Վերադառնամ՝ կքննարկենք. Տրանսգենդերը Զոհրաբյանին դիմել է մեկ շաբաթ առաջ. նկար

Հանրությունն այս օրերին ակտիվ քննարկում է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն ԱԺ ամբիոնից՝ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի հրավիրած լսումներին, որը վարում էր «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Քննարկվեց ոչ այնքան տրանսգենդեր կնոջ ելույթի բովանդակությունն ու առաջ քաշած հարցերը, որքան այն, թե նա ինչպես է հայտնվել Ազգային ժողովում եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ հրավերով։

Այս հողի վրա սկիզբ առավ «Իմ քայլը»- «ԲՀԿ» հակամարտություն, կողմերը միմյանց մեղադրեցին սեռափոխված անձին ԱԺ հրավիրելու, ԱԺ ամբիոնը «պղծելու», «այլասերում» քարոզելու մեջ։
Մամուլն էլ ողողվեց տեղեկություններով, որ նրան ԱԺ է հրավիրել «Իմ քայլի» պատգամավոր՝ ,Մերժիր Սերժին» շարժման երբեմնի անդամ Մարինա Կարապետյանը։ Սակայն Կարապետյանը հայտարարեց, որ հրավիրողն ինքը չէ, այլ Նաիրա Զոհրաբյանը։

Երեկ էլ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Լիլիթ Մարտիրոսյանի մասին տեղյակ եղել է Զոհրաբյանը եւ հրավերի ձեւաթուղթն էլ լրացված եւ ստորագրված է եղել նրա կողմից։

Ստրասբուրգից չուշացավ նաեւ վերջինիս պատասխանը, ով հերքեց «Իմքայլականների» խոսքերը եւ սպառնաց դիմել դատարան այդ «լկտի սուտը» բացահայտելու համար։

Եվ, ահա, այս թոհուբոհի մեջ, որպեսզի ապացուցի, որ հրավիրողը Նաիրա Զոհրաբյանն է, շրջանառության մեջ է դրվել մի «նամակագրություն»՝ դեռեւս մարտի 15֊ին Լիլիթ Մարտիրոսյանը դիմում է հղել Զոհրաբյանին՝ «Իրավունքի կողմ» ՀԿ֊ից։ Մարտիրոսյանը դիմումում խնդրում է կազմակերպել քննարկում՝ գենդերային հավասարության վերաբերյալ․ «Որպես իրավապաշտպան կազմակերպություն՝ մենք գրեթե ամեն օր փաստագրում ենք գենդերային հիմքով բռնությունների տարբեր տեսակներ՝ ներառյալ գենդերային հիմքով ատելության հողի վրա կատարված բռնություններ, ատելության խոսքեր եւ խտրականության դեպքեր։ 2016 թվականից ցայսօր մենք գրանցել ենք բռնությունների 283 դեպք»։

Զոհրաբյանն այս գրությանը պատասխանել է, որ ԱԺ նախագահի հետ աշխատանքային այցով վաղը մեկ շաբաթով մեկնում է Գերմանիա. «Վերադառնամ՝ քննարկենք»։

Նշենք, որ այնուամենայնիվ այս փաստաթղթից չի երեւում, որ Զոհրաբյանը նամակագրությունից տեղակ է եղել, թե տրանսգենդեր կին է իրեն գրողը, որն օրեր անց ԱԺ ամբիոնից ելույթ է ունենալու:

դիտվել է 965 անգամ
Լրահոս
Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am