Անդրանիկ Խաչատրյանը վիրավոր ուսով երկու օր մարտնչել է թշնամու դեմ

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում վերջին օրերին հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներն աստիճանաբար կազդուրվում են և առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրանց մեծ մասն ի վիճակի կլինի շարք վերադառնալ և շարունակել ծառայությունը: «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում զրուցել է բուժում ստացող զինծառայողների հետ: Մայոր Դավիթ Ղահրամանյանը պատմեց, որ վիրավորվել է անձնակազմին սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու ընթացքում: «Ականանետով անսպասլի կրակեցին, կողքիս երկուսը մահացան, ես էլ հրաշքով ողջ մնացի: Երկու ոտքերից բեկորային վնասվածքներ եմ ստացել: Հիմա ինձ լավ եմ զգում, անընդհատ բժիշկների հսկողության տակ եմ: Ապաքինվելուց հետո շարունակելու եմ ծառայությունս, այլ տարբերակ չկա»,- նշեց մայորը: Ժամկետային զինծառայող Գևորգ Հյուսնունցը պատմեց, որ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: «Դիրքերում էինք, հակառակորդն անդադար կրակահերթ սկսեց մեր ուղղությամբ: Մոտ կես ժամ պառկած ենք մնացել, հետո փորձեցինք սողեսող առաջ գնալ, այդ պահին դիպուկահարը կրակեց: Ձեռքս ճակատիս էր դրված, փամփուշտը ձեռքիս կպավ: Հետո զգում էի, որ ձեռք թուլանում է: Տղերքը եկան օգնության հասան, վիրակապ դրեցին ու դիրքերից ներքև իջեցրեցին, բերեցին հոսպիտալ: Հիմա բուժումս նորմալ է ընթանում, ապաքինվելուց հետո պատրաստ եմ վերադառնալ ու շարունակ ել պարտքս տալ Հայրենիքիս»,- ասաց Գևորգը: Ժամկետային զինծառայող Աղվան Ազիզյանը դեմքի հատվածում բեկորային վնասվածքներ է ստացել հակառակորդի անօդաչու թռչող սարքի պայթյունից: «Մենք շտաբում էինք, կրակոցներ լսեցինք, դուրս եկանք, և այդ պահին անօդաչու սարքը պայթեց, ինչի հետևանքով էլ դեմքս վնասվել է: Հիմա ապաքինվում եմ, դրանից հետո շարունակելու եմ ծառայությունս: 21 ամիս արդեն ծառայել եմ: Զինծառայությունս ավարտելուց հետո էլ, եթե նման իրավիճակ լինի, գալու եմ, կանգնելու եմ մեր զինվորների կողքին: Այս դեպքից հետո էլ ծառայության ընթացքում ավելի ուշադիր ու զգոն պետք է լինենք: Հիմա ավելի փորձառու ենք դարձել, թշնամուց էլ երբեք չենք վախեցել»,- ընդգծեց Աղվանը: Հոսպիտալում բուժում ստացող ժամկետային զինծառայող Անդրանիկ Խաչատրյանը վիրավոր ուսով երկու օրմարտնչել է հակառակորդի դեմ և բժիշկների օգնությանն է դիմել այն բանից հետո միայն, երբ զգացել է, որ թևը չի կարողանում շարժել: «Հակառակորդը սկսեց մեզ վրա կրակել, վազում էի թաքստոց, այդ պահին ինձանից մի փոքր հեռու ական պայթեց, բեկորներից մեկը թևիս կպավ: Սկզբում ուշադրություն չդարձրեցի վերքին, չեմ էլ ասել, որ վիրավոր եմ: Չէի ցանկանում դժվար պահին տղերքին մենակ թողնել: Հետո, երբ տեսա, որ թևս չեմ կարողանում շարժել, նոր դիմել եմ բժիշկներին: Հիմա ապաքինումս նորմալ ընթանում է: Կապաքինվեմ ու կվերադառնամ ծառայության»,- նշեց Անդրանիկը: Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշեց, որ հոսպիտալում այս պահին կա մեկ ծանր վիրավոր զինծառայող, ով վերակենդանացման բաժանմունքում է: «Նա երեկ վիրահատվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալում, գիշերը տեղափոխվել է Ստեփանակերտ: Վիճակը գնահատվում է ծանր, ոչ կայուն, հիմա աշխատում ենք կայունացնել վիճակը ու նրան տեղափոխել Երևան: Հոսպիտալում դեղորայքի և բժշկական պարագաների խնդիր չունենք, ամեն ինչով ապահովված ենք»,- նշեց նա: Հոսպիտալ էր այցելել նաև Քաշաթաղի և Դադիվանքի թեմի առաջնորդ Հովհաննես տեր քահան Հովհաննիսյանը, ով հերթով մոտենում էր վիրավոր զինծառայողներին, գոտեպնդում ու օրհնում նրանց: Հովհաննես տեր քահանա Հովհաննիսյանը հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին դրամական պարգևներ հանձնեց Ռուսաստանի հայերի միության կողմից:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am