Աբովյանի բժշկական կենտրոնն անվանակոչվեց Ռուբիկ Հարությունյանի անունով

Ռուբիկ Հարությունյանի անունով անվանակոչված Աբովյանի  Բժշկական կենտրոնի բակում բացվեց վաստակաշատ բժշկի կիսանդրին: Անվանակոչության եւ կիսանդրու բացման արարողությանը մասնակցում էին Կոտայքի մարզի եւ Աբովյան քաղաքի վարչական պատասխանատուները, Ռուբիկ Հարությունյանի հարազատներն ու ընկերները, աշխատանքային  գործընկերներն ու նրա վաստակը գնահատող բազմաթիվ մարդիկ: Ռուբիկ Հարությունյանի աշխատանքային կենսագրության երկարատեւ  տարիները կապված են Աբովյանի  առողջապահական հաստատության հետ՝  շարքային բուժակից մինչեւ բժշկական կենտրոնի տնօրեն: 36 տարիների անձնուրաց, վաստակաշատ  աշխատանքն իրապես անգնահատելի հետք է թողել եւ մեծ ավանդ ունեցել Աբովյանի բժշկական կենտրոնի կայացման գործում: Յուրաքանչյուր մարդ, ով առնչվել է հաստատության հետ եւ առիթ ունեցել անձամբ շփվելու Ռուբիկ Հարությունյանի հետ, հաստատապես վկայակոչում է մարդկային ջերմ վերաբերմունքն ու ուշադրությունը, պատրաստակամություն ու հարգանքը: Նրան ճանաչել են շատերը, նրա մասին գործընկերներն ու բնակիչները հիշում են որպես առողջապահության մեծ երախտավորի։ Հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, նա  անշահախնդրորեն եւ  նախանձելի եռանդով  է ծառայել  ազգաբնակչության առողջության վերականգնման ու պահպանման վեհ գործին: Ռուբիկ Հարությունյանը կյանքից հեռացավ 64 տարեկան հասակում, ուժերի բեղուն շրջանում՝ երբ այնքան  ծրագրեր կային կյանքի կոչելու, նախաձեռնություններ կային՝  իրագործման սպասող: Ռուբիկ Հարությունյանը ծնվել է 1949թ. հունվար 16-ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: 1976թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը, ստացել է բուժական գծով բժշկի որակավորում: 1972-1974թթ. աշխատել է Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության կայանում` որպես բուժակ, 1976-1977թթ.` Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում` բժիշկ-թերապեւտ ինտերն, 1977թ.` Կապուտանի բժշկական ամբուլատորիայի վարիչ, 1977-1979թթ.` շտապօգնության կայանի վարիչ, 1979-1984թթ.` գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, 1984-1996թթ.` գլխավոր բժիշկ, 1996-1998թթ.` «Աբովյանի մանկական պոլիկլինիկա» ՊՁ տնօրեն, 1998-1999թթ.` ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, 1999-2007թթ.` «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն, 2007-2008թթ.` «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով: Եղել է Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: 2008 թ. մայիսի 26-ին ընտրվել է Հ Հ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  չորրորդ գումարման պատգամավոր: Ընդգրկված է եղել  ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովում: 2009թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Ռուբիկ Հարությունյանը մահացել է 2013թ. մարտի 24-ին: Նա   պատվով անցավ կյանքի իր տարիները  եւ վայելեց իրեն շրջապատող մարդկանց անսպառ սերն ու մնայուն հարգանքը: Աբովյանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը  մեծ հուզմունքով եւ ոգեւորությամբ ընդունեց Աբովյանի բժշկական կենտրոնը Ռուբիկ Հարությունյանի անունով անվանակոչելու նախաձեռնությունը: Երկար տարիներ աշխատելով Ռուբիկ Հարությունյանի հետ՝ բուժանձնակազմը  իր կողքին մշտապես ունեցել է հմուտ ղեկավար, լավ ընկեր, իմաստուն մարդ եւ խորհրդատու: Այսօր նրանք հպարտությամբ են նշում, որ  այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնը կրում է  Ռուբիկ Հարությունյանի անունը: «Ինչու՞. որովհետեւ  երկար տարիներ Ռուբիկ Հարությունյանի անունը ասոցացվել է Աբովյանի հիվանդանոցի հետ, այնպես ինչպես Աբովյանի հիվանդանոց անունը ասոցացվել է Ռուբիկ Հարությունյանի հետ: Եվ այսօր մենք ունենք մի խորիմաստ համադրություն՝ Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն: Կոլեկտիվը մեծ պարտավորություն է վերցրել իր վրա, ինչպես Ռուբեն Հարությունյանի աշխատանքի տարիներին լինել լավագույններից մեկը Հայաստանի առողջապահական համակարգում, այնպես էլ հիմա աշխատել եւ ապրել այնպես, ինչպես մեզ սովորեցրել է  մեր շատ սիրելի Ռուբեն Գեորգիչը»,- նշում են նրանք: Կիսանդրու բացման պատիվը վերապահվեց Ռուբիկ Հարությունյանի թոռնիկներին՝ Ռուբենին, Հենրիկին եւ Սյուզիին:

դիտվել է 913 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am