Instigate-ը պատրաստ է անօդաչուներ արտադրել հայկական բանակի համար

Ապրիլի 2-ից 8-ը ադրբեջանական բանակը Արցախի երկնքում կորցրել է 15 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Դրանցից մի քանիսը հարվածային կամ ինքնաոչնչացող (կամիկաձե) ԱԹՍ-ներն էին, որոնք Ադրբեջանը գնել էր Իսրայելից: Հասարակությունում եւ մամուլում ակտիվ է քննարկում է սկսվել այն մասին, որ հայկական կողմը եւս պետք է ունենա ժամանակակից ԱԹՍ եւ կարծիքներ են հնչում այն մասին, որ դրանք կարող են արտադրվել հենց Հայաստանում: Հայկական Instigate Robotics ՏՏ ընկերությունը երկար տարիներ զբաղվում է անօդաչուների ծրագրային եւ տեխնիկական մասի մշակումներով: Ընկերության համահիմնադիր ու գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը Մեդիամաքսին պատմել է իրենց անօդաչուների ու բանակի հետ հնարավոր համագործակցության մասին:

Instigate-ի գլխավոր ինժեներ Վահագն ՊողոսյանըInstigate-ի գլխավոր ինժեներ Վահագն ՊողոսյանըԼուսանկարը` www. be-armenia.com
«Անօդաչուները սովորաբար տանում են օգտակար բեռ, մեծ մասամբ` տեսախցիկ: Ռազմական ոլորտում անօդաչուներն  օգտագործվում են հետախուզության եւ հրետանու կրակի կառավարման համար: Մեր ներկա մշակումները քաղաքացիական օգտագործման համար են, բայց անհրաժեշտ աշխատանք կատարելուց հետո կարող ենք նաեւ ռազմական մոդելներ արտադրել»,- Մեդիամաքսին ասել է Վահագն Պողոսյանը:
Instigate-ի անօդաչուն նախագծված Սինգապուրի համարInstigate-ի անօդաչուն նախագծված Սինգապուրի համարԼուսանկարը` Instigate Robotics
Նրա խոսքով` 2011-ից սկսած բազմիցս փորձել են համագործակցել պաշտպանության նախարարության հետ, հանդիպումներ ու քննարկումներ են կայացել Instigate-ի ներուժը Հայաստանի ռազմական համալիրի արդիականացմանն ուղղելու համար, սակայն գործնական քայլեր չեն հետեւել: «Հիմա համագործակցում ենք Սինգապուրի հետ: Այդ երկրի սահմանապահ ծովային ոստիկանական զորքերի համար Instigate-ը մշակում է անօդաչու թռչող սարքի մի մոդել, որը 2017-ին, ամենայն հավանականությամբ, կիրառության մեջ կմտնի նավահանգիստները երկնքից տեսանկարահանելու համար», - պատմել է Վահագն Պողոսյանը: «Մեր սարքերի առավելությունը ցամաքից էլեկտրականության սնուցումն է: Եթե էլեկտրական շարժիչներով սարքերը սահմանափակ թռիչքային ժամանակ ունեն, ապա մեր մշակումները կարող են օդում մնալ որքան հարկավոր է` անհրաժեշտ նկարահանումներ կատարելով», - հավելել է նա: Վահագն Պողոսյանը Մեդիամաքսին ասել է, որ ՀՀ ՊՆ հետ պայմանավորվածություն ունենալու դեպքում կարող են ռազմական անօդաչու սարքերի ամենատարբեր մշակումներ կատարել նաեւ հայկական ԶՈՒ համար:  Նա նկատել է, որ դրանց գինը, Հայաստանում արտադրելու դեպքում, զգալիորեն էժան կլինի միջազգային շուկայում առկա առաջարկներից: mediamax.am

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am