Կարծում եմ`Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է. ՀՀ նախագահ

Գերմանիա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերին, որի հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ներկայացնում ենք հատված վերը նշված հարցազրույցից. «Ես կարծում եմ, որ Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է, և չի կարելի ասել, որ այս տարիների ընթացքում ոչ մի արդյունք չի եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, առավել ևս, որ խմբում ներկայացված են երկրներ, որոնք ունեն բավականաչափ միջոցներ և հնարավորություններ` ԼՂ-ում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար։ ՀՀ Նախագահը նշել է, որ ձևաչափի փոփոխության հարցում պնդում է Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նա այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում։ Այդ կազմակերպությունը գործիքների մեծ հավաքածու ունի, և Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նա կարող է օգտվել դրանցից շատ արդյունավետ կերպով։ Եվ բացի այդ, Գերմանիան Մինսկի խմբի անդամ է: Լրագրողը հիշատակել է Գերմանիայի կանցլերի գերատեսչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Նախագահի հնչեցրած կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, որոշել իր ապագան, ապրել իրավական պետությունում, և որ նա նման ցանկությունն օրինական է համարում, սակայն Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանն այդպես էլ չի ճանաչել, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ «դա փոխզիջում է մեր կողմից»։ «Եթե Հայաստանն այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, ապա դա կնշանակի մեր հրաժարականն այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններից: Եթե մենք ընդունենք ԼՂ անկախությունը, ապա էլ ինչի՞ մասին տանել բանակցություններ: Դա, ի դեպ, նաև պատասախանն է այն նախորդ հարցին` ինչ ենք մենք անում հակամարտության սրման կանխման համար։ Մենք չենք ճանաչում ԼՂ անկախությունը` իրավիճակը լրացուցիչ չբարդացնելու համար»,- հայտարարել է ՀՀ Նախագահը։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am