Դաշնակիցները նախընտրում են «ծլկել»

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ֆոնին ուշագրավ տեղեկություններ ստացվեցին ԵՏՄ-ական գործընկերներից: Պարզվում է, Ղազախստանի առաջարկությամբ Երևանից Մոսկվա է տեղափոխվում ԵԱՏՄ գագաթաժողովը, չնայած որոշ ռուսական  և նաև հայկական լրատվամիջոցներ  տեղեկություններ էին տարածել, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղյալ է հայտարարել ապրիլի 7-ի այցը Երևան: Սակայն ռուսական TACC-ը երեկ հայտնեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կայցելի Երևան, իսկ ապրիլի 8-ին՝ Բաքու: Ըստ TACC-ի` Երևանից Մոսկվա է տեղափոխվում Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների մասնակցությամբ գագաթնաժողովը: Պատճառը` բավական ուշագրավ է: Ռուսաստանի կառավարության մամուլի խոսնակ Նատալիա Տիմակովան հայտնել է, որ առաջիկայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Մեդվեդևի միջև հեռախոսազրույց կլինի: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Դմիտրի Մեդվեդևն իր գործընկերոջը  կտեղեկացնի  Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ համաձայնություն տալ ԵԱՏՄ նախագահող երկիր Ղազախստանի՝ գագաթնաժողովը Մոսկվա տեղափոխելու վերաբերյալ առաջարկությանը»,-ռուս լրագրողներին ասել է Տիմակովան: Մինչդեռ РБК լրատվականի հայտնում էր, թե Երևանում Մեդվեդևի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության վարչապետների գագաթնաժողովը հետաձգվել է ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով: РБК-ի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ում որոշել են հետաձգել վարչապետների երևանյան գագաթնաժողովը, որպեսզի դա չընկալվի որպես կողմերից միայն մեկին ուղղված աջակցություն: ՀԱՊԿ-ականները, այժմ էլ ԵՏՄ-ականները, փաստորեն լիակատար «համախմբվածություն» են ցուցադրում Ադրբեջանին, ամեն առիթով փորձելով ցույց տալ, որ դաշնակից Հայաստանին չեն աջակցում: Մինչդեռ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, իսկ Հայաստանի` ՀԱՊԿ-ական ու ԵՏՄ-ական դաշնակիցները նույնիսկ այս պարագայում «սոլիդարություն» են խաղում Ալիևի հետ: Իսկ ի՞նչ կլիներ, որ Եվրասիական տնտեսական միության վարչապետների գագաթնաժողովը տեղի ունենար Հայաստանում: ԵՏՄ-ական վարչապետներն իրենց պարտավորված կզգային անդրադառնալ ԼՂ հիմնախնդրին ու ադրբեջանական ագրեսիային, այդ իսկ պատճառով նրանք գերադասեցին, ինչպես ասում են` «ծլկե՞լ» Երևանից, «շառ ու փորձանքից» հեռու սկզբունքով... Ահա, սրանք են Հայաստանի` ՀԱՊԿ-ական ու ԵՏՄ-ական «դաշնակիցները»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am