Հայ-ռուսական հարաբերությունները քայլ-քայլ առ քանդվում են

Հայ-ռուսական հարաբերությունները կրկին հերթական փորձությունն են ապրում: Օրեր առաջ հայաստանյան կայքերից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը պատվիրատուների մասով բացահայտված է․ դա արել են ռուսական հատուկ ծառայությունները՝ Պուտինի հրահանգով: Որոշ ժամանակ այս տեղեկությունները կայքից կայք էին տարածվում, իսկ իշխանական թեևը շարունակում էր համառորեն լռել:

Նախօրեին վերջապես Անդրանիկ Քոչարյանը «սուտ ու անհեթեթ» է որակել այդ տեղեկությունը. «Այդպիսի անհեթեթ բան պետական կառույցները երբևիցե իրենց թույլ տալ չեն կարող, որովհետև ո՛չ քննությունն է ավարտել 27-ի հետ կապված, ո՛չ էլ կարելի է նախաքննական մարմնի նյութերի արանքում այդպիսի ենթադրություն որևէ մեկը կարողանա իրեն անել», - «Ազատության» հետ զրույցում ասել է նա: Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սկզբում այդ ապատեղեկատվությանը, որ նրա խոսքով տարածում էր «7or.am» կայքը, շատ լուրջ չի վերաբերվել, մինչև որ դրանք վերահրապարակվեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այդ ամենը Անդրանիկ Քոչարյանը համարում է սադրանք՝ ուղղված հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փչացնելուն: Վստահ է՝ դա չի ստացվելու․ - «Ու չի ստացվի այն պարզ պատճառով, որ մեր երկիրը շատ լավ հասկանում է անվտանգության առումով դրա կարևորությունը: Ինչ վերաբերում է հիմքեր լինելուն, այս պահին որևէ հիմք պարզապես գոյություն չունի որևէ մեկի կողմից նման անհեթեթ եզրակացություն անելու համար»:

Պաշտոնական Մոսկվայից որևէ արձագանք չկա, սակայն խորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ չէր ուզենա որևէ կասկած անգամ առաջանար երկու երկրների հարաբերություններում․ - «Պաշտոնական Մոսկվան, համոզված եմ, շատ լավ կարողանում է ֆիլտրել՝ որտեղ է ճիշտ, որտեղ է ֆեյք և որտեղ են խաղերը կազմակերպվում»: Քոչարյանն ասել է՝ սպասում է, որ իր խոսքով՝ ապատեղեկատվությունը հրապարակած կայքը հիմնավորի, թե որտեղից է ստացել այդ տեղեկությունը, եթե ոչ՝ պատկան մարմինները պիտի ուսումնասիրություն սկսեն․ - «Եվ եթե այդ հայտարարություն անողները կան, թող բարի լինեն՝ հրապարակային ներկայացնեն դրա որևէ ապացույց»:

Մինչդեռ «7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի փոխանցմամբ՝ տեղեկության սկզբնաղբյուրն իրենք չեն․ «Լուրը մենք վերցրել ենք համացանցից, և քանի որ երկար ժամանակ արձագանք չկար դրան, որոշել ենք անդրադառնալ: Եթե ինչ֊որ հերքման խնդիր լիներ, Անդրանիկ Քոչարյանը պիտի ավելի վաղ հերքմամբ հանդես գար, ոչ թե հիմա։ Եթե հերքում չի եղել, մենք էլ վերցրել ենք և անդրադարձել ենք այդ թեմային»:
Միջադեպը, եթե, իհարկե, այն կարելի է միջադեպ անվանել, խիստ վտանգավոր է հայ-ռուսական, առանց այն էլ, ոչ այնքան բարվոք հարաբերությունների համար:

Հիմա Անդրանիկ Քոչարյանն անցել է ակտիվ պաշտպանություն, սակայն արդյո՞ք սա է միակ «առիթը»: Ընդամենը օրեր առաջ իշխող ուժի մեկ այլ պատգամավոր էր հրապարակային մեկ այլ «ուշագրավ» հայտարարություն էր արել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ժամանակ բարձրացրել է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը։

