Կրակի դադարեցման համաձայնությունը պատահական չէր. ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց. Սերժ Սարգսյան

Հայկական կողմն արել է հնարավոր ամեն բան` կանխելու արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին գերմանական Deutche Welle լրատվականին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: «Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Մոտ երեք տարի առաջ Ադրբ եջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից երկուսից և այժմ պնդում է, որ հակամարտությունը կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բացի հակահայկական ելույթներից և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից, Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն` ավելացնելով ռազմական հռետորաբանությունը: Մենք համապատասխան կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը: Մենք առաջարկել էինք ստեղծել շփման գծում միջադեպերի հե տաքննության մեխանիզմ, որպեսզի հնարավոր լիներ հստակորեն պարզել, թե որ կողմն է կոնֆլիկտային գործողությունների նախաձեռնողը»,- նշել է Սերժ ՍարգսյանըՍերժ Սարգսյանը պատահական չի համարում վերջին բախումից հետո կարճ ժամանակում կրակի դադարեցման շուրջ համաձայնության հաստատումը: «Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները սկսվեցին անսպասելի կերպով: Դա սպասելի էր: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Սակայն կրակի դադարեցումը ևս պատահական չէր: Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ տվեց: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև համաշխարհային հանրության աջակցությունը: Շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան համապատասխան հայտարարություններով»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am