Իրենք հանցագործ,ինձ են համաներո՞ւմ.Սամվել Բաբայան
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար,Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ:/Մաս 3-րդ/
-Այդտեղ ունենում ենք դիտորդնե՞ր:
-Ղարաբաղը ունի իր և զորքը , և հանարվորություն ,ես կետ առ կետ առաջարկել եմ,թե ոնց եմ պատկերացնում,մենք պետք է գանանք երկու փուլով.առաջինը՝տարածքները շեշետել ,ինչ տարածքների վրա է Ղարաբաղի ժողովուրդը փոխզիջման գնում,որովհետև Ղարաբաղը այն 130 000-150000 բնակչությունը չի, 500000 ղարաբաղցիներ,որ ասում են բաքվեցի ,բաքվեցին ո՞վ է ,արմատներով ղարաբաղցիներն են…
-Այսինքն մենք այլևս պետք է խոսենք ղարաբաղցի և փախստական…
-Ամբողջ Սովետական Ադրբեջանի տարածքում ապրող հայերից,նրանց շահերից:Մենք այդ տարածքները որ ազատագրել ենք և Ադրբեջանը ուզում է, այնտեղ ապրել է 315 000 բնակչություն:
-Մենք պետք է վաղուց այնտեղ վերաբնակեցրած լինեինք:
-Չենք արել,դա ոմանց արտաքին վատ քաղաքականության արդյունքն է:
-Վերջին տարիներին Արցախի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում,գյուղերը բնակեցնելու համար:
-Ես նման բան չեմ տեսել,համենայնդեպս ,երբ Եվրոպայից գալիս են,Ադրբեջանի ցուցումով տանում ենք ինչ-որ տարածքներ ,ասում ենք,որ այդ ժողովուրդը եկել է այդտեղ կամավոր ապրելու:Ինչո՞ւ եք նման բան ասում:
-Որպեսզի բանակցային պրոցեսին չխանգարենք:
-Կապ չունի բանակցային պրոսեցը:Սովետական Ադրբեջանի քաղաքացին իր անձնագրով ,իր ծննդականով Բաքվից քշել են,տեղահան են արել, եկել այստեղ է ապրում:
-Դուք ասում եք,թե ինչո՞ւ քաղաքացիություն չեն տալիս,չէ:
-Իհարկե:
-Ընտրություններ են առաջիկայում,դեռ որոշում չեք կայացրել,ակնկալո՞ւմ եք հայաստանյան իշխանությունների աջակցությունը:
-Իհարկե ոչ:Ինչու պետք է ինձ աջակցեն:
-Որովհետև Հայաստանի իշխանությունը կարող է ինչ-որ բան այստեղից որոշել,այնտեղ իրականանա:
-Ես առայժմ աջակցություն միայն ու միայն մեր ժողովրդից եմ ակնկալում: Ով ինձ ընտրելու է,ես նրանց հետ եմ հանդիպում,խոսում,իմ տեսլականը ներկայացնում,բացատրում իրավիճակը ինչքանով ես եմ պատկերացնում:Դչանից հետո ստորագրահավաք կլինի,կհսատատեն՝իրոք ցանկանում են,որ ես մասնակցեմ,քանի տոկոս է ցանկանում, հետո նոր որոշում կկայացնեմ:
-Ես գիտեմ,որ ակտիվ հանդիպումներ եք կազմակերպում:Ձեր տպավարությունն ինչպիսին է:
-Անկեղծ ես չեմ կազմակերպում,ես հրավեր եմ տալիս,եթե մեկը ձեզ կասի,որ ինչ-որ մեկը գնում-քարոզում է,թե եկեք,այս այն արեք,դա այդպես չէ:Ասել եմ ՝հրավերներ բաժանեք:
-Եթե ընտրություններով մեկ ուրիշն անցնի ու ձեզ ասեն,որ Արցախի շահի համար կողքին պետք է կանգնեք,կկանգնե՞ք:
-Միշտ էլ պատրաստ եմ եղել հանուն Արցախի:
-Մի քանի թեկնածուներ կան,նրանցից մեկը ,եթե ձեզ դիմի:
-Խնդիր չկա:Ես Ղարաբաղում եմ ապրում:
-Որտե՞ղ եք ձեզ ավելի լավ զգում՝Արցախում,թե՞ Երևանում:
-Վերջին տարիներին ավելի լավ Երևանում էր,մեծ շփումներ կան:
