«Խոնարհվում եմ ձեր առաջ, ներողություն եմ խնդրում». Մ. Գրիգորյան

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայրերի և քույրերի տոնի առթիվ. «Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի և´ մեր ազգային ավանդույթների տեսանկյունից, և´ քրիստոնեական արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ` ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու: Երկրապահներս գնահատում և արժևորում ենք հայ կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլև պետության կայացման ու հզորացման գործում: Արժևորում ենք հայ կնոջը նաև որպես հայրենիքի նվիրյալ զինվորի, առաջամարտիկի, ռազմական գործչի: Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, այս պատճառով էլ Մայրության և գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ հղում մեզ պարտադրված պատերազմում զոհված հերոս մարտիկների հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Շնորհավորելով` խոնարհվում եմ հայ ազգին սպարապետ պարգևած Գրետա մայրիկի առաջ: Դուք, հարգարժա´ն կանայք, մայրեր,քույրեր, Արցախյան պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է և անում է ամեն ինչ հայրենիքի ու հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս օրերին եւս, երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Շնորհավորում եմ վերջին օրերին նահատակված քաջերի մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին: Թանկագիննե´րս, խոնարհվում եմ ձեր առաջ, ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում ի սպառ բացառել ցավալի կորուստները: Ձեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում, նրանց օրինակով են դաստիարակվելու պատանի, երիտասարդ երկրապահները: Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի հենարան: Շնորհավորում ենք նաև բոլոր այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսիններն այսօր հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու մեր ժողովրդի անդորրը: Շնորհավորանքներ ենք հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային բանակի լավ զինվոր: Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Ձեզ՝ «Պատանի երկրապահ» կառույցի սան հայուհիներ, մենք հպարտանում ենք ձեզանով: Մեր երկրապահական ողջույնները նաև գործընկեր կառույցների կին աշխատակիցներին և աշխատակիցների կանանց: Եվս մեկ անգամ Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ իմ և եռասերունդ Երկրապահի անունից շնորհավորում եմ հայոց բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն: Խոստանում ենք ձեզ, թանկագին մայրեր, որ բարձր կպահենք ձեր պատիվը»:  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am