Վիրավորական ու անհարգալից վերաբերմունք

Ազգային ժողովը քննարկում է 2007 թվականին Դուշամբեում ստորագրված արտաքին սահմաներում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին արձանագրության վավերացման հարցը։ Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հանրապետությունները և ՌԴ-ն: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ասաց, որ վերջին դեպքերով պայմանավորված նշված արձանագրության վավերացումն իր մեջ հրատապություն է սահմանում: Նախագիծը հարուցեց որոշ պատգամավորների վրդովմունքը։ «Սա վիրավորական ու անհարգալից վերաբերմունք է մեր հանդեպ: Այս պահին, երբ մեր արտաքին սահմանը ռմբակոծվում է, մենք ի՞նչ պատգամ ենք ուղարկում, վավերացնում ենք սա, որ ի՞նչ անենք»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը շարունակելով. «Մեր հարգարժան Ղազախստանը, որը վավերացրել է սա, հրաժարվում է նույնիսկ Երևան գալ ու ժողովների մասնակցել: Հիմա մենք ինչի՞ ենք շտապում, էս օրերին մեզ համար սա այդքան անհրաժե՞շտ է: Սպասենք մի քիչ, խաղաղ կարգավորում լինի, տեսնենք մեր բարեկամներն իրենց ոնց են պահում մեր արտաքին սահմանի ռմբակոծության պայմաններում: Երեկ հանրապետության նախագահն ասաց, որ բոլորս շատ մտահոգ ենք, երբ Ռուսաստանը զենք է վաճառում: Այո, մտահոգ ենք, եկեք սրանից էլ մտահոգվենք և ամեն դեմ տրված փաստաթուղթ չվավարեցնենք»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով, երբ փաստաթուղթը քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ դեռևս 2012 թվականին այս արձանագրությունը ուժի մեջ է մտել միայն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի համար: «2016 թիվն է, էս ընթացքում մնացած 11 երկրներից որևէ մեկը վավերացրե՞լ է, թե՞ չի վավերացրել: Արձանագրությունը ստորագրել են երկրներ, որի մեջ կա Ուկրաինան, որի կեսը օկուպացված է»: Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց հանել այս հարցն ԱԺ օրակարգից, մինչև կհասկանանք, թե մեր «բարեկամներն» ինչ մտադրություններ ունեն մեր նկատմամբ, որից հետո պետք է որոշել՝ համագործակցում ենք արդյոք այդ երկրների հետ, թե՞ ոչ: ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց, թե ավելի կոնկրետ ի՞նչ է ենթադրում արձանագրությունը Հարությունյանն ասաց, որ մինչ այժմ Հայաստանը չի դիմել կոորդինացիոն խորհրդի ճգնաժամային իրավիճակում փոխօգնություն ցուցաբերելու համար: Այս համագործակցության սահմաններում, ըստ ԱԱԾ փոխտնօրենի, օրինակ, Հայաստանը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Տաջիկստանին: «Պարտավորությունների մեջ մտնում է ինչպես մարդկային ուժով աջակցությունը, այնպես էլ ֆինանսապես», -հստակեցրեց Հարությունյանը: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցն ընդամենը քննարկվում է, ԱԺ քառօրյան այսօր ավարտվում է և քվեարկության մասին կարելի է հետո խոսել։ Մինչդեռ դա չի արդարացնում մեր իշխանավորների վերաբերմունքը առ այս համաձայնագիր, կամ այն մեզ պարտադրողները։ Մեկ օր առաջ Ղազախստանի պահանջով չեղյալ արվեց Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ նիստը: Դա բացատրվեց նրանով, որ ԵՏՄ անդամները չեն ցանկացել նեղացնել Ադրբեջանին, որի հետ առավել քան ջերմ հարաբերություններ ունեն: Ի՞նչ երաշխիք, որ նման համաձայնագրի պարագայում այս երկրները իրենց մեր սահմաններին ճգնաժամային իրավիճակներում նույն կերպ չեն պահի, քան այժմ է։ Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am