Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Արարատ Միրզոյանն այսօր հպարտ հայտարարում էր, որ իմքայլականներն ամենալուրջ քաղաքական ուժն են, որովհետև ցրտին ու մթին կանգնել են դրսում, երկար քայլել են, մինչ ոմանք նստած էին դահլիճում:
Մի կողմ եմ թողնում պարոն Միրզոյանի քաղաքական ուժ լինելու մասին իմ անձնական կարծիքը, հատկապես Դումայում նրա ստորագրության պատմությունից հետո, բայց չեմ կարող չասել, որ պարոն Միրզոյանի պատկերացմամբ մեր երկրում ամենալուրջ քաղաքական ուժը պետք է լինեն հովիվները. նրանցից շատ ոչ ոք չի քայլում ու մնում անձրևի ու մթի տակ: Ընդհանրապես, ինձ մոտ տպավորություն է, որ իմքայլականներն անհուսալիորեն մնացել են իրենց «հեղափոխության» մեջ իրենց «լրջագույն» դերի տակ և ի վիճակի չեն դուրս գալու:
Նույնիսկ մեկ տարի անց ԱԺ-ում ցանկացած քննարկում անցկացվում է իրենց «հեղափոխական» լինելու, ուրիշներին սաբոտաժի մեջ մեղադրելու, «հակահեղափոխությամբ» մեզ վախեցնելու պայմաններում: Պարոնա՛յք, դուք արդեն ոչ միայն ձանձրալի եք, այլև` տհաճ, ինչպես այն ծովայինը, որ երկար ժամանակ քաղցելուց հետո լիության պայմաններում անգամ իր հացը թաքցնում է բարձի տակ: Միգուցե ձեր քաղտեխնոլոգները մոռացել են ձեզ զգուշացնել, բայց իմացեք` դա այլևս բացարձակ անարդյունավետ է»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը