ԱՄՆ-Թուրքիա ուժգին լարում՝ ռուսական S-400 հրթիռային համակարգերի տակ

ՆԱՏՕ-ն նշում է իր հիմնադրման 70-ամյակը: Դաշինքի անդամ 29 երկրների արտգործնախարարները Վաշինգտոնում են: Բայց միջոցառումները, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ միայն ՆԱՏՕ-ի պատմական նշանակության մասին չեն, միայն տոնական բնույթ չեն կրում՝ անդրադարձ է կատարվում այսօրվա ամենահրատապ խնդիրներին, մասնավորապես, Թուրքիայի հետ կապված:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային, ինչպես նաև Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բացասական հետևանքների մասին՝ Թուրքիայի քայլերը բնորոշելով անխոհեմ, իսկ Բեռլինին զգուշացնելով, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի պատճառով կարող են դառնալ Մոսկվայի պատանդը: Փենսը արտահայտել է ԱՄՆ-ի անհամաձայնությունը ռուսական S-400 (С-400) հրթիռային համակարգերը ձեռք բերելու Թուրքիայի որոշմանը: «Թուրքիան պետք է ընտրություն կատարի՝ արդյո՞ք ցանկանում են մնալ պատմության մեջ ամենահաջողված ռազմական դաշինքի առանցքային անդամը, թե՞ ցանկանում են ռիսկի տակ դնել այդ գործընկերության անվտանգությունը նման անխոհեմ որոշումներով, որոնք սասանում են մեր դաշինքը», - մարտի 3-ին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները պահանջում են, որ Թուրքիան չեղարկի ռուսական S-400 հրթիռային համակարգերը գնելու գործարքը, որը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերին ու վտանգ է ներկայացնում ամերիկյան F-35 ժամանակակից ռազմական օդանավերի համար:

Պենտագոնը օրերս հայտարարել է, թե դադարեցնում է F-35 կործանիչներին հարակից սարքավորումների առաքումը Թուրքիա: Անկարան արձագանքել է Մայք Փենսի հայտարարությանը՝ իր կողմից զգուշացնելով Վաշինգտոնին: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Թվիթերում գրել է. «Միացյալ Նահանգները պետք է ընտրություն կատարի՝ ցանկանո՞ւմ են մնալ Թուրքիայի դաշնակիցը, թե՞ ռիսկի տակ են դնում մեր գործընկերությունը՝ միանալով ահաբեկիչների ուժերին ու սասանելով ՆԱՏՕ-ի իր դաշնակցի պաշտպանությունը թշնամիների դեմ»:

Թուրքիային զգուշացումներ է ուղղել նաև պետքարտուղար Մայք Փոմփեոն: Ապրիլի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը Մայք Փոմփեոն, առանց երկիմաստության, զգուշացրել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդամետ ուժերի դեմ Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ: Պետքարտուղարը՝ նշելով, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա ազդեցություն գործող մի շարք խնդիրներ կան, նաև պահանջել է արագորեն հանգուցալուծել Թուրքիայում ապօրինի ձերբակալված ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ամերիկացիների ու տեղի աշխատակիցների գործերը:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը հարցականի տակ է դրել հանդիպման մասին Վաշինգտոնի հաղորդագրության տեքստը՝ հայտարարելով, թե Պետդեպարտամենտի հաղորդագրությունը չի արտահայտում հանդիպման բովանդակությունը և ներառում է հարցեր, որոնք նշված հանդիպմանը նույնիսկ չեն բարձրացվել:

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն նույն օրն ավելի ուշ PBS Newshour ծրագրին ասել է, թե Թուրքիան առաջարկել է տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծել՝ ուսումնասիրելու ԱՄՆ-ի ցանկացած մտահոգություն՝ կապված S-400 համակարգերը ձեռք բերելու գործարքի հետ: Չավուշօղլուն ԱՄՆ-ի հանրային հեռուստաընկերությանը նաև ասել է, թե անընդունելի է Վաշինգտոնի պնդումը, որ Թուրքիան չի կարող ուրիշ երկրից պաշտպանական համակարգ գնել, երբ որևէ նման համակարգ ինքը չի վաճառում Թուրքիային: Այս շաբաթվա սկզբին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ճեպազրույցում ասել էր, որ Թուրքիային կարող են պատժամիջոցներ սպառնալ, եթե Անկարան շարունակի S-400 համակարգերը Ռուսաստանից գնելու գործարքը: Սակայն Անկարան կտրականապես հրաժարվում է մերժել Ռուսաստանի հետ գործարքը:

Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին, Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «S-400-ի գործարքն ավարտված է: Մենք դրանից հետ չենք կանգնի»:
Գերմանիայի հետ կապված՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսն ասել է, թե Գերմանիան Ռուսաստանի պատանդը դառնալու ռիսկի տակ է, եթե Մոսկվայի հետ իրագործի «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը. «Եթե Գերմանիան շարունակի «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը, ապա, ինչպես ասել է նախագահ Թրամփը, դա կարող է Գերմանիայի տնտեսությունը ուղղակի իմաստով դարձնել Ռուսաստանի պատանդը»:
«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2019-ին: Բալթիկ ծովի հատակով այն ուղիղ կապում է Ռուսաստանն ու Գերմանիան՝ շրջանցելով եվրոպական մի շարք երկրներ, ներառյալ Ուկրաինան: Դա Մոսկվային հնարավորություն է տալիս խուսափել տրանզիտային վճարի սակարկումներից ու քաղաքական հակասություններից: Միացյալ Նահանգները և եվրոպական երկրների մի շարք առաջնորդներ մտահոգություն ունեն, որ առանց իրավական փոփոխությունների, այդ գազատարը կավելացնի Արևմտյան Եվրոպայի կախվածությունը ռուսական բնական գազից և Մոսկվային լրացուցիչ լծակներ կտա քաղաքական հարցերի հետ կապված բանակցություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1002 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am