Ես հաղթող հրամանատար եմ,այստեղ էլ կհաղթեմ.Վիտալի Բալասանյան

Հայաստանի և Արցախի ներքաղաքական, հասարակական և ռազմական մի շարք հարցերի շուրջ iPRESS.am-ը զրուցել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:

Պարո՛ն Բալասանյան, ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից այնպիսի «ձայներ են հնչում», որ տպավորություն է ստեղծվում, թե մենք իրար խանգարում ենք, նկատե՞լ եք նման բան:

-Թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում բոլոր ժամանակներում, իհարկե, եղել են տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ: Դրանք եղել են, կան ու կլինեն: Նույնիսկ կարող ենք խոսել Հայաստանի թե՛ 2-րդ, թե՛ 3-րդ նախագահների մասին, որոնք ծագումնաբանությամբ կամ պատերազմական գործողությունների ժամանակ եղել են Արցախում և դրանից չի տուժել Հայաստանի ո՛չ տնտեսությունը, ո՛չ քաղաքականությունը, և ո՛չ էլ մյուս ոլորտները, նման բան չի եղել: Նույնն էլ տեղի է ունենում այսօր՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և մյուս բոլոր կառույցների հետ և այդ աշխատանքները բնականոն բնույթ են կրում: Վերջերս ականատեսը եղանք իշխանափոխության, կամ հեղափոխությանը, ինչպես ասում են շատերը, իհարկե, եղել են կոշտություններ թե՛ Արցախի, թե Հայաստանի կողմից, ընդհուպ բեմերից են հնչել դրանք, և համոզված եմ, որ դրա պատասխանը ստացել է թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը: Դա էլ է պետք, բայց չի հասնի նրան, որ կխաթարի մեր բնականոն աշխատանքները: Համատեղ աշխատանքներ տարվում են, մենք տեսանք, որ առաջին անգամ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը տեղի ունեցավ Արցախում: Բնականաբար մենք օրակարգի բոլոր հարցերը չենք կարող լուսաբանել, քանի որ այն իր մեջ գաղտնիքներ է պարունակում, բայց ընդհանուր առմամբ դրական արդյունքներ է տվել այդ նիստը:

Կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ն և ԱՀ-ն սկզբունքորեն միասնական, տնտեսական, քաղաքական, ռազմական օրգանիզմ են, և այն ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, իսկույն արտացոլվում է Արցախում և հակառակը:

-Այն ներքաղաքական խմորումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, մենք տեսանք, որ այդ ալիքն արդեն 2018թ հունիսյան դեպքերից կա նաև Արցախում: Բայց արցախյան հատվածում, այնպես չէ, որ իշխանությունները այնպիսի սխալներ են թույլ տվել, որ կկարողանանք ասել, որ այսօրվա իշխանությունը խոսում է նախորդ իշխանությունների բացերից: Իհարկե, ժողովուրդը փոփոխություններ է ուզում, բայց խոսել, անիծել իշխանություններին, միանշանակ սխալ է: Մի առիթով էլ եմ ասել՝ եթե մենք հայտնվենք Սպիտակ տանը և տեսնենք այնտեղ 45-րդ նախագահին, բոլորը չեն ասելու, որ այս կամ այն նախագահի օրոք իրենք ամենալավն են ապրել, կլինեն և՛ լավը ասողներ, և՛ վատը ասողներ: Իհարկե, չի բացառվում, որ կլինեն մարդիկ, որոնք կարտահայտեն իրենց դժգոհությունները, բայց համապատասխան աշխատանքներ միշտ էլ տարվում են: Մեր մոտ այնպես չէ, որ մենք ունենք շատ մեծ բացեր, վստահ եմ, որ Հայաստանում էլ չեն եղել և ամեն տարի մեր երկու Հանրապետություններն էլ առաջընթաց են ապրել:

Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումնրեը Արցախյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ծավալման հնարավորության վերաբերյալ: Ի վերջո՝ վերստին պատերազմ սպասվո՞ւմ է:

–Ի վերջո ասեմ հետևյալը՝ քանի որ աշխարհում աշխարհաքաղաքականությունն անկանխատեսելիորեն զարգանում է, կանխատեսելով որևէ մեկը գնահատակն չի կարող տալ: Նույնը վերաբերում է արցախա-ադրբեջանական կողմի սահմանային լարվածությանը: Բայց այնպես չէ, որ Ադրբեջանն այսօր այդ ռազմական բալանսի խախտմամբ պատերազմի ճանապարհով կարողանալու է Արցախի հարցը լուծել, դա բացառվում է, անկախ ամեն ինչից: Միևնույնն է՝ վերջնակետը միայն խաղաղ բանակցային ճանապարհն է, իսկ եթե դա է միակ վերջնակետը, ապա էլ ինչու է պետք լուծել հարցը ռազմական ճանապարհով: Արցախը միշտ պատրաստ է ռազմական գործողությունների ժամանակ տալ ադեկվատ պատասխան:

