ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Լավրովի` «սեղանի վրա» առկա պայմանավորվածությունների մասին հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին: «2011 թ.կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների ս եղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այնընդունել` չնայած, որ նախօրոքհամաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենքբազմիցս խոսել ենք այդ մասին։ ԴեռեւսԿազանում հանդիպման ժամանակԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,-ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա»: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ապրիլի 7-ին Բաքվում Իրանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Ջավադ Զարիֆի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ադյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ «մոտ են այդ պայմանավորվածությունների նվաճմանը»: Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռարկել, որպեսզի այլեւս բռնության դրսեւորում թույլ չտրվի ԼՂ-ում: Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները գոհունակություն են հայտնել ԼՂ-ում զինադադարի հասնելու հարցում: «Մենք ձգտեցինք օգնել մեր մոտ բարեկամներին հասնելու պայմանավորվածության, որը, հուսով ենք, կպաշտպանվի եւ կկատարվի, այդ թվում` հաշվի առնելով այն, որ կան հայտնի համաձայնություններ, որոնք դեռեւս ընդունվել են 1990-ական թվականներին եւ որոնք վերաբերվում են կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ անժամկետ բնույթ ունեցող պարտավորություններին» -ասել է նա: Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Նա ասել է, որ այսօր Երեւանում է գտնվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ապրիլի 8-ին նա կլինի Բաքվում: Շփումներն իրագործվել են նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի գծով: «Մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակը բոլորից պահանջում է ավելի ակտիվորեն նայել անցյալում ունեցած պայմանավորվածությունների վրա, մշակել շփման գծում վստահության միջոցառումներ: Դրանք քննարկվել են ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Երեւի այժմ, հաշվի առնելով բռնության ճողփյունը, որը տեղի էր ունեցել եւ որը հաջողվեց այնուհանդերձ հանդարտեցնել, կարելի կլինի վերադառնալ այդ թեմային: Բայց ուզում եմ անմիջապես ասել, որ հակամարտության շրջանում վստահության ամրապնդումը բոլորովին չի նշանակում , որ մենք պետք է ուժաթափ լինենք այն բանում, ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության բազմակողմանի քաղաքական կարգավորման գտնելու անհրաժեշտությանը», -ընդգծել է նա: «Եվ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ որպես երկիր իր ազգային որակով, որը սերտ եւ բարի հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ամեն ինչ անելու է, որպեսզի իր նախաձեռնություններն առաջ տանի այն աշխատանքի հունով, որը վերջին ժամանակում արվել է այդ ուղղությամբ», -վստահեցրել է Լավրովը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ առաջարկել է վերադառնալ ԼՂ-ում վստահության միջոցների ամրապնդման գծով մեխանիզմների մասին հարցի քննարկմանը: «Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններում արդեն բարձրացվել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ վստահության ամրապնդման միոցառումների մասին հարցը: Այժմ կարելի կլինի վերադառնալ այդ թեմային», -ասել է նա:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am