Օր յոթերորդ. Բակո Սահակյանը գիծ քաշեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ եւս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվեց, չնայած որ թշնամին օրվա ընթացքում շարունակել է տարբեր տրամաչափի հրազեններից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին երեկ տեղեկացրեց ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Երեկվա դրությամբ հայկական բանակի զոհերի թիվը 36 է, որոնցից 9-ը՝ սպաներ, 27-ը՝ շարքայիններ, վիրավորները 122 հոգի են, որոնցից 24-ը սպաներ են, 98-ը՝ շարքայիններ: Անհետ կորածները 21 հոգի են: Ի դեպ, զոհերի թիվը նախորդ օրվա ընթացքում աճել է անհետ կորած զինվորներից չորսի դիերը մարտի դաշտից դուրս բերելու արդյունքում: Երեկ հայկական զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել, ինչպես նաեւ ոչնչացվել է թշնամու մեկ անօդաչու թռչող սարք: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կարեւոր հայտարարություններ էր արել: Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է: «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման: Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք: Դուք գիտեք, որ 1994-ին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության կողմ: Այս որոշումը մինչ օրս պահպանում է իր իրավական ուժը»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Փաստորեն, ԼՂՀ նախագահը հստակ եւ աներկբա ասել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Ավելին՝ ԼՂՀ-ն բանակցություններին մասնակցելու է որպես ինքնիշխան սուբյեկտ, թեկուզ եւ միջազգային հանրության կողմից չճանաչված: Հաջորդ կարեւոր ուղերձը, որը Բակո Սահակյանը հնչեցրել է, վերաբերել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը կրկին անգամ խախտելուն: «Եթե Ադրբեջանը փորձի կրկին անգամ խախտել հրադադարը, ապա մենք կիրականացնենք հակահարված նման հակառակորդի, պայմանավորվածությունները չհարգող կողմի նկատմամբ, չենք կարող այլ մոտեցում ունենալ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am