Ինչու է Հայաստանը անդամակցում

Ղարաբաղյան պատերազմի վերսկսումից (կամ, նչպես ասում են 4-օրյա պատերազմից) հետո Հայաստանում բազում հարցերի վերբերյալ մարդկանց աշխարհընկալումը էականորեն փոխվեց: Արցախի ուղղությամբ հարձակվող ռուսական արտադրության նորագույն տանկերից, հետևակին կենդանի այրող «Սոլնցեպյոկներից» ու Դուբլինյան կոնվենցիայով արգելված «Սմերչերից» հետո  մարդիկ սկսեցին բարձրաձայնել մի շարք հարցերի մասին, որոնք նախկինում կարծես թե «տաբուի» տակ էին: Մասնավորապես, խոսքը հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին է: ԵԱՏՄ-ի վերջին փաստարկը Վերջին տարիներին արդեն պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ավելի շատ տնտեսական վնաս է բերում, քան օգուտ… Թեև, դեռևս 2013 թվականին հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ այդ միությանն անդամակցումը ավելի շուտ ՀՀ անվտանգության համար էր, քան տնտեսության: Սակայն Արցախյան 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ն որևէ անվտանգության հարց չի լուծում: Նախ հիշեցնենք, որ ԵԱՏՄ երկու անդամներ Բելառուսն ու Ղազախստանը բացահայտ հակահայկական դիրքորոշում ունեին այս հարցում ու սատարում էին Բաքվին: Ավելին՝ ՀՀ արտգործնախարարությունն, անգամ, հրավիրեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանին, որպեսզի բացատրություն պահանջի Արցախյան հակամարտության սրացման վերաբերյալ Մինսկի հայտարարությունը համար: Մինչդեռ Ղազախստանը հայտարարեց, որ պատերազմի պատճառով Հայաստանում ԵԱՏՄ վարչապետների մակարդակով հանդիպումը անցանականալի է, և ճիշտ կլիներ այն Մոսկվա տեղափոխել՝ որ հանդիպումը չդիտարկվի  որպես կոնֆլիկտի կողմերից մեկին սատարում: Այսինքն, սա պարզապես դիվանագիտական քայլ էր՝ ցույց տալու, որ Ղազախստանի վարչապետը Հայաստան ոտք չի դնի այն պահին, երբ ռազմական գործողություններ են ընթանում իր բարեկամ Ադրբեջանի հետ: ՀԱՊԿ-ի «վերջը» Ըստ երևույթի, Ղազախստանի վարչապետը մոռացել է, որ իր երկիրը անդամակցում է ՀԱԿՊ-ին և եթե համարում է, որ Հայստանը ռազմական հակամարտությանի կողմ է, ապա Ղազախստանը պարտավոր է ամեն կերպ սատարել Հայաստանին: Սակայն, քանի դեռ Հայաստանի դե-յուրե ռազմական դաշնակիցը համարվող Ղազախստանի վարչապետը որոշեց կոֆլիկտի պատճառով չգալ Երևան, ոչ պակաս տգեղ վարվեց Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի վարչապետը: Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, որոշեց Հայաստան կատարելիք իր երկօրյա այցը կրճատել և երկրորդ օրը Երևանի փոխարեն անցկացնել Բաքվում: Դիվանագիտական էթիկետին էականորեն հակասող այս քայլը բավականին վիրավորական պետք է լիներ ՀՀ իշխանությունների համար՝ անգամ, եթե Ռուսաստանը չհամարվեր Հայաստանի դաշնակիցը: Բայց այս դեպքում, գործ ունենք ոչ միայն դիվանագիտական անհարգալից վերաբերմունքի, այլ փաստացի դաշնակցի կողմից դավաճանության հետ, քանի որ ակնհայտ է, որ Մեդվեդևը Բաքվի այցի օգտին կրճատում է իր Երևանյան այցը նույն պատճառով, որով Ղազախստանի վարչապետը որոշեց ոտք չդնել Հայաստան, այն է՝ Ադրբեջանին «չնեղացնելը»: Այլ կերպ ասած, Ռուսաստանի վարչապետը որոշեց, խախտելով դիվանագիտական էթիկետը, իր այցը փոխել այնպես, որ հանկարծ չդիտարկվի որպես որևէ սատարում Հայաստանին… Ինչպե՞ս է Ձեր համար: Մեր գլխվոր ռազմավարական դաշնակիցը անում է ամենը, որ անգամ քաղաքականապես չաջակցի մեզ: Հ.Գ. Այսքանից հետո միմիայն մի հարց է առաջանում. Ինչու՞ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Դանիել Իոաննիսյան, Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am