Ռուսական բլից-կրիգ` Հայաստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին կրակի դադարեցման համաձայնագիրը ձեռք է բերվել Մոսկվայում` Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ: Մինչ այդ հայտարարությունից հետո բոլոր փորձում էին այդ տեղեկությունը որևէ կերպ համադրել նախագահ Սերժ Սարգսյանի` երկու օր առաջ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարության հետ, որ՝ «Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ հավանո՞ւմ է ղարաբաղցիներին, թե՞ ոչ», մի քանի ժամ անց Սեյրան Օհանյանը նույն հայտարարությունը կրկնեց Ազգային ժողովում: Ոչ միայն ուղղակի կրկնեց, այլև ավելացրեց բառացիորեն հետևյալը. «Մեր համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում և նաև պայմանավորվածության շրջանակներում, երևի թե բանակցային այս առկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք»: Դրանից առաջ էլ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կրակի դադարեցման համաձայնություն կայացվել առանց Լեռնային Ղարաբաղի` ասում է` ում կանչել էին Մոսկվա բանակցելու, նա էլ գնացել է: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են առաջին հերթին, բացառապես ու ամբողջությամբ, ԼՂ պաշտպանության բանակի, հայ զինվորների շնորհիվ: Ու դրա ամենամեծ արդյունքը, քաղաքական ձեռքբերումը պետք է լիներ, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, այն, որ Ադրբեջանը սկսեր ուղիղ խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղը վերադառնար բանակցային գործընթաց: Մինչդեռ ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցածը նշանակում է՝ լռեցնել Լեռնային Ղարաբաղին: Ավելին, եթե հնարավորինս կարճ ժամանակում պաշտոնապես չհայտարարվի, որ Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի միջև ձեռք բերվածն ընդամենը բանավոր, իրավիճակային պայմանավորվածություն է, և, որ հրադադարի պահպանման միակ օրինական փաստաթուղթը 1994 թվականին կնքված պայմանագիրն է` Լեռնային Ղարաբաղի ստորագրությամբ, ապա դա կնշանակի, որ հայկական կողմը` առաջնագծում արձանագրելով հաղթանակ, պարտվել է դիվանագիտական դաշտում: Պարտվել է Ռուսաստանի «միջնորդությամբ»: Ղարաբաղում մարտական գործողությունների հարաբերական դադարից հետո Հայաստանում շատ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: Առանձին պետական կառույցներ ու առանձին պաշտոնյաներ արտակարգ ռեժիմում աշխատում են առավել քան բարեխղճորեն, մինչդեռ որոշ ինստիտուտներ ու պաշտոնյաներ, մեղմ ասած, հայտնվել են ոչ ադեկվատ վիճակում:   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am