Մինչ Ադրբեջանը սրում է նիզակները, Հայաստանում բռնոցի-պպզոցի-ասֆալտին փռոցի են խաղում ու զբաղված են ինչ-որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով. Հ. Հարությունյան

«Հայաստանում բռնոցի -պպզոցի -ասֆալտին- փռոցի են խաղում ու զբաղված են ինչ որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով: Թշնամու քթի տակ, մեր մեջ ենք թշնամուն փնտրում և այլն»: Գրում է Թիվ 5 հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում։ Գրառումն ամբողջությամբ ներկայացված է ստորև․

«Վերջին օրերին Ադրբեջանի առաջին զույգի հայտարարություններին միացավ դրանց պաշտպանության նախարարը: Սկզբից տիկինը՝ Մեհրիբնը խոսեց, հետո ամուսինը՝ «քաղցրացրեց» , այսօր էլ դրանց պաշտպանության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ և հանձնարարական տվեց գեներալիտետին: Արցախից Դավիթ Բաբայանի խոսքում տագնապ զգացի: Չէ, դուխը տեղն էր, բայց տողատակում տագնապը ակնհայտ էր, կար:

Հայաստանում բռնոցի -պպզոցի -ասֆալտին- փռոցի են խաղում ու զբաղված են ինչ որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով: Այնպիսի տպավորություն է, որ մենք ուրիշ դարդ ու ցավ չունենք: Իրար վրա գրում ենք, իրար միս ենք ծամում, որսագողերի պես ֆեյքեր ենք փնտրում, թշնամու քթի տակ, մեր մեջ ենք թշնամուն փնտրում և այլն:

Մի քանի ժամից Ստեփանակերտի եկեղեցու օծումն է: Արցախի մայրաքաղաքը խնկաբույրով է լցվելու իսկ մեր «խաղաղասեր հարևանի» խոսքից վառոդի հոտ է փչում: Ամեն օր այդ հոտը ավելի ուժգին է փչում, մրրկահողմի պես պտտվում է օդում:

Մեր վիճակը շատ նման է էն՝ Ավարայրի ճակատամարտից մեկ օր առաջ անկտդոտին:Չպատմեմ, գիտեք: Աստծո հույսին՝ ծնված, մեծացած ու ծերացող ազգ ենք:
Ծերության երկու տեսակ կա, իմաստուն և իմաստազուրկ՝ հիշողությունը կորցրած: Մենք էքստազի մեջ կորցրել ենք հիշողությունը, իսկ առանց հիշողության, զգոն չես լինի: Զգոնությունն ու հիշողությունը քույր ու եղբայր են:

Մեզ մոտ այնպիսի շիլաշփոթ է, որ չես հասցնում մի թեման մարսել, կենտրոնանալ, երկրորդ ու շատ դեպքերում, երրորդ, չորրորդ թեմաներն են խաղի մեջ գցում ու շեղում: Բոլոր դեպքերում, մինչ այստեղ հեղափոխական խրախճանք է, այնտեղ սրում են նիզակները, սրերը և լողացնում են փղերին:

Այստեղ ոմանք ապրիլի 2-ը ամոթի օր են համարում, այնտեղ՝ պարտված հերոսներին են մեծարում :

Եւ այս ֆոնին մեր Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, Հորդանանում, զրուցում են Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներից»:

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am