավող հիշյալ հանձնարարականի կազմմանը, նրանցից ով և ինչպես է կատարել այն:

Ճշմարտությունը կոծկելու պարագայում մեր առասպելաստեղծ հայրենակիցները կարող են տարիներ անց հորինել, թե հեղափոխությունից հետո պաշտոնազրկված արտգործնախարար Էդ. Նալբանդյանը, Ուկրաինայում դեսպան Ա. Մանուկյանը և Նիդերլանդներում դեսպան Գ. Մելքոնյանը (պաշտոնավարեց ընդամենը 7 ամիս) ինչպես էին գրում այդ չարամիտ հանձնարարականը, մինչդեռ փոխարտգործնախարարները, մամուլի քարտուղարը, մյուս պրոֆեսիոնալ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագետները, ընդդիմանալով այդ ազգակործան ընթացքին և վտանգելով իրենց բարեկեցությունը` խելահեղ անձնազոհությամբ հարազատ ժողովրդին առաջնորդեցին դեպի պայծառ ապագա: Հենց այդ պատճառով էլ «թավշյա հեղափոխությունից» հետո նրանք բարձրացվեցին պաշտոններում ու աստիճաններում:

Իրականությունն ավելի քան գորշ է ու տրամագծորեն տարբեր առասպելից. 2018թ. ապրիլին այս բոլորը չկանգնեցին «ժողովրդի կողքին»: Նախկինում էլ սրանք քամու ուղղությամբ էին կողմնորոշվում: Նրանք միշտ հաղթողի հետ են:

Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ ներկայիս արտգործխնախարար Զոհրաբ Մնացականյանը 2008թ. մարտի 1-ի հետ կապված ուշագրավ վարքագծով է աչքի ընկել: Նա 2008թ. հունիսից, այսինքն՝ մարտի 1-ից անմիջապես հետո, դարձել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպանը և 3 տարի զբաղվել մարտի 1-ի քաղաքական հետևանքների վերացմամբ ԵԽ-ում, և անձամբ հիմնավորել է, որ Նիկոլ Փաշինյանը և «Մարտի 1»-ի գործով անցնող մնացածները քաղբանտարկյալներ չեն։ Մինչդեռ վերջերս, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, «ժողովրդի վարչապետն» ինքն իրեն ներկայացրել է որպես 2008-ի մարտի 1-ի զոհ և այն ժամանակվա քաղբանտարկյալ:

Մնացականյանը 2008-ի մարտի 1-ից հետո քաղբանտարկյալ լինելու պահով համաձա՞յն է Փաշինյանի հետ: Դժվար է ասել:

Պատասխանելով 2008-ի մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում Մնացականյանի գործունեության վերաբերյալ «168 ժամի» հարցին՝ ԱԳՆ-ում «կռուտիտ» են եղել ու խուսափողական ոճով արձագանքել: Դա նշանակում է, որ ԱԳՆ-ում իրավիճակ չի փոխվել: Հենց որ նոր իշխանություններ լինեն, Մնացականյանն ու էլի մի քանիսը, ամենայն հավանականությամբ, կհայտարարեն, որ իրենք միշտ էլ վատ կարծիքի են եղել Փաշինյանի մասին:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 375 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am