«Միջազգային հեռուստաալիքների` «Միր», «ОРТ» և «Росcия 1»–ի որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Հնարավոր է արդյո՞ք սահմանափակել կամ անջատել այդ ալիքների հեռարձակումը հակահայկական, հայատյացություն ներշնչող հաղորդումների ցուցադրման ժամանակահատվածում»,– հարցրել էր պատգամավորը, նշելով, որ սա կարևոր քաղաքական հարց է։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր հերթին նշել էր, որ դա քաղաքական հարց է, և ասել, որ ինքը բազմիցս ստացել է հարցեր այդ թեմայով, որոնցում որպես օրինակ նշվել են Ուկրաինան և Վրաստանը։ «Մենք պետք է գիտակցենք գինը։ Ուկրաինան զրկվել է ինչ–որ բանից` տարածքներից, Մոլդովան և Վրաստանը` նույնպես։ Այս օրինակները մեզ մի բերեք։ Մենք ունենք լրջագույն խնդիր, և, հավանաբար, այդ ծրագրերի պահպանումը և ստատուս քվոն չարյաց փոքրագույնն են»,– ասաց նա։ Հակոբյանը նշել էր, որ այդ հարցը տվյալ պահին առաջնահերթ օրակարգում չէ, բայց համաձայնել էր, որ գոյություն ունի Հայաստանի տեղեկատվական անվտանգության որոշակի սպառնալիք։

Հայաստանն, այսպիսով, մտել էլ չափազանց վտանգավոր մի փուլ: Մի կողմից իշխող քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ ռևերանսներ է անում դեպի Ռուսաստան, հավատարմության երդումներ է տալիս, մյուս կողմից սակայն, իշխանական թևերից որոշ «խայթոցներով» ապացուցվում են, որ ձգտում են Ռուսաստանին «բան հասկացնել»:

Դեռ անցյալ տարի մարտին, մինչև Փաշինյանի «հեղափոխությունը» նա անձամբ մեկ այլ հայտարարությամբ Ռուսաստանին ուղղված մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն 2018թ. մարտի վերջերին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ–ի «Հարթակ» ծրագրի շրջանակում պատասխանել է երիտասարդների հարցերին։ Հավաքվածներից մեկը մեկնաբանություն խնդրեց ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ: «Ես այն ժամանակ էլ նշել եմ, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից էր հրահրված, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կազմ մտնի, իմ կարծիքով սցենարն այդպիսին էր»,- ասել էր պատգամավոր Փաշինյանը:

Հայաստան-Ռուսաստան գրեթե մեկամյա անորոշ հարաբերությունների ծիրում մնում է պակաս լրացուցիչ լարվածությունը: Ի դեպ, Ադրբեջանում էլ «սրտատրոփ» նման գործընթացների են սպասում:

Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին պարգևատրել է Ադրբեջանի «Դոստլուգ» շքանշանով: Վալենտինա Մատվիենկոն այս շքանշանով պարգևատրվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում հատուկ վաստակի համար։ Հիշեցնենք, որ Մատվիենկոն օրերս ղարաբաղյան թեմայով էլ հայտարարություններ արեց Բաքվում: Մատվիենկոն Բաքվում անդրադարձել էր ապրիլի 15-ին կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ նշելով․ - «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ և լուծում գտնել»:

Կարելի է պատկերացնել, թե ինչ է արժեցել Մատվիենկոյին ադրբեջանական «դաշտ» տեղափոխելը: Ադրբեջանի իշխանությունները նման հարցերում բավական շռայլ են սովորաբար: Մատվիենկոն ի դեպ, ռուսաստանցի ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, որ Պուտինը լրջորեն մտածում է Մատվիենկոյին իր իրավահաջորդ դարձնելու ուղղությամբ:

Ի դեպ, Մատվիենկոն Հայաստանի նախկին իշխանությունների հետ ունեցել է բավական տպավորիչ կապեր, ինչը չի կարելի ասել այժմյան իշխանությունների մասին:

Եվ առհասարակ, հիմա ի՞նչ կապեր են հաստատում գործող իշխանությունները Ռուսաստանի ազդեցիկ գործիչների հետ: Նրանք բարձրագույն իշխանությունների հետ են լեզու գտնում, եղածն էլ կամաց-կամաց փլուզվում է:

Թամար Բագրատունի

դիտվել է 5056 անգամ
Լրահոս
«Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am