Մերը գյուղականն է ,Ուստիանն է, Չալոն ,Մալոն,Համբոն են.Վահրամ Սահակյան

Հարցազրույց գրող,թատերագիր Վահրամ Սահակյանի հետ:/Մաս 2-րդ/

-Հիմա մեր քաղաքացին հպա՞րտ քաղաքացի է,թե անգյալ ու անբան:

-Ես որպես գրող լսել եմ նման արտահայտություն՝գրողը պետք է կանգնի ժողովրդի կողքին, ասացի,գնամ կանգնեմ, քանի օր է ուզում եմ գնալ, կանգնել ժողովրդիս կողքին:Ձեզնից եմ հարցնում, որովհետև մի բան չհասկացա ,ես չիմացա,թե որն է ժողովուրդը:Սկզբում ասացին,թե իշխանությունը ժողովուրդն է,ժողովրդավարական ,հիմա որ ես գնամ իշխանական դառնամ,ինձ կասե՞ն,որ ես կանգնել եմ ժողովրդի կողքին: Կամ ես տեսա,որ ժողովրդի լայն զանգված ,կառավարության մոտ,գոռգռում ,բաներ էին պահանջում,ասացի գնամ:Դրա վիդեոյի տակ ժողովուրդը մտել ,գրել է՝դուք անասուն եք:Հիմա ես իմանամ այդ երեքից որն է ժողովուրդը,ես գնամ կանգնեմ կողքը: Ես հավատացող քաղաքացի եմ,ուզում եմ գնալ ,կանգնել ժողովրդիս կողքին: Ես եկել եմ,որ դուք ինձ ասեք,ո՞րն է ժողովուրդը:

-Ես էլ ձեզանից եմ ուզում իմանալ,գտնենք ժողովրդին:

-Ինձ մեղադրում,ասում են՝դու կանգնած չես ժողովրդի կողքին, ես իմանամ,այսօր ուզում էի գնալ,կանգնել, պարզվեց այսօր իրենք երեք տեղ են,վաղը լինելու են յոթ տեղ, հետո ինչպես միշտ,այդ յոթը մաղվելու են,գալու են երկու մասի բաժանվեն, դառնալու են սև ու սպիտակ,մենք էլ նայենք ու հաճույքներ որսանք: Ես չեմ կարծում,որ ողջամիտ մարդը կարող է դառնալ սև կամ սպիտակ:Մեկն ինձ ասաց՝նայեցինք ձեր հարցազրույցը,չհասկացանք դուք ում կողմից եք,ասացի՝տղա ջան ,կողմից դու կարող ես լինել, այ անհեթեթե կենդանի,ես կյանքում ոչ մեկի կողմից չեմ կարող լինել: Ես փնտրող մարդ եմ,իմ գործը կասկածելն է ,այդ դուք եք,որ գնում եք,մինշտ կանգնում եք մեկի մարմնի որոշ մասերում եք մտնում, ու ոչխարավարի ուզում եք ապրել: Կարող եմ չէ մեծամատություն անել,տեսնում եմ ,որ ինքը հանցագործությանը հավասար բան է անում:Դե հիամ ասեք,սրանցից որն է ժողովուրդը:Հիմա ես շփոթված եմ,մտահոգ եմ,կասկածի վիրուս է մտել մեջս,ես մի տեղ պետք էկանգնեմ:

-Բա որ ասում են ՝ժողովուրդն ասաց:

-Գրքում պերսոնաժներ կան ,օրինակ Աթագյույլխոզյան ,ու ասում եմ՝եթե դու այդքան բան գիտես, ժողովրդին սիրում ես,հայասեր ես,գնա ազգանունդ փոխի,ինչ շնորհք է: Դրանով ուզում ես իրեն հանել այդ հիմար վիճակից:Ժողովուրդը ճիշտ էր,երբ 1990 թվին գոռում էր առաջին նախագահ, հետո առաջին նախագահ հեռացիր, ուայդպես շարունակ:Էլի եմ հարցնում,այդ ժողովրդից որն էր ճիշտ:Մի օր այս են ասում,մի օր այն,մարդուն գցում են շփոթմունքի մեջ:

-Նաև ասում են՝30 տարի մեզ կերան,թալանեցին,կեղեքեցին…

-Դրա մասին ես շատ եմ խոսել: Դա ավելի շատ արդարացում է,որովհետև այդպես հեշտ է ապրելը , ինքն ունի խնդիրներ,նաև ֆինանսական,ընտանեկան,բնակարանային հարց ունի,այդ ամենը մարդը չի կարողացել անել,թույլ է գտնվել, մի ձևով պետք է արդարացնի իր երեխաների մոտ: Երբ կոպիտ բան եմ ասում,գաղջ մարդիկ գրում են ձայնդ տաք տեղից է գալիս,ասեմ՝դա հեշտ ապրելու ձև է: Գրքում կա,բայց ասեմ՝տաքսու վարորդ է,ես տաքսու վարորդների դեմ բան չունեմ, լավ ընկերներ ունեմ, ու իքնը ասում է,դե ես չեմ միացնում հաշվիչը,որովհետև օֆիսից փող են վերցնում ,գոնե լրիվ ինձ մնա,եկեղեցու կողքով անցնում է,խաչակնքնվում է,մտածում եմ՝գոնե այդ խաչակնքվելու փոխարեն հաշվիչը միացրու, կարող է մաքուր լինես,ու այդքան ձևական չլինես: Այդ հազար դրամը,որ ինքը պետությանը չտվեց, ինքը պետք է հասկանա,որ այդ փողը ,որ ինքն անարդար ձևով պահեց,բժիշկի,կամ մի այլ տեղ է ծախսելու: Դա պետության 1000 դրամն է,ինչու եք տանում,մինչև դա չսովորեք ,ինչ դեմոկրատիա: Եթե դու ինքդ քեզնից փող ես վերցնում, ինքդ քեզ խաբում ես,դու լավ ապրելու իրավունք չունես:Լավ արարքը տրվում է լավ արարքի դիմաց:Ոնց ես ուզում ունենալ հզոր հայրենիք,եթե ոչինչ չես արել: Մտնում եմ ծաղկի խանութ,ծաղիկ եմ ուզում,ասում է՝1000 դրամ,հանում 10 000 եմ տաիս,ասում է՝մանր չւնեմ,գնում եմ,մի քանի օրից այդ խանութը փակվում է,լավ էլ լինում է:Տաքսու վարորդը ասում է՝մանր չունեմ,արա բա դու աշխատում ես:Լավ ես էլ չունեմ,ինչ ես անելու:Դու իրավունք ունե՞ս լավ ապրելու,եթե քո բիզնեսի համար ալարում ես գնալ այդ 10 000-ը մանրես:Որեմն դու եթե ալարում ես,պետք է լավ չապրես: Բանվորները կեղտոտ շորերով,չսափրված,սիգարետը ձեռքին կանգնած է,ոնց կարող է հզոր երկիր լիենլ:Տեսե՞լ եք գերմանացի բանվորը ոնց է կանգնած՝ձեռնոցներով,մաքուր շորերով,նորմալ տեխնիկան ձեռքին:իսկ դուք կանգնած փողոց եք քանդում ու ասումեք՝ուզում ենք հզոր երկիր ունենալ,ոնց ունենանք:

-Այն ժամանակվա դժգոհ քաղաքացիները հիմա երջանիկ չեն դարձե՞լ:

-Չեմ գտնում էլի: Հիմա դժգոհին չդժգոհն է հայհոյում, հետո այդ հայհոյողը գնալու է կանգնի իրեն մի բան դուր չգա,այն մյուսը սրան հայհոյի,ու այդպես շարունակ… եթե չեք ուզում աշխատել,հարկ վճարել,ձեզ ասել են,որ դուք վատ եք աշխատում,մտածեք,որ կարող է ճիշտ են ասում: 18 տարեկան տղա եկավ,ասաց՝պարոն Սահակյան ձեր գրքի վրա 3 սխալ կա,ասացի՝հա ինչ անեմ,ներողություն եմ խնդրում, մյուս հրատարակության մեջ կուղղենք,կարող է կանգնեի ասեի՝չէ, այդպես պետք է լինի,լավ եմ արել: Պատգամավորը մի բան է ասում,հանրությունը ձեռ է առնում,բա մի հատ դուրս արի,ասա՝կներեք: Այդ պատգամավորին հետ կանչեք հա…

-Ով հետ կանչի՞:

-Ով ընտրել է:

-Ժողովուրդն է ընտրել,մենք էլ ժողովրդին չենք գտնում:

-Միասին չենք գտնում: Մյուս անգամ կգտնենք:

-Ասում են արվեստագետները պետք է ժողովրդի կողքին լինեն,բայց տեսնում ենք դուք էլ ընկած ժողովրդին եք փնտրում:Գիտենք,որ ինչպես նախկինում ,այնպես էլ հիմա մի շարք արվեստագեները կանգնում են իշխանությունների կողքին,գովաբանում:

- Ամբոխահաճոյություն են անում,ներկայացում կանեն,գրքի շնորհանդես ,թե ինչ ,ժողովրդի անունից են անում,այսինքն՝ամբոխահաճո լինես բեմի վրա՞,դու կանչել ես,որ գան քեզ դիտեն,ու դու ասում ես՝քեզ ճնշո՞ւմ են, ու դու մարդկանց ,որ եկել են հետաքրքրիր բան դիտեն,կատակ,երգիծանք լսեն,ու ասում ես՝էինչ մեղք են հայ ծնողները ,դու որպես արվեստագետ միտինգից ինչով ես տարբերվում,այդպիսի մարդիկ ամեն տեղ են: Ինչի համար են անում,որ էլի փող գա՞:

-Մի կարևոր բան տեղի է ունեցել,դուք էլ դա նկատել եք,մի 60 տարի հետո ,ինչ-որ մի թոռ,կհարցնի իր պապիկին,պապիկ,դու ինչով էր զբաղվել ջահել ժամանակ,ինչ մասնագիտություն ես ունեցել,պապն էլ կասի՝ ես եղել եմ 2019 թվականին իշխանություններին պատշտպանող ֆեյք:

-Մարդը կենսագրություն ունի,ինքն իր համար կյանքի ուղի է ստեղծում,այդ ֆեյքերը,որ կան,որ կողմից ուզում է լինեն,ով ուզում է լինի,ֆեյք է: Անցնի մի 20 տարի,բա ինքը գետինը չի մտնու՞մ,ինքն ինչքան մժեղ պետք է լինի,որ 60 տարի հետո ասի՝ես եղել եմ այսինչ թվին իշխանությունների ֆեյքը,մարդիկ չեն էլ հիշելու ինչ թիվ էր,ինչ ֆեյք էր: Դրանից հետո կարող է 4 անգամ ուրիշ հեղափոխություն եղեած լինի՝2027-ին,2034-ին: Այ մժեղ,մլակ,այ մոծակ,դու ինչ-որ մի ֆեյք ես ,ինչ-որ տեղ ես մտել,ու դրանք շատ են:Նորմալ մարդը չպետք է դրանց հետ կռվի,խելքը դնի,ուղղակի պետք է արհամարհի,որովհետև իրենք հասարակության թափոնն են:

-Ինչից է ,որ մեզ մոտ մոտ ինչ անում ենք ,բոլշևիկյան է ստացվում:

-Անգրագիտությունից է:Գալիս են ինձ մոտ սցենար են ուզում պատվիրել,ես առաջարկում եմ ինչ-որ բաներ, չեն հասկանում,ասում են՝գիտեք որ կինոյի նման եմ ուզում, ուղեղը չի աշխատում, ինստիտուցիոնալ բթությւն կա ժողովրդի մեջ, ոչ մի տեսակ ստեղծագործ տեսակ մեջները չկա:Դրա համար եմ ասում՝եկեք խոսեմ ձեր ավագանու հետ,ասեմ՝ինչ պետք է անեք: Ես գիտեմ,ես չեմ ամաչում,մեծամտություն չեմ անում:Ով է ինձ հարցնում:Ես նոր բան չեմ ասում:

-Այս կոչո՞վ եք գնալու,որ Երևանը ձեզ համար արոտավայր չէ:

-Ես հասկանում եմ՝ ինչից է այդ ծառասիրությունը,մենք թագավորություն ,քաղաքաներ չենք ունեցել,քաղաքային կուլտուրա,գրականություն չունենք,մերը գյուղական ,մերը Ուստիանն է,նման բաներ են, Չալոն ,Մալոն,Համբոն են,ամեն ինչը կա,քաղաքային կուլտուրա,չկա: Քաղաքային կուլտուրան ձեռք է բերվում 300 տարի քաղաք ունենալով,մենք 300 տարի պետք է քաղաք ունենանք: Իրենց անընդհատ ձգում է այդ խոտը,արոտավայրը, կովն է ձգում..

-Հիմա ոչխարը…

-Չեմ կարողանում հասկանալ,մեր քաղաքում շատ տեղեր կան,որտեղ ահագին ծառեր կան,ինչ եք ուզում այդ ծառերից:Ներկեք մի հատ, մի երկու գեղեցիկ գույն գտեք ,ներկեք:Ինչի եք սիրում ժանգի գույնը,ահավոր քանդած է,նամակ եմ գրել,նկար եմ ուղարկել թաղապետարան, ասում եմ մի հատ նայեք,իրենք իրենց ֆեսբուքյան էջում գցել են,թե ոնց են ծառերը կտրատում: Այդ ծառը,որ կտրատած չլիներ,այն ներկած լիներ,գեղեցիկ չէր լինի՞: Գուցե այդ ներկելը ավելի էժան նստի:Մի անգամ այնպիսի փլուզում էր եղել,երկու ամիս զանգել եմ թաղապետարան,որ գան հավաքեն,վերջը բերեցին մի վարագույր կպցրեցին,որ չերևա:

-1 տարի առաջ մեզ մոտ հեղաշրջում,թե հեղափոխություն եղավ,ձեզ մոտ կասկածները շարունակո՞ւմ են մնալ, ժողովրդին շարունակում եք փնտրե՞լ,ուրիշ ի՞նչ:

-Ես ուզում եմ կանգնել ժողովրդի կողքին ,մինչև երեկո կգտնեմ, ու կնկարվեմ ժողովրդի հետ,կնկարվեմ կգցեմ տարբեր սոցցանցերը,կասեմ գրեք՝Վահրամ Սահակյանը գտել է ժողովրդին և կանգնել է կողքին : Այ եթե գտնեմ և կանգնեմ,դրանից ինչն է լավ լինելու:

-Ի՞նչ ն է փոխվել ձեր կյանքում,