Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հրաժարվում է արտասանել ցեղասպանություն տերմինը. ԱՄՆ սենատորը հարց է ուղղել

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսն երկրի Սենատի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովում Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Մայքլ Սաթերֆիլդի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքէջից:
Հրապարակված տեսանյութում Մենենդեսն հայտարարել է, որ հիասթափված է Սաթերֆիլդի՝ իր հետ հանդիպումը չեղարկելու որոշումից: Հենց այս պատճառով էլ նա որոշել է առիթը բաց չթողնել ու իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ նիստի ընթացքում:

«Թույլ տվեք ինձ սկսել հարցից, թե արդյոք Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915-1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրության կողմից սպանվել է մոտ 1,5 միլիոն հայ տղամարդ, կին և երեխա»,- հարցրել է Մենենդեսը:

«Մենք միանշանակ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»,- ի ատասխան նշել է թեկնածուն:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք դա ընդունում եք»,- հստակեցնելու միտումով պնդել է Մենենդեսը, ինչին Սաթերֆիլդը դրական պատասխան է տվել:

«Այսինքն Դուք ընդունո՞ւմ եք, որ կատարվածը ցեղասպանություն էր»,- եզրակացրել է Մենենդեսը:

«Պարո՛ն սենատոր, նախագահը հայտարարել է, որ դա 20-րդ դարի ամենասարսափելի դաժանություններից էր, և ես համակարծիք եմ այդ հայտարարության հետ»,- մանրամասնել է Սաթերֆիլդը:

«Անկասկած, դա դաժանություն էր, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք այն ցեղասպանություն էր»,-կրկին հարց է ուղղել սենատորը:

«Վերոհիշյալ հայտարարությունն արտահայտում է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը»,-նշել է թեկնածուն:

«Լավ, չեք նշում, որ դա ցեղասպանություն էր: Թույլ տվեք հարցնել՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915թ. Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերն առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու համար»,-հետաքրքրվել է Մենենդեսը: Ի պատասխան այս հարցադրմանը Սաթերֆիդլը հավելել է, որ ինքը պատմաբան է ու տեղյակ է այն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նիստի ընթացքում սենատորը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի այն հայտարարությանը, ըստ որի` հայերին տեղահան անելու վերաբերյալ թուրքական իշխանությունների հրահանգը մահվան դատավճիռ էր մի ողջ ազգի համար`միևնույն ժամանակ իշխանությունները Մորգենթաուի հետ զրույցում չեն փորձել թաքցնել այդ իրողությունը:

«Ես տեղյակ եմ այդ հայտարարության մասին»,- ասել է Սաթերֆիլդը՝ կոնկրետ չպատասխանելով՝ արդյոք ընդունում է այդ հայտարարությունը, թե ոչ:

«Դե ինչ, այս ամենը նման է խորամանկ պարի, որը մենք պարում ենք որպես ազգ՝ չճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Նույնիսկ միջկառավարական հաստատություն հանդիսացող Հոլոքոստի ամերիկյան թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ մենք չենք կարողանում ընդունել դա: Սակայն եթե մենք չճանաչենք անցյալը որպես իրողություն, չենք կարողանա առաջ շարժվել»,-եզրափակել է Մենենդեսը:

Հավելենք նաև, որ նիստի ընթացքում հարցուպատասխան է եղել նաև Հյուսիսային Մակեդոնիայում, Իռլանդիայում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ:

yerkir.am

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am