Աղմկոտ գործի անաղմուկ ավարտը. թե ի՞նչ եղավ հետո, երբ նախագահականից 4 հուշամեդալ անհետացավ. armeniasputnik.am

Բաղրամյան 26–ից ամիսներ առաջ կատարված գողությունը հանրության շրջանում մեծ աղմուկ առաջացրեց։ Ինչո՞վ ավարտվեց այս պատմությունը՝ քչերին է հայտնի։ Sputnik Արմենիան դիմել է Քննչական կոմիտեին ու դեպքի մասին որոշ հետաքրքիր մանրամասներ պարզել։

Հունվարի 30-ին Բաղրամյան 26–ից կատարված գողությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Բայց, ինչպես սովորաբար լինում է, նույն կերպ արագ էլ մոռացվեց։ Գողոնը վերադարձվեց, քրեական գործը կարճվեց։

Քրեական գործի մանրամասներին տեղեկանալու համար Sputnik Արմենիան դիմել է Քննչական կոմիտեին։ Մեր հարցմանը պատասխանել է ՀՀ ՔԿ Երևանի վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ. Գևորգյանը։
Նրա տրամադրած տեղեկությունների համաձայն, Բաղրամյան 26-ի երրորդ հարկի միջանցքի ցուցափեղկից անհետացած 4 հուշամեդալները գողացել էր շենքի հավաքարարը, որի անունը, թեև մեզ տրամադրվել է, բայց հասկանալի պատճառով չենք հրապարակում։ Նշենք, միայն, որ նա միջին տարիքի կին է։
Գողությունից ու բարձրացած աղմուկից օրեր անց` փետրվարի 2-ին հավաքարարը դրանք թաքուն վերադարձրել է նախկին տեղը։ Բայց քննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստերի ճնշման տակ ներկայացել է քննչական մարմին ու խոստովանել կատարածը։

Մինչ այդ, սակայն, պետական, ռազմավարական օբյեկտ համարվող շենքից կատարված գողության փաստով քրեական գործն արդեն հարուցված էր։ Հաշվարկվել էր նաև հասցված վնասի չափը` 209 537 դրամ։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, հավաքարար կինը ցուցափեղկից վերցրել է 1 հատ «Երվանդ Լալայան» հուշամեդալ` 11 137 դրամ արժեքով, 1 «Cheska Republika» գրառմամբ հուշամեդալ`161 400 դրամ արժեքով, 1 «Լեսյա Ուկռաինկա» գրառմամբ հուշամեդալ` 37 000 դրամ արժեքով և 1 «Profektul religioni» գրառմամբ հուշամեդալ` պատրաստված պղնձից ու ցինկից, որի շուկայական արժեքը քննչական մարմինն այդպես էլ չի կարողացել որոշել։

Փոխարենը քննիչները պարզել են, որ հավաքարար կինը գողությունը կատարել է հունվարի 30-ի վաղ առավոտյան` ժամը 07։15-ին։ Նա իր մոտ եղած դանակով բացել է ցուցափեղկի փականը, հանել այնտեղից 4 հուշամեդալ, դրել փեղկի ապակու վրա, որտեղից հետո վերցրել է դրանք ու տարել։ Իսկ երբ գողությունը հանրային մեծ հնչողություն է ստացել, փորձել է դրանք նույն կերպ աննկատ վերադարձնել իրենց տեղը։

Բայց հետո ստիպված է եղել ինքնախոստովանական գրել` հայտնելով, որ զղջացել է կատարածի համար։

Հենց զղջման հիմքով էլ կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը` կարճվել։
Բայց մինչ այդ նախ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն` համոզվելու համար, որ հավաքարար կինը վերադարձրել է հենց բնօրինակ հուշամեդալները։ Փորձաքննությունը հաստատել է. գողացված հուշամեդալները դարձյալ իրենց տեղում են։

armeniasputnik.am

դիտվել է 595 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am