Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կառուցել է 300 կիլոմետր երկարությամբ պատ։ Այդ մասին հայտնել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: Թուրքիայի ՆԳՆ-ն Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման համար հատկացրել է մոտ 250 միլիոն թուրքական լիրա (մոտ 88 միլիոն դոլար)։ Պատը կառուցվում է Շըրնաք, Մարդին, Շանլըուրֆա, Քիլիս, Գազիանթեփ ու Հաթայ նահանգներում։
