«Որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ասեմ, որ դա մեր համար անընդունելի է Դա արատ է: Մինչև այսօր այդ արատը եղել է փակ, չի արտահայտվել և մենք թույլ չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթին:
Նրանք ևս պարտավոր են պաշտպանել իրենց իրավունքները հարցին, Ծառուկյանը պատասխանեց.«Յուրաքաչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց որպես կուսակցության առաջնորդ ինքը կարող է բացառել, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի:Ամեն մարդ էլ կարող է, եթե խնդիր ունեն, թող դիմեն իրավապահների, բայց նոր օրենք ընդունելը իմ կուսակցության կողմից բացառվում է»:
Ծառուկյանը նաև ընդգծեց, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ճիշտ վարքագիծ է դրսևորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել: «Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի», - ասաց նա:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը