Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության կամ Զատկի տոնը

Ապրիլի 9-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: 

Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո երեկոյան բարեպաշտ մարդիկ Նրա Մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մի մեծ քարով։ Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր։ Այդ պահին երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9)։ Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երևում է նրանց։

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը։

Հարության տոնին մատուցվող սուրբ պատարագից հետո հայերն ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքով` զատկական սեղանի շուրջ, որի խորհրդանիշն են կարմիր հավկիթը, բրնձով ու չամչով փլավը, ձուկն ու գինին: Աշխարհի խորհրդանիշ հավկիթը կարմիր ներկելը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկվելու նշանն է: Բրինձը ևս աշխարհի խորհրդանիշն է, որը քաղցրանում է չամչով` քրիստոնյաներով: Ձուկը քրիստոնյաների հալածանքի շրջանում (մթ. I-IV դարեր) նրանց գաղտնանշանն էր, իսկ գինին` խաղողի քաղցրադառն հյութը` աշխարհը փրկագործող աստվածային արյունը:

Հարության տոնին նախորդող քառասունութօրյա պահքի շրջանը յուրաքանչյուր հավատացյալի համար անձնական քննության, ներքին հոգևոր աշխատանքի և վերելքի շրջան է, երբ մարդը վարժվում է զուսպ լինել` չզայրանալ, չնախանձել, չարհամարհել, հնարավորինս սահմանափակել իր ճաշացանկը, հանգստին և հաճույքին հատկացվող ժամանակը: Եկեղեցու հայրերը պահք պահելը համեմատում են մարզվելու հետ` նշելով, որ ինչպես չմարզված մարդը չի կարող միանգամից կատարել բարդ վարժություններ, այնպես էլ մեր հոգին` կախում ունենալով մարմնավոր երևույթներից, չի կարող հաղթահարել հոգևոր վերելքի ճանապարհին հանդիպող արգելքները, հասնել կատարելության:

դիտվել է 648 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am