Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Մեկ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից: «Թավշյա հեղափոխության» առաքելությունն, ըստ այդմ, ավարտվեց: Առաքելությունն ավարտվեց, բայց սերիալը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն առաջ էին քաշել «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը, և այդ կարգախոսը կյանքի կոչվեց: Բովանդակային առումով այլ բան նրանք չէին ասում: Մերժման կարգախոսը շատ արագ տրանսֆորմացվեց «Նիկո՛լ, վարչապե՛տ»–ով, որն արդեն սցենարի փոփոխություն բերեց սերիալում: «Կինոյի միջի տղան» հագավ իր հակառակորդի կոստյումն ու փոխակերպվեց:

Ազատության համար փողոց ելածները ստացան այն, ինչի դեմ ենթադրաբար պայքարում էին։ Քանզի ինքնաստրկացումը չէր կարող ազատություն բերել։

Մերժված սուտը ստերի շտեմարան ծնեց։ Այլ բան չէր էլ կարող լինել։

Ինչո՞ւ էր ճիշտ Նիկոլը, որտե՞ղ սխալվեց Սերժը, և ինչո՞ւ է հիմա սխալ «ժողովրդի վարչապետը»

Սերժ Սարգսյանի հրաժարականի խոսքից շատերի հիշողության մեջ մնաց «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ձևակերպումը: Թե ինչու էր ճիշտ Նիկոլը, և որտեղ սխալվեց Սարգսյանը հարցերի պատասխանները մինչև այսօր բազմաթիվ վարկածներ ունեն:

Հանրության տարբեր հատվածների մոտ կան տարբեր տեսակետներ: Հնչում են տարատեսակ հարցադրումներ «թավշյա հեղափոխության» թեմայով: Ահա դրանցից մի քանիսը:

Ինչպե՞ս եղավ, որ իշխանություններն ուժ չկիրառեցին, և դա այն դեպում, երբ դրա հնարավորությունը կար: Ինչո՞ւ հենց առաջին օրը, երբ փակվեց Օպերայի շենքին հարակից Ֆրանսիայի հրապարակը, և սկսվեց շուրջօրյա հավաքը, ոստիկանությունը փորձ անգամ չարեց ազատել հրապարակն ու բացել փողոցները, ինչն, ի դեպ, մեծ դժվարություն չէր ներկայացնելու, քանի որ գիշերը մի քանի տասնյակ մարդ էր մնացել փողոցների մուտքերի մոտ պահակություն անելու համար: Ինչո՞ւ Հանրային ռադիոյի գրոհը որևէ դիմադրության չարժանացավ ու հետագայում չդարձավ իրավական գնահատականի առարկա, մինչդեռ իշխանություններն օրենսդրական բոլոր հիմքերն ունեին քրեական գործեր հարուցելու համար: Ինչպե՞ս պատահեց, որ իշխանության ներսից բազմաթիվ աջակիցներ եղան Նիկոլենց կամ առնվազն չխանգարողներ: Ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունները հանգիստ հետևում էին, թե ինչպես է մարդկանց քանակը գլորվող ձնագնդիի էֆեկտով աճում: Ինչպե՞ս պատահեց, որ արևմտյան գրանտներով սնվող բոլոր կազմակերպությունները մեկ մարդու պես ու միաժամանակ միացան շարժմանը: Ինչո՞ւ էին իշխանությունները հանգիստ հետևում, թե ինչպես են համացանցային գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ Բ26-ի հետ կապ ունեցողները, մանրամասն ու 24-ժամյա ռեժիմով լուսաբանում Նիկոլ Փաշինյանի ամեն մի քայլն ու փռշտոցը:

Սրանք հարցեր են, որոնց հետ կապված ամեն մեկն իր պատասխաններն ունի:

Մեր կարծիքով չարժե մտնել դավադրությունների տեսության մեջ: Հազար ու մի հարց կարելի է բարձրացնել, բայց իրականությունը շատ ավելի պարզ պատասխան ունի: Նախորդ իշխանությունները լճացել էին, կտրվել էին հասարակությունից, չէին գնում լուրջ փոփոխությունների ճանապարհով, և արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն:

Սխալի մասին

Խոսքի դրժումն այն կայծն էր, որից հանրային հզոր շարժում ձևավորվեց: Բացի այդ՝ նախորդ իշխանությունները թերագնահատեցին Նիկոլ Փաշինյանին, քանզի ինչպես կասեր նոր իշխանությունների սիրելի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը՝ Նիկոլն իրեց մարդն էր:

Այո՛, Նիկոլ Փաշինյանը Բ26-ի հաճախորդն էր ու որպես հաճախորդ էր «Ելք» դաշինքի կազմում մուտք գործել խորհրդարան: Իշխանություններին հանգստացնում էր հենց այդ հանգամանքը, և իրենք սխալվեցին:

Սերժ Սարգսյանը սխալվեց, որ չնախապատրաստեց իր հեռացումն ու իշխանության տրանսֆորմացիան, և այդ կարևոր հարցի լուծումը թողեց փողոցի որոշմանը, ինչի բացասական հետևանքներն իրենց զգացնել են տալիս ու դեռ տալու են:

Քաղաքական պատմությունից հայտնի է, որ ոչ մի հեղափոխություն չի ապահովում պետության առաջընթացը։ Քանզի հեղափոխությունը ցնցումներ է բերում, խրտնեցնում բիզնեսին ու աղքատության մատնում լավ կյանքի փնտրտուքով փողոց ելածներին։

Ժամանակ է պետք, որպեսզի հեղափոխության արժեքները պաշտպանենք հեղափոխականներից։ Բայց այդ ժամանակը գին ունի, և բոլորս պետք է վճարենք այդ գինը։

Ճշտի մասին

Նիկոլը ճիշտ էր, երբ հիշեցնում էր Սերժ Սարգսյանի խոստումը՝ սահմանադրական փոփոխություններից հետո չդառնալ վարչապետ։ Նա պահանջում էր, որ Սարգսյանը համաձայն խոստման՝ հեռանա: Սարգսյանն էլ հրապարակեց իր հայտնի տեքստն ու հեռացավ։ Հեռացավ՝ բաց թողնելով հարցերի դուռը։

Սխալվելու մասին

Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:

Նա հսկայական պոտենցիալ ու հնարավորութուն ուներ Հայաստանը զարգացման նոր փուլ դուրս բերելու, ինչպես ընդունված է ասել՝ նոր Հայաստան կառուցելու համար, բայց, ցավոք, նա ընտրեց սխալ ճանապարհ:

Սիրո և հանդուրժողականության հռչակված հեղափոխությունն ու քաղաքական վենդետտաներ չանելու խոստումը հակառակ դրսևորումն ունեցան: Փաշինյանը ոչ թե առաջ նայեց, այլ գնաց հետ: Փաշինյանը դրժեց իր բազմաթիվ խոսքերն ու բացեց ստի տոպրակը։

Նա պառակտեց հանրությանը՝ իր իսկ կողմից հռչակված հպարտ քաղաքացիներին բաժանելով սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, «սվոյների» ու «չուժոյների»:

Պետական կառավարման համակարգում գերիշխող դարձավ «Թող պոլի փետ լինի, բայց մեզ հետ քայլած լինի» սկզբունքը, իսկ կադրային քաղաքականության մեջ՝ ԽԾԲ-ն: Անծրագիր, անգաղափար ու անգրագետ թիմի համար իշխանությունը դարձավ ինքնանպատակ:

Հացի պակասը հիմա լրացվում է տեսարանով: Ու ինչքան սրվում է հացի հարցը, այնքան ավելի «գունեղ» են դառնում տեսարանները:

Եթե նախկինում խոսվում էր գաղջ մթնոլորտի մասին, ապա այժմ այն թունավոր է: Եվ այդ թույնը տարածվում է միտումնավոր ու կենտրոնացված ձևով: Ներքին կյանքն ու հանրային տրամադրություններն արմատապես տարբերվում են մեկ տարի առաջվանից: Միասնությանը փոխարինելու են եկել պառակտումն ու թշնամանքը:

Պետական կառավարումը փոխարինվել է հանրահավաքներով ու ֆեյքային հրավառությամբ։ Հանրահավաք է «Ֆեյսբուքում», կառավարության նիստերի ժամանակ, մաքսատանը, ՀԱՊԿ գագաթաժողովում, ԵԽԽՎ–ում, Կրեմլում, Ռանչպար գյուղում, Զարթոնքի գյուղապետարանում, ցեմենտի գործարանում, ԱԺ–ում։ Մի խոսքով, ամենուրեք։

Եթե առաջ նա քայլում էր, քայլում էր, քայլում, ապա հիմա խոսում է, խոսում է, խոսում։ Խոսում է անվերջ ու անբովանդակ։ Խոսում է դատարկ։ Խոսում է մենակ։

Կա հանցավոր անպատասխանատվություն Արցախի հարցում և վտանգավոր լարումներ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ տիրույթում: Հայ-ռուսական հարաբերությունները ցանկալի մակարդակի վրա չէին նախորդ իշխանությունների օրոք, բայց հիմա անհամեմատ վատ է, քանզի կա «դասակարգային» տարբերություն Երևանի ու Մոսկվայի միջև, ու պաշտոնական Երևանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ տարբերությունը վերածվի լուրջ լարվածության:

Ինչ մնում է այն փոքրաթիվ խոստումներին, որոնք հնչել էին հեղափոխական հարթակից կամ Փաշինյանի՝ ընդդիմադիր աշխատելու ժամանակահատվածում, ապա դրանց ճնշող մեծամասնությունը չի կատարվել կամ կատարվել է հակառակ նշանով։

. . .

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, որ Սերժ Սարգսյանին հիշեցնում էր իր խոստումը և պահանջում կատարել այն: Սարգսյանը սխալվեց, որ որոշեց գնալ 3-րդ ժամկետի և մինչ այդ չնախապատրաստեց իր հեռացումը: Փաշինյանը սկսեց սխալվել վարչապետ դառնալու հաջորդ օրվանից՝ բացելով «Պանդորայի արկղն» ու դառնալով հին Հայաստանի, սեփական բարդույթների և անձնական վրեժխնդրության գերին:

Փաշինյանը վարչապետությունից հետո սողացող տարբերակով նախաձեռնել է նաև սեփականության վերաբաշխում, ինչը նույնպես նրան դնում է սխալ ճանապարհի վրա: «Անցումային» կոչված արդարադատությունն ու մեղավորության կանխավարկածի կիրառումն այդ սխալը կդարձնեն անշրջելի և բումերանգի պես վերջում կհարվածեն հենց Փաշինյանին:

Նա հիմա դեռ հնարավորություն ունի շտկվելու: Պետք է կանգ առնել ու առաջ նայել: Այլապես կարող է արժանանալ Սահակաշվիլու, Պորոշենկոյի կամ Կերենսկու ճակատագրին: Եվ դա՝ լավագույն դեպքում:

7or.am

դիտվել է 684 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am