-Գիտեմ,որ հանդիպել եք ներկայիս նախագահի՝ Բակո Սահակյանի հետ,ինչի՞ մասին եք խոսել:
-Մոտ մեկ տարի է,որ հանդիպել ենք,խոսել ենք օրենսդրության,Սահմանադրության,ազատականության ,որ օրենքերը պետք է լինեն ապակենտրոն:
-Փոխըմբռնում եղա՞վ ձեր միջև:
-Օրինակ Սահմանադրության հարցը որ քննարկել ենք,ինքն ասել է,որ մարդ կա , դրանովզբաղվում է:
-Հեղափոխությունից հետո Արցախի հերոսների նկատմամբ ինչ-որ գործընթացներ են սկսվել՝քրեական գործեր,ձերբակալություններ և այլն: Ձեր կարծիքով թիրախավորված բան կա,թե՞ ոչ:
-Ես սա մեծ ծրագրի մեջ չեմ տեսնում:Տարբեր բաներ են,թե պատերազմի ժամանակ ինչ դեր ես ունեցել և հետագայում քեզ ոնց ես պահում:Խնդիրն այն է,որ ես հատուկ ծրագիր չեմ տեսնում,ուղղակի ինչ փոփոխությունների գնում է այսօրվա իշխանությունը,փորձում է իր համար հարթել,որ ավելի հեշտ լինի գործելը ,որովհետև սրանք արդեն բոլոր առումներով կայացել են և ինչ-որ տեղ ուզում են ինքնուրույն քայլեր անել ,իշխանությանը դա դուր չի գալիս:
-Այս ճանապարհո՞վ:Երբ ձեզ կալանավորել էին,հոդվածներ տպագրվեցին,թե թշնամին ինչքան կարող է ուրախանալ՝Վազգեն Սարգսյանին սպանեցին,մյուսը՝կալանավորված էր:Լարիսա Ալավերդյանը պատմում էր,ասում էր,որ երբ գնում էինք ադրբեջանցիների հետ հանդիպման մեզ հետ տանում էինք այն թերթը,որտեղ Սամվել Բաբայանի նկարն էր,հենց բացում էինք նրանք վախենում էին:Այսօրվա ձերբակալվածների մեջ էլ կան մարդիկ,ովքեր թշնամու մեջ վախ են ներշնչել ու այս պայմաններում,երբ պատերազմը դեռ չի ավարտվել:
-Այդ տղաները,որոնք այդ քրեական գործերով են անցնում,կատարել են սխալներ,ըստ որի ոչ թե ծառայել են պետությանը ,այլ ծառայել են տվյալ իշխանությանը,պատվերներ են կատարել,վարկաբեկել են:
-Բոլոր իշխանությունները չեն ,որ գիտեն իրենց հերոսներին ու առաջնորդներին խնայել:
-Պետք չէ իշխանության թագավորին ծառայել,եթե ծառայել ես,որ լավ ապրես,պետք է այսօր էլ փոխհատուցես:
-Այս խնդիրների հետ կապված դուք հարցեր չունե՞ք իշխանությանը,այն ինչ տեղի է ունենում արդյոք հա՞րթ է ,ճի՞շտ է,արդա՞ր է:
-Հարցեր ունեմ և դա բարձրաձայնում եմ,ես ասում եմ ,որ եթե մենք քննում ենք մարտի 1-ը,քննում ենք այդ 10 հոգու սպանությունը՝ով է հրահանգ տվել,ով է կատարել, ոնց է եղել,եթե մենք սրանց չենք ձերբակալում, հասարակությունը անուն ազգանուններով չգիտի,թե ովքեր են,մնացած բոլորը ինձ համար օդ է:
-Այսօրվա իշխանությունը հայտարարեց ՝մեզ համար պարզ է ,թե ով է կատարել Մարտի 1-ը:
-Այսօրվա իշխանության Քննչականի պետը հայտարարեց,որ Քոչարյանը որևէ հրնհանգ չի տվել ոչ կրակելու,ոչ սպանության: Այսինքն,պարոն Քոչարյանին ձերբակալել են սահմանադրական կարգը խախտելու համար:Ինչքանո՞վ է այդ կարգը խախտվել,իրոք նման բան եղել է ,թե չէ,դատարանում կհետևենք,նոր կարծիք կհայտնենք:
-Դուք կարծիք ունե՞ք,Սահմանադրական կարգը պահողը,սահմանադրական կարգ է խախտու՞մ:
-Եթե անկեղծ,ես այդ կարծիքը ,ի տարբերություն ձեզ,դեռ 2016 թվականի հունիսին եմ ասել պարոն Փաշինյանին:
-2016 թվականի՞ն,Նիկոլ Փաշինյանի՞ն:
-Այո, 2016 թվականի հունիսին ,մենք հանդիպել են մի հարցով …
-Ինչի քննարկեցի՞ք այդ հարցը…
-Ես իմ տեսակետը պարոն Քոչարյանի անձի մասին արտահայտել եմ,ինքը շատ լավ տեղյակ է իմ տեսակետին:Ժամանակը չի հիմա ասելու,իմաստ էլ չկա:Ինձ պետք էր ,որ ինքը իմ տեսակետն իմանա այդ հարցի մասին,ինքը գիտի:
-Ձեզ լսեցի՞ն պարոն Բաբայան:
-Որ լսած լինեին,դա չէր լինի:
-Ասացիք արդեն :
-Երբ անմեղ մարդուն՝պարոն Բաբայանին,այդ նույն ազգային հերոսին ձերբակալեցին,2000-ին ,լա՞վ էր:
-Համաներում եղավ,ձեզ ազատեցին:
-Իրենք հանցագործ,ինձ են համաներու՞մ:
-Ում մասին եք կոնկրետ ասու՞մ:
-Եթե պետք է բոլորին:
-Այսինքն արժե՞,թող բոլորը անցնե՞ն դրանով:
-Չեմ ասում բոլորը,թող թեթև խելքի գան,որ չի կարելի նման բան անել:
-Իսկ հիմա ինչ տեղի է ունենում,կարելի է անե՞լ:
-Չպետք է լինի,ոչ այս,ոչ այն:Պետք է ուժ գտնել,ու այդ ամենից դուրս գալ:Չպետք է քեն պահել:Երբ ինձ ասում են ,որ դուք գալու եք պատժեք,ես բացատրում եմ ՝ինչի համար եք ասում,որովհետև դուք անօրինական բաներ եք արել ,գիտեք,որ 2000-ին ձեր բոլոր գործողությունները եղել են անօրինական:
-Դուք էլ եք գալու ասֆալտին փռելո՞ւ , պատերին ծեփելո՞ւ համար:
-Ես ինձ կյանքում թույլ չեն տա իջնել այդ մակարդակին:Եթե ղեկավար ես,դրանից դուրս կգաս,երբ մի քիչ վեր կանգնես անձնականից և փորձես համախմբել ժողովրդին,ոչ թե գնահատական տալ :Նոր մտածելակերպ ենք բերում՝երիտասարդներ,նրանք գալու են աշխարհ շուռ տալու, պետք է փորձ ունեցողներից էլ կարծիք հարցնել:
-Նման բան տեսնու՞մ եք:
-Ոչ,ես իմ պատկերացումն եմ ասում,թե ինչ են անում,ես տեղյակ չեմ,ես չեմ շփվում:
-Ամենակարևոր բանը,որ հրապարակային կուզենայիք այսօրվա վարչապետին ասել:
-Ես կցանականայի ,որ ունենա առողջ կադրային քաղաքականություն և օրենսդրությունը ապակենտրոնացնել,չթողնել ,որ ներքին գործերը 28000-29000 լինի և մի մարդու ենթակայության տակ:Ես կառաջարկեի օպերատիվ ծառայությունը առանձնացնել, պահակախումը առանձին միավոր դարձնել ,իսկ համայնքին վերադարձնել ոստիկանին:
-Նախկինների ու ներկաների վրեժ տեսնում եք,թե՞ հաղթահարվում է:
-Իմ կարծիքով հաղթահարվում է,հաղթահերվելու է:
-Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը նկատելի՞ է այսօրվա պրոցեսների վրա:
-Ես ինչքան գիտեմ որևէ ազդեցություն չունի:
-Երբ ասում ենք Մարտի 1,անմիջապես կապ է գնում՝Լևոն Տեր-Պետրոսյան –Նիկոլ Փաշինյան:
-Չեմ գտնում ,որ Նիկոլ Փաշինյանը ենթարկվում է Լևոն Տեր Պետրոսյանին:Այսօրվա բոլոր գործողությունները Նիկոլ Փաշինյանինն են:
-Դա ձեզ մխիթարու՞մ է,թե վախեցնում:
-Որ վախեցնում է,ոչ էլ մխիթարում:Տեսնում եմ երիտասադդ է,եկել է,փորձում է իր թիմը հավաքել,իր դիրքը դնի, դեռ ահագին փոփոխություններ կան,ինչքանով կստացվի՝ժամանակը ցույց կտա:
Առաջին հատվածն՝այստեղ
Երկրորդ հատվածն ՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասրայանի