Պետք է պատերազմը շարունակել ու չկորցնել պատմական պահը

1994 թ. մայիսի 5-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպման ավարտին ստորագրվեց բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում մայիսի 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Նույն օրը Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994 թ. մայիսի 12-ի կեսգիշերին: 1994-ի մայիսին հրադադարի մասին պայմանագիրը, որը թեև ռազմական գործողությունների դադարի երաշխիքը պետք է լիներ, սական չհայտարարված պատերազմի սկիզբ դարձավ: Չնայած 22 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրին` հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակահերթերը չեն դադարել: Շատերի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական ձեռքբերումն է: Սակայն,  պայմանագրի կնքումից շուրջ երկու տասնամյակ անց տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման փնտրտուքն է: Սակայն, վերջին օրերի իրադարձությունները կարծես բերել են մի հանգրվանի, երբ հրամայական է դառնում հրադադարի նոր պայմանագրի անհրաժեշտությունը: Նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի կարող խոսք լինել Ադրբեջանի հետ հրադադարի նոր պայմանագրի մասին, այլ պետք է վերհաստատվի 1994 թվականի պայմանագիրը: Սերժ Սարգսյանը նրբորեն ակնարկել է նաև Ռուսաստանի ու Ղազախստանի մասին՝ ասելով, որ 1994 թվականի հրադադարի պայմանագրի միջնորդները պետք է լինեն հրադադարի պահպանման երաշխավոր: Սերժ Սարգսյանը պնդում 1994 թվականի հրադադարի պայմանագրի վերահաստատման վերաբերյալ քաղաքագիտական շրջանակներում մեկնաբանվել է ԼՂ հանգամանքով: Հրադադարի պայմանագրի տակ ստորագրել է նաեւ ԼՂՀ կողմը: Չի բացառվում, որ նմանօրինակ պահանջ է առաջ քշվում՝ կնքել հրադադար առանց ԼՂՀ ստորագրության, ինչն էլ ստիպում է Սարգսյանին նման պնդումով հանդես գալ: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ասում է, որ ամենեւին էլ ցանկալի չէ վերահաստատել 94-ի պայմանագիրը: Նա վկայակոչում է ապրիլի 5-ի կեսօրից մի քանի ժամ հրադադարի պայմանավորվածության հանգամանքը, վստահեցնում, որ այդ առաջարկը եղել է Բաքվի կողմից, այլապես վերջինը չէր համաձայնի կրակոցների ժամանակավոր դադարեցնելուն ու եզրահանգում.<<Եթե Ադրբեջանն է առաջարկել, Ռուսաստանն էլ չի ճնշել, ուրեմն հրադադարը նրանց պետք,ուրեմն նրանք են տանուլ տալիս ու շահագրգիռ են դադարեցմանը, նոր պայմանագրի, այս դեպքում մենք մեր պայմանները պետք է թելադրենք>>,- ասում է նա` հավելելով.<<Եթե կողմ ենք, որ 94 թվականի զինադադաի պայմանագիրը պետք է վերահաստատվի, ուրեմն պետք է պատրաստ լինենք ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերվանից հետո սահմանին տիրող իրավիճակի կրկնություններին՝ հրետակոծություններ եւ այլն: Իսկ սա պատերազմ է, եռօրյա պատերազմ, որքան էլ մյուս կողմերը չցանկանան այդ անվանումը տալ, բայց ինչպես Պաղեստինում 7-օրյա պատերազմ եղավ, այնպես էլ մեզ մոտ՝ 3 օր: Եթե մենք, ինչպես նախագահն է ուզում, նախկին պայմանագիրն ենք ուզում, ապա մենք ունենում ենք նախնական վիճակը, դա ձեզ բավարարո՞ւմ է, որ նորից խփեն, մարդիկ զոհվեն, կրակ բացեն, այն, ինչ արել են մինչեւ հիմա>>: Անդրադառնալով նոր պայմանագրի` դեպքում ԼՂ-ն ստորագրվելիք փաստաղթից դուրս թողնելու կասկածներին` քաղաքագետը ասաց.<<Եթե Ադրբեջանն է ժամանակավոր հրադադար խնդրում, ինչպե՞ս կարող է ինչ որ պահանջներ առաջ քաշել, թե Արցախը չպետք է լինի: Իհարկե, նրանց փորացավը դա է, ու ժամանակին բանակցային սեղանից դուրս բերեցին, հիմա էլ փորձում են պայմանագրի՞ց դուրս բերել: Չի ստացվի>>, համոզմունք հայտնեց Շիրինյանը: Նրա խոսքով՝ չպետք է հայկական կողմն ընդուներ ժամանակավոր հրադադարի առաջարկը, պետք է նույն ոգով շարունակենք եւս մի քանի օր.<<Պետք է վերցնել ռազմավարական բոլոր դիրքրերը եւ ավելին՝ պատերազմական գործողություններն Արցախից Ադրբեջանի տարածք տեղափոխեինք՝ ստեղծելով անվտանգության նոր գոտի>>: Մեր հարցին, թե նման սցենարը իրատեսակա՞ն է ՝ հաշվի առնելով հակառակորդի սպառազինության անհամեմատ բարձր մակարդակը, Շիրինյանը պատասխանեց.<<Կապ չունի, մենք տեսանք, որ դրանք ոչխարի նման Բաքու էին փախչում: Պիտի բանակին հրաման տալ ու առաջ շարժվել եւ վերջ: Նոր զինադադարը մեզ հանգստություն պետք է տա, մեր շահն ինչն էր, որ այդքան զոհ տվեցինք վերջին օրերին, այդքանից հետո պիտի վերադառնանք ստատուս քվոյի՞ն: Եթե ՝ոչ, կնշանակի Ռուսաստանն է պարտադրում, որպեսզի մեզ հավերժ պատանդ պահի ու մենք էլ հավերժ կռվենք: Հիմա պատմական պահ է, կամ պիտի վերածնվենք, ամրապնդվենք, պետություն դառնանք, ռեսուրսները պետք է մոբիլիզացնել ու նոր դիրքեր վերցնել կամ պահենք այս վիճակը>>:
Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am