ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների տեսանկյունները ԼՂ հակամարտության վերաբերյալ

Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը «Ասսոշիեյթիդ փրեսս» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցներում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը ներկայացրել են իրենց տեսանկյունները Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակի և հրադադարի վերաբերյալ: Չորեքշաբթի օրը «Ասսոշիեյթիդ փրեսս» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցներում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի նախաձեռնության մասին: Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Մեր կողմը վստահեցնում է, որ ադրբեջանական բանակը լիովին անսպասելիորեն սկսել է ռմբակոծել մեր դիրքերը և սկսել ներխուժել, ինչը աննախադեպ երևույթ է 1994 թվականին հայտարարված հրադադարի պայմանագրից հետո ընկած երկու տասնամյակների ընթացքում»: Մինչդեռ «Ասսոշիեյթիդ փրեսս»-ին տված իր հարցազրույցներում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը նախընտրել է խոսել ներկայիս հրադադարի խախտման մասին: Էլին Սուլեյմանովը ասել է,- «Ես հասկանում են, որ հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն մենք նաև գիտենք հայկական կողմից հրադադարի խախտման որոշ դրվագների մասին: Օրինակ Գերամբոյի տարածքում հրետանային ռմբակոծման դեպքեր են եղել, սակայն հրադադարը հիմնականում պահպանվում է: Սակայն հարկավոր է հասկանալ, որ մենք՝ Ադրբեջանի կողմը, մի քանի անգամ միակողմանիորեն հրադադար ենք հայտարարել, և մենք Հայաստանին խնդրել ենք միանալ հրադադարին, սակայն նախկինում նրանք մերժել են հրադադար պահպանել, իսկ այժմ նրանք դա անում են, այնպես որ այժմ ամեն ինչ կարգին է»: Այնուհետև դեսպանները անդրադարձել են եռօրյա ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական զոհերի թվին: Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Դուք կարող եք ադրբեջանական կողմից լսել իրենց կողմի քաղաքացիական զոհերի մասին, սակայն նրանք դեռևս ի վիճակի չեն եղել անուններ տրամադրել: Մարդիկ, որոնց մասին մենք ենք խոսում, իրական են, մենք նկարներ ունենք, մենք փաստացի վկայություններ ունենք և նույնիսկ ծննդյան վկայականներ»: Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am