Արշավ ընդդեմ ԱԱԾ տնօրենի. Սանասարյանի ընկերներն անցել են բացահայտ հարձակման. araratnews.am

araratnews.am-ը գրում է. Տևական ժամանակ մամուլի առաջին էջերից չիջնող թիվ մեկ թեման ՀՀ պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանի և իր երկու աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած քրեական պատմությունն էր:

Կայքի փոխանցմամբ՝ ՊՎԾ աշխատակիցները փորձել էին իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելով հեմոդիալիզի ապարատներ մատակարարելու մրցույթում հաղթել, որին, ըստ արդեն առաջադրված մեղադրանքի՝ մասնակցություն է ունեցել Դավիթ Սանասարյանը:

ՀՀ ԱԱԾ-ն Սանասարյանին երեկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք առաջադրեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ստորագրեց որոշում, որ Սանասարյանը քննության փուլում չի աշխատի այդ պաշտոնում: Եվ այսպես, երբ նոր Հայաստանում ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրում «հեղափոխության զավակներից» մեկին, միանգամից դառնում է թիրախավորված:

Ըստ կայքի՝ արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական կայքերում արշավ է սկսել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, Դավիթ Սանասարյանի ընկերները, հիմնականում «Բաց հասարակության հիմնադրամներից» դրամաշնորհներ ստացող ակտիվիստները բացահայտ հարձակման են անցել Արթուր Վանեցյանի դեմ:


Ամենաակտիվ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, օրինակ՝ փորձում է հանրային կարծիք ստեղծել այն մասին, թե իբր ԱԱԾ-ում եղել են չարաշահումներ, իսկ Սանասարյանն էլ դա ցանկանում էր բացահայտել: Իոաննիսյանը պարզապես մոռանում է անկեղծ ասել, որ եթե ԱԱԾ-ում չարաշահում է եղել, իսկ շուրջ մեկ տարի պաշտոնավարող Սանասարյանը այն բացահայտել չի կարողացել, ուրեմն Սանասարյանն իր տեղում չի եղել: Բայց Իոաննիսյանն իր այդ գրառումներով այլ նպատակ ունի՝ վարկաբեկել ուժային կառույցին, որի ուսերին է դրված նախորդ ռեժիմի տարիներին թալանվածը հետ բերելու ծանր բեռը:

«Հիմա եկեք իրերին նայենք այնպես, ինչպես իրականում կա: Կա հարուցված քրեական գործ, կա կալանավորված մեղադրյալ, և կան մեղադրյալներ, որոնց խափանման միջոցը կալանքը չէ: Սանասարյանի գործը պետք է րոպե շուտ իջեցնել քաղաքական հարթությունից և ֆեյսբուքյան գրառումների մակարդակից: Սանասարյանի գործը պետք է դիտարկվի միայն և միայն իրավական մակարդակում»,- գրում էկայքը:

դիտվել է 1214 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am