Քառօրյա պատերազմն ու ռուսական «բռունցքը»

Ռուսական կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի են ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Մանրամասնորեն քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Խորը մտահոգություն հայտնելով լայնածավալ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, Վլադիմիր Պուտինը երկու կողմերին կոչ է արել անհապաղ ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների դադարեցմանը և հակամարտության ռեժիմի պահպանմանը», - ասված է տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը: Ռուսաստանը պարտավորվել է շարունակել իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ միջնորդական ջանքերը: Հեռախոսազրույցների ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի վերականգման կարևորությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծում փնտրելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերով շփումները շարունակելու մասին: Այսպիսով, ապրիլի 2-ից Ալիևի սանձազերծած քառօրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանը հանդես եկավ առանձին միջնորդական գործունեությամբ՝ փորձ անելով տարանջատվելով մյուս համանախագահող երկրներից: Երեկ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում Մինսկի խմբի երեք համանախագահներին ներկայացնող դեսպան Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մանրամասներ են հաղորդել 57 անդամ պետությունների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների մասին: Համաձայն ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության՝ Ուորլիքն ու Կասպշիկը ողջունել են կրակի դադարեցման մասին լուրը և կողմերին կոչ են արել հարգել հրադադարը: Նրանք ընդգծել են կայուն հրադադարի հիմքով քաղաքական գործընթացին վերադառնալու կարևորությունը: ԵԱՀԿ անդամ պետությունները համաձայնել են, որ վերջին լարվածությունը շատ անհանգստացնող է և անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն շարունակի առանցքային դեր կատարել խաղաղ կարգավորման առաջընթացում՝ աջակցելով Մինսկի խմբի և համանախագահների գործունեությանը: Համանախագահները հայտարարել են, որ շուտով այցելելու են տարածաշրջան: Դեսպան Կասպշիկը նաև այցելելու է բախումներից անմիջականորեն տուժած տարածքներ, եթե իրավիճակը թույլ տա: «Մեզ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններ սկսել: Այժմ ուղևորվում եմ Բաքու՝ առավոտյան հանդիպումներ անցկացնելու», Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով շփման գծում լարվածության աննախադեպ աճը և կոչ արել անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Մինչ այդ՝ երեկ, Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի սահմանին բռնություններին վերջ դնելու ջանքերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման հարցը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մարկ Թոները վերահաստատել է Մինսկի խմբի գործընթացին աջակցելու պատրաստակամությունը․ - «Մենք աջակցում ենք համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով արդար և անկողմնակալ լուծում գտնելու ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա»: Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստում ներկայացնելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հայտնեց, որ երեկ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբերի պետերը: Երկու երկրների շտաբերի պետերի հանդիպման ժամանակ, փաստորեն, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սպասենք ռուսական նախաձեռնության արդյունքներին: Առաջիկա օրերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է մեկնելու Բաքուն, նաև ՀՀ ԱԳ նախարարն է առաջիկա օրերին հանդիպելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ակնհայտորեն, ռուս-ադրբեջանական դաշտում ինչ-որ պայմանավորվածություններ էին ձեռքբերվել դեռ մինչև ապրիլի 2-ը, պարզապես դրանց արտահայտման համար հարկավոր էր քառօրյա պատերազմ: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am