Զոլաքար գյուղի բնակչությունը մինչև գերեզմանոց ձեռքերի վրա տարավ իր հերոս զավակ Գագիկ Մելքոնյանի աճյունը

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը հանդիսավորությամբ, զինվորական ու եկեղեցական կարգով, բազմամարդ թափորով, փառքի ու հպարտության խոսքերով հրաժեշտ տվեց իր հերոս զավակ, Հայոց բանակի ենթասպա, Արցախի հողը պաշտպանելիս զոհված Գագիկ Սուրենի Մելքոնյանին: Հերոսի աճյունը հայրենի Զոլաքար բերվեց ապրիլի 6-ին: Հոգեհանգիստը տեղի ունեցավ հայրական տանը, որտեղ հերոսացած հայորդու հարազատներին սփոփելու համար այցելեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ՝ հանձնելով Գագիկ Մելքոնյանին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված «Մարտական ծառայության համար» մեդալը: Գագիկ Մելքոնյանի աճյունը ապրիլի 7-ի առավոտյան տեղափոխվեց Զոլաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ հերոսին վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էին գյուղի մանկավարժներն ու աշակերտները, ծառայակից ընկերները, համագյուղացիները, Գեղարքունիքի մարզպետի տեղ ակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը,Մարտունու տարածքի համայքների ղեկավարները, պաշտոնական բազմաթիվ անձինք:Գյուղի եկեղեցում Հոգեհանգստյան կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը, Տեր- Տիրատուր քահանա Հակոբյանը եւ Սոթքի եկեղեցու հոգեւոր սպասավոր, Տեր-Հրաչյա սարկավագ Ղազարյանը: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հերոսին ծաղիկներով ու ծաղկեպսակներով դիմավորելու էին սպասում Զոլաքարի հարյուրավոր մանկավարժներ ու աշակերտներ, ովքեր եկեղեցուց մինչեւ գերեզմատուն ձեռքերի վրա տարան հայրենի հողի պաշտպանության դիրքերում նահատակված հայորդու մարմինը: Գագիկ Մելքոնյանի աճյունը մայր հողին հանձնվեց զինվորական կարգով, պատվո համազարկերի ու նվագախմբի ռազմաշունչ հնչյունների ներքո: «Գագիկ Մելքոնյանը մեր դպրոցի աչքի ընկած աշակերտներից էր՝ խելացի ու հայրենասեր, ողջ գյուղում ճանաչված, հարգված անձնավորություն: Որպես պայմանագրային զինծառայող՝ նա մարտական ծառայություն էր իրականացնում մեկ այլ վայրում, սակայն երբ Արցախը ենթարկվեց թշնամու ընդհանուր հարձակմանը, նա հերթափոխը հանձնելու փոխարեն կամավոր մեկնեց առաջին գիծ եւ զոհվեց հայրենափրկության դիրքերում: Նրան հավերժ կհիշեն մեր գյուղի սերունդները՝ խոնարհվելով նրա գործի ու անվան առջեւ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանը:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am