Պարո՛ն Բալասանյան, Արցախում վերջերս կայացած անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ժողովուրդը, ինչպես և մենք, խաղաղասեր է, բացի դրանից որոշները ևս փաստում են ադրբեջանցի ընկերներ ունենալու մասին, արդյո՞ք կգա մի օր, որ Հայաստանը և Ադրբեջանը կընկերանան:

-Ասեմ հետևյալը՝ մինչև 1988թ, երբ դեռ խոսում էին ինտերնացիոնալ Խորհրդային միության մասին, դա այնքան էլ այդպես չէր: Կար վախի մթնոլորտ: Հեքիաթներ են այն ամենը, որ ասում են, թե Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները եղել են բարեկամական: Իմ երիտասարդ տարիներին, երբ աշխատել եմ առևտրի ոլորտում, շփումներս շատ մեծ են եղել և հիշում եմ, որ դեռ այդ ժամանակներում այնպես չի եղել, որ մութն ընկել է և հայկական բնակավայրերում ադրբեջանական անձնագրով քաղաքացիները հանգիստ ելումուտ են արել, ինչու եմ ասում ադրբեջանական անձնագրով, քանի որ Ադրբեջանում բազմաթիվ ազգություններ են ապրում, բայց բոլորը ադրբեջանցիներ են: Նույնը վերաբերում է հայերին՝ այնպես չէր, որ հայերն էին կարողանում ազատ ելումուտ անել իրենց բնակավայրերում:

Նման քաղաքականություն վարել են պետությունները, բայց ներքուստ միշտ էլ այդ ոխն ու թշնամությունը, վրեժխնդրությամբ լցված մարդիկ եղել են: Երկու կողմից էլ միշտ տատիկ կամ պապիկները պատմել են, թե ինչպես են մորթվել: Սումգայիթի, Բաքվի ջարդ, մորթ, սպանություն ենք տեսել, ինչի մասին է խոսքը, բա ո՞ւր էր այդ ինտերնացիոնալ, խաղաղասեր ժողովուրդը, այսինքն՝ այս ամենը փուչիկ է: Միշտ էլ ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնք վախի մթնոլորտում են պահել ժողովուրդներին, օրենքը պարտադրել է, որ մենք մի «դասարանում» տարբեր ազգություններով նստենք կողք-կողքի, բայց միշտ էլ այդ ներքին ոխը եղել է: Այս վերջին 10-20 տարիներին մենք տեսնում ենք Ադրբեջանական իշխանության հակահայ, հակաքրիստոնեական քարոզչությունները, մենք պետք է այնքան ուժ ունենաք, որպեսզի դիմանանք այդ դավադրություններին:

Շատ լավ, պարո՛ն Բալասանյան, լրացավ Ապրիլյան պատերազմի 3-րդ տարին, ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

-Իրականում մեծ օպերացիա է եղել Ադրբեջանի կողմից, ինչը բազմիցս ասել եմ: Նրանք չկարողացան կյանքի կոչել իրենց մեծ օպերացիան: Նրանք գործի էին դրել իրենց բոլոր միջոցները, որպեսզի ռազմական ճանապարհով լուծեն Արցախյան հարցը: Ի ուրախություն մեզ՝ մենք դա թույլ չտվեցինք, իհարկե, դա եղավ կորուստների գնով, ինչը մեզ համար շատ ծանր է, բայց հայկական կողմը կարողացավ ադեկվատ պատասխան տալ:

Տարածքներ հանձնելու միտում տեսնո՞ւմ եք, կամ տեսե՞լ եք երբևէ ՀՀ բոլոր իշխանությունների օրոք, քանի որ վերջերս սկսվել է բացահայտ խոսվել այն մասին, թե ՀՀ 3-րդ նախագահը բանակցել է հող հանձնելու համար, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ Մեղրին էր հանձնում.. Բանակի ակունքներում կանգնած մարդ եք, կա՞ր նման բան, ի վերջո բանակն էր հանձնողը, անկախ քաղաքական որոշումներից:

–Ինձ, ընդհանրապես, հետաքրքրում է, թե նրանք, ովքեր խոսում են տարածքները հանձնելու մասին, իրենց հաշիվ տալի՞ս են: Ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը Մեղրին էր հանձնում, Սերժ Սարգսյանը տարածքներն էր հանձնում, Նիկոլ Փաշինյանը հողերն է պահում, Դավիթ Տոնոյանն ասում է՝ Բաքուն կգրավի… որևէ մեկը հաշվետվություն տալի՞ս է իրեն: Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում տարածքներ հանձնելը: Ադրբեջանի տարածքը հարցականի տակ է, նախ՝ թող Ադրբեջանն ապացուցի, թե ինչ տարածքի վրա է այդ անկախությունը հռչակել, դա 2 փուլերին էլ վերաբերում է՝ 1918-20թ և 1991- առ այսօր: Եթե մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին և հիմքը դնում ենք Խորհրդային միության սահմանները, ուրեմն հետ դարրձ, քայլով մարշ՝ Խորհրդային Միություն: Խոսքը գնում է 15 Հանրապետություններին և այն ինքնավար մարզերին, որոնք գտնվել են այդ կազմում, ինչի մասին է, ընդհանրապես, խոսքը, ո՞ր տարածքի մասին է խոսքը:

Խորհրդային Միության քաղաքական քարտեզն ինչպես շինծու ստեղծվել է, այնպես էլ տրոհվել է: Բոլոր պետությունների սահմանները գծվել են պատերազմի արդյունքում, ցույց տվեք մի պետություն, որ իր սահմանները խաղաղ է գծել: Մեր պարագայում էլ այսպես է գծվել և թե՛ պատմական և թե՛ իրավական առումով մեր սահմանները անցնում են քուռ-արաքսյան՝ դեպի Զանգեզուր և Հայաստանի Հանրապետություն, էլ ինչի՞ մասին է խոսքը: Դեռ մի բան էլ խոսում են, որ Սերժ Սարգսյանն ուզում էր հանձնել, Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Տարածքներ խաղաղության դիմաց».., ես խնդրում եմ՝ այդ հեքիաթներին մի հավատացեք, և խորհուրդ եմ տալիս նման կերպ մտածողներին ընդհանրապես չմտնել այդ դաշտ: Ասում են՝ Մեղրին էր հանձնում, Ռոբերտ Քոչարյանը նստում ստորագրում է և ասում՝ Մեղրին տվեք Ադրբեջանի՞ն, դուք ինչպե՞ս եք պատկերացնում Մեղրիի հանձնում-ընդունման փաստաթղթի գրվելը, ես չեմ պատկերացնում, էլ չեմ ասում տարածքը, ժողովուրդը, գույքը.. չեմ հասկանում: Մարդիկ դիվիդենտներ են շահում, զերծ մնացեք այդպիսի բաներից: Հիմա հավատանք նրա՞նց, թե՞ հավատանք իմ ու այն հրամանատարների նման մարդկանց, որոնք անցել են այդ ողջ ճանապարհը, մենք ասում ենք՝ տարածքներ չունենք հանձնելու, մեզ չեք հավատում և հավատում եք այն քաղաքագետներին, որոնք չգիտեմ, թե որտեղից են եկել և ժամանակ առ ժամանակ Արցախից են խոսում: Մե՞ր խոսքն է հասու, թե՞ այդ քաղաքագետների, որոնք մեր երկրի համար մեկ լումայի օգուտ էլ չեն տվել: Եթե զորքը մենք ենք՝ ժողովուրդն է, ո՞վ է այդ քաղաքագետը, որ ասում է հանձնենք կամ չհանձնենք, ովքեր որ ասում են՝ թող գան խրամատը պահեն ու ապացուցեն, որ կարողանում են հողը պահել: Թող այդ հարցն իրենց տան այն մարդիկ, որոնք նման թեմաներ են գցում դաշտ: Իսկ այսօր խրամատում կանգնողները մեր հողը պահել են, պահում են ու պահելու են, դեռ մի բան էլ ավել…

Վերջապես Սերժ Սաևգսյանի հայտարարած 800 հա-ն ի՞նչ նշանակություն ունի մեզ համար:

–Մեզ համար ցանկացած ջոկի հենակետ մեծ նշանակություն ունի, մեր և մեր ժողովրդի պատիվն է, որ չկարողացանք պահել այդ տարածքները: Բայց ընդհանուր ռազմավարական առումով մի թիզ առաջ մի թիզ հետն այն չէ, որ մենք պարտություն ենք կրել: Իհարկե, պարտություններ լինում են, բայց հիմա, եթե մենք խոսում ենք այդ 800 հեկտարի մասին, եկեք խոսենք նաև այն հազարավոր հեկտարների մասին, որոնք այն ժամանակ չուներ Ադերբեջանը, որ դարձներ իր համար ելման կետ: Կորուստները շատ անպատվաբեր են մեզ համար, բայց այնպես չէ, որ դա հենման կամ ելման կետ է և ստրատեգիական մեծ նշանակություն է ունեցել, որտեղից Ադրբեջանը մեր լեզվով ասած կարող է start տալ ու հարձակողական մարտեր սկսել:

Խոսենք նաև Ձեր քաղաքական գործունեության մասին: Վերջերս հայտարարեցիք, որ արդեն հստակեցրել եք նախագահական ընտրություններին Ձեր մասնակցությունը, որպես թեկնածու, Ձեր գործողություններն այս պահին ի՞նչ փուլում են գտնվում:

–Այս պահին ես արձակուրդի մեջ եմ: Հանդիպումներ եմ անցկացնում: Կրթական օջախներում եմ շատ լինում, շրջկենտրոններում էլ եմ հանդիպումներ ունենում, ոչ թե քարոզարշավի տեսքով, այլ ներկայացնում եմ, թե ինչ ունենք: Եթե ժողոքվուրդը հավանություն կտա, ես առաջիկայում իմ ծրագրերը կներկայացնեմ իմ ժողովրդին և կառաջադրվեմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից, որը թույլ կտա օրենքը:

Ի դեպ՝ Ձեր նշած հանդիպումները տարակարծության տեղիք են տվել, շատերը նշում են, որ դա ժամանակից շուտ սկսված քարոզարշավ է..

–Բայց ես այդ հանդիպումները նոր չէ, որ ունենում եմ ժողովրդիս հետ: Աշխատանքային հանդիպումներ եմ ունենում, զորքերի հետ հանդիպումներ եմ ունենում, սահմանամերձ բնակավայրերում հանդիումներ եմ ունենում, տարբեր կառույցներում հանդիպումներ եմ ունենում և այսպես նայելու դեպքում, ցանկացածն էլ կարող է ասել, որ ես 5 տրի առաջվանից քարոզարշավ եմ սկսել իրականացնել՝ հեռահար նպատակներ հետապնդելով: Ես ասում եմ՝ այդպիսի բան չկա, քարոզարշավ չկա, քանի որ ես տեսանելի մարդ եմ Արցախում, ինձ ճանաչում են, ես մասնակցել եմ ԱԺ ընտրություններին և ընտրվել եմ պատգամավոր, 2012թ ես 32.5 տոկոս քվե եմ հավաքել և այնպես չէ, որ ինձ նոր պետք է ճանաչեն և որ մի բան էլ ես պետք է վաղ սկսեմ քարոզարշավը՝ ինձ ճանաչել տալու համար:

Մինչև մասնակցության հստակեցնելը, նշել էիք, որ պետք է շփվեք ժողովրդի հետ և հնարավոր ընտրազանգվածի պատկերացում կազմեք, հիմա, երբ պաշտոնապես հայտարարել եք մասնակցության մասին, նշանակում է՝ վստա՞հ եք արդեն, որ ունեք այն ընտրազանգվածը, որի շնորհիվ կդառնաք նախագահ:

–Միանշանակ: Միանշանակ կա այդ ընտրազանգվածը: Այս պահին կա:

Այսինքն՝ Ձեր հաղթանակի վրա վստա՞հ եք:

–Միանշանակ վստահ եմ: Ես հաղթող հրամանատար եմ: Այստեղ էլ կհաղթեմ ժողովրդիս հետ միասին:

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետի թեկնածուն. որոշվել է Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» Քաղաքը կոլապս է ապրում Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հ1, ԵՊՀ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»․ հեղափոխական նախարարի կինը 3 տեղից բարձր աշխատավարձ է ստանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով Նոր մանրամասներ՝ Կարբի գյուղում տեղի ունեցած վթարից. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզում զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա՞․ Գեղամ Նազարյանի տեսակետը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Պադավատապետություն կա՞․ Փաշինյանի օրոք գնված գերթանկարժեք ծառայողական մեքենաները Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Հովհաննես Շահինյանը «լքում է» Արշակ Կարապետյանին և «միանում է» Միհրան Պողոսյանին Լարսը փակվեց Ինձ պադվադիտ չանես Աղազարյան Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է Գեղամ Նազարյանը մանդատ դնելու մասին Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան ՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am