Փաշինյանը շանտաժ է անում Կրեմլին

Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը լարվածություն է առաջացրել հայ–ռուսական հարաբերություններում, ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում։ Պատճառը «դասակարգային» է։

Յուրայինների մեջ օտարը

Այն ճանապարհը, որով իշխանության է եկել Փաշինյանը, ընդունելի չէ ԵԱՏՄ–ում։ Այդ ճանապարհն ընդունված է «գունավոր» հեղափոխություն համարել։ Ու թեև 2018–ին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», ի տարբերություն Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխությունների, չունի հստակ ընդգծված հակառուսական ու արևմտամետ արտաքին վեկտոր, այդուհանդերձ, կասկածները Մոսկվայում մնացել են։

Փաշինյանը, փոխանակ փարատելու այդ կասկածները և ամեն ինչ անելու, որպեսզի հարթվեն իր ու ԵԱՏՄ լիդերների «դասակարգային» ճչացող տարբերությունները, ինչպես նաև ՀՀ և ՌԴ շահերից բխող դաշնակցային հարաբերությունները բարելավվեն, ամեն ինչ արեց հակառակ ուղղությամբ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ արված քայլն ուներ ներքաղաքական նպատակ, բայց մեր արտաքին գործընկերները դա գնահատեցին որպես այդ կառույցի ու Մոսկվայի իմիջին հարվածելու քայլ։ Հատկապես երբ այդ քայլն ուղեկցվում էր ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Երևանի սիլի–բիլիով՝ «պատմական կաղապարներից հրաժարվելու» ծրագրի շրջանակներում։

Ռոբերտ Քոչարյանի գործոնը

Հայ–ռուսական հարաբերություններում լրջագույն լարվածություն է առաջացրել նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ կալանավորումն ընդունել է որպես անձամբ իր դեմ արված քայլ։ Պատճառը միայն այն չէ, որ Քոչարյան–Պուտին հարաբերություններն ընկերական են։

Պուտինի ու ԵԱՏՄ մյուս ղեկավարների համար Քոչարյանի ճակատագիրը վատ ազդակ է, քանզի այն կարող է վարակիչ լինել։ «Хотим как в Армении»-ն («ուզում ենք ինչպես Հայաստանում») կարող է «օդակաթիլային» ճանապարհով տարածվել, և հենց այդ պատճառով էլ Փաշինյանն անընդունելի է։

Պուտինը հայելու մեջ նայում և Քոչարյանի հետ տեղի ունեցողն է տեսնում։ Եվ բնական է, որ դա պետք է լրջորեն անհանգստացնի և նյարդայնացնի նրան։

Երբ Փաշինյանը նախկին նախագահ է կալանավորում, դրանով իսկ դառնում է հակահամակարգային ու անընդունելի, ընդ որում՝ ոչ միայն ԵԱՏՄ տիրույթում։ Նույնիսկ եթե նա, պատկերավոր ասած, 10 մատները մոմ դարձնի ու վառի Կրեմլի պատի տակ, ապա, միևնույն է, չի ընդունվելու Մոսկվայում ու մյուս մայրաքաղաքներում։

Հայաստանի ու Փաշինյանի շահերը հակադրվում են

Եթե Հայաստանն այս տարածաշրջանում չգտնվեր և չունենար լրջագույն խնդիրներ անվտանգության ոլորտում, ապա կարելի էր բանի տեղ չդնել Մոսկվայի ու մյուսների արձագանքը և վերաբերումունքը։ Բայց հայ–ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը և մեր պետությունների ղեկավարների լիակատար փոխըմբռնումը նաև մեր շահերից են բխում։ Ուստի պետք է Փաշինյանն ամեն ինչ աներ, որպեսզի մենք արտաքին ոլորտում ու հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում խնդիրներ չունենայինք վերը նշված պատճառներով։ Սակայն նա պետական շահը ստորադասեց անձնական հաշվարկներին ու քաղաքական նպատակներին։ Դա է պատճառը, որ ՌԴ–ն ամեն կերպ ցույց է տալիս, որ չի ընդունում այդ մոտեցումը։

Պատահական չէ, որ ՌԴ դաշնային հեռուստաալիքները Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղբանտարկյալ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ փորձառու քաղաքական խառնակիչ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմակից ու 2008–ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչ։ Սա շատ վատ մեսիջ է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև Հայաստանին։

Ի դեպ, Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ ուրախ են Երևան–Մոսկվա հարաբերությունների վատացմամբ։ Նրանք սպասում են, որ այդ հարաբերությունների բացասական դինամիկան անցնի սահմանագիծն, ու դիմեն գրոհի, քանզի այսօր ռազմական գործողությունների վերսկսման խոչընդոտը բացառապես ՌԴ–ն է, ու դա լավ գիտի նաև Փաշինյանը (պատահական չէ, որ նա Վիեննայից վերադարձավ ու զանգեց Պուտինին՝ տեղեկություններ հաղորդելու Ալիևի հետ բանակցությունների մասին ու միջնորդական առաքելության համար շնորհակալություն հայտնելու)։

Փաշինյանն ամեն ինչ լավ գիտի, բայց նժարի տարբեր կողմերում է դրել ՀՀ շահը և իր «բզիկները»՝ նախապատվությունը տալով վերջինին։

Պարզունակ շանտաժ

«Ժողովրդի վարչապետը» ոչ միայն չի բարելավում հայ–ռուսական հարաբերությունները, այլ նույնիսկ փորձում է Ռոբերտ Քոչարյանի պահով շանտաժի դիմել Կրեմլին։

«Ռուսաստանյան որոշ հեռուստաընկերություններ, մասնավորապես «Ռոսիա» ալիքը, եթեր են հեռարձակում չափազանց ագրեսիվ հաղորդումներ՝ ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում»։ Այս մասին ապրիլի 10-ին գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ ասել է «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը։

«Իմ քայլում», ինչպես հայտնի է, ընդունված է նույնացնել «Հայաստան» և «Փաշինյան» բառերը։ Նաև ընդունված է առանց Փաշինյանի հրահանգի, պատկերավոր ասած, անգամ զուգարան չգնալ։ Դա նշանակում է, որ Թուխիկյանը սեփական նախաձեռնությամբ չի խոսել, այլ կատարել է «վերևից» իջած հրահանգը։

Նիկոլն իր պատգամավորի շուրթերով հիմա սպառնում է փակել «Ռոսիա» ալիքը Հայաստանում, քանզի այդ ալիքով Քոչարյանի թեման են պարբերաբար արծարծում։ Վերջին անգամ դա արվեց շատ կոշտ ոճով, ինչը, բնականաբար, առանց Կրեմլի գիտության չէր կարող լինել։ Եվ ահա, Փաշինյանն ուզում է Կրեմլին շանտաժ անել, թե բա՝ տեսեք, Հայաստանում այսպիսի տրամադրություն կա, ու եթե շարունակեք Քոչարյանին պաշտպանող ու ինձ քննադատող ռեպորտաժներ տալ, ապա այդ ալիքը կարող է «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով» փակվել։

Նա իր քայլարած պատգամավորուհու շուրթերով պահանջում է փակել «Ռոսիան» Հայաստանում, բայց, միևնույն ժամանակ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իր նշանակած նախագահ Տիգրան Հակոբյանի միջոցով ընդդիմախոսում է փակմանը։ Այսինքն՝ մուկ ու կատու է խաղում։

Սա իրականում պարզունակ շանտաժ է։ Այդ շանտաժով ոչ մի բանի չես հասնի, իսկ ահա Մոսկվայում ադրբեջանական լոբբինգի ձեռքը հերթական փաստարկը կտաս։ Եվ այդ ամենը՝ անձնական շահերից ելնելով։

Եթե այս շանտաժին գումարենք նաև այն, որ օրերս «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր և Փաշինյանի նեղ թիմի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, որ 1999–ի հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը ռուսական հատուկ ծառայություններն են, որոնք գործել են Պուտինի հրահանգով, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Կստացվի, որ «թավշյա» հեղափոխությունն, այդուհանդերձ, հակառուսական վեկտոր ունի։

Փաշինյանը, հանուն իր անձնական հաշվարկների, կրակի հետ է խաղում ու հարվածի տակ դնում հայ–ռուսական հարաբերությունները։ «Հպարտ քաղաքացիները» սա՞ էին ուզում։

Կորյուն Մանուկյան

 7or.am 

դիտվել է 1973 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am