ՀՀՇ-ական թալան․ «Երազ» գործարանը վաճառվել է 17 հազար դոլարով

Հայաստանում 90-ականներին տեղի ունեցած վայրի սեփականաշնորհմանն անդրադարձել ենք նախկինում։ Այն, որ տեղի ունեցածը խորհրդային տասնամյակների ընթացքում ստեղծածի փոշիացումն էր և Հայաստանի որպես արդյունաբերական երկրի ոչնչացումը, կասկածի որևէ տեղիք չի տալիս։ Որքան էլ փորձ է կատարվում դա ներկայացնել որպես բարեփոխում կամ ժողովրդի օգտին արված քայլ, իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Այդ տարիներին տեղի ունեցածը որպես ժողովրդի համար արված քայլ ներկայացնելու սնանկությանը դեռ կանդրադառնանք, իսկ այս հրապարակման մեջ ներկայացնենք, թե ինչպե՞ս եւ ի՞նչ գնով է մասնավորեցվել Խորհրդային Հայաստանի գիգանտ ձեռնարկություննեւրից մեկը՝ «Երազ» ավտոգործարանը։

Ձեռնարկությունը մասնավորեցնելու նպատակով աճուրդի կենտրոնում վաճառքի է հանվել 28309 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10000 դրամ արժողությամբ։ Այսինքն, այդ հսկա ավտոգործարանը գնահատվել է ․․․ ընդամենը 283 մլն դրամ։ Դա 1995 թվականն էր։ Այդ ժամանակ դոլար-դրամ փոխարժեքը կազմում էր 1 դոլարի դիմաց մոտ 400 դրամ։ Այսինքն, «Երազի» արժեքը դոլարային արտահայտությամբ ընդամենը 707 հազար դոլար էր։ Սա նշանակում է, որ մի ամբողջ թաղամասի տարածք զբաղեցնող և ահռելի արտադրական կարողություններ ունեցող ձեռնարկությունը, որը կիսաբեռնատար մեքենաներ էր արտադրում ամբողջ Խորհդրային Միության համար եւ որտեղ աշխատում էին մի քանի հազար մարդ, վաճառվում էր մեկ միլիոն դոլարից քիչ գումարով։ Երբ խոսվում է թալանի մասին, այս աղաղակող իրադարձությունները մոռացության է մատնվում։ Սակայն առավել ցավալին այն է, որ սա դեռ ամբողջը չէ։ Իրական արժեքը, որով կայացած էր համարվում ձեռնարկության մասնավորեցումը անգամ այս ծիծաղելի գնի համեմատ անգամներով նվազում էր։

Այդ ժամանակ գործող օրենքի համաձայն, մասնավորեցումը կայացած էր համարվում եւ ձեռնարկությունը փոխանցվում էր գնորդին, եթե այն ձեռք էր բերել վաճառվող ձեռնարկության բաժնետոմսերի 25 տոկոսից ավելին։ Այսինքն, վերոնշյալ 283 մլն դրամի կամ 707 հազար դոլարի մեկ քառորդը՝ մոտավորապես 71 մլն դրամը կամ 176 հազար դոլարը վճարողին էր անցնում նոր ստեղծված բաժնետիրական ընկերությունը։

Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում բնակչությանը պետության կողմից տրամադրվում էին սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ՝ մեկ անձին մեկ հատ՝ 20 հազար դրամ անվանական արժեքով։ Սրա նպատակ էր հռչակվում այն, որ ժողովուրդը մասնակից պետք է դառնա ժողովրդի կողմից ստեղծված սեփականության մասնավորեցմանը, իսկ իրականում՝ լրիվ այլ նպատակ էր հետապնդում։ Այն է՝ հնարավարություն ստեղծել չնչին գներով մասնավորեցնել ձեռնարկությունները «իրենց մարդկանց» համար։

Ամբողջական հոդվածը այստեղ

դիտվել է 1288 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am