Քննարկվում է Կասպից ծովից Պարսից ծոց ջրանցքի կառուցման հնարավորությունը
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սնային Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանն ասել է,որ Ռուսաստանը եւ Իրանը քննարկում են Կասպից ծովից Պարսից ծոց միջանցիկ նավարկելի ջրանցք կառուցելու հարցը: «Այո՛, այդ հարցը քննարկվում Է»,- պատասխանել Է դեսպանը ջրանցքի կառուցման վերաբերյալ ուսանողի հարցին՝ չճշտելով մանրամասնությունները:
