Արցախը պետք է վերամիացվի Հայաստանին: Nouvelles d’Armenie ամսագրին այսօր տված հարցազրույցում նման սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահի մեկ այլ առաջատար թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ներկայացնելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նրա խոսքով, արցախյան հիմնախնդրի կարգավորման ամենանախընտրելի տարբերակը Արցախը Հայաստանի հետ վերամիավորելը կլիներ:
«Խորհրդային Միության փլուզումից հետո դրա մեջ մտնող հանրապետությունների վարչական սահմանները ինքնաբերաբար դարձան միջազգային: Սակայն անկախությունից ավելի նախընտրելի տարբերակ կլիներ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գային այնպիսի մի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի հետ: Ֆրանսիան պետք է վերականգնի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանի իր առաջատար դերը»,- ասել է Մարին Լե Պենը, որը խոստանում է ընտրվելու դեպքում Ֆրանսիայից վտարել բոլոր ծայրահեղական մահմեդականներին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Մարին Լե Պենը անհրաժեշտ է համարել, որ այն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից եւ որ Թուրքիան վերջապես սկսի լուրջ վերաբերել «իր պատմության այդ սարսափելի էջին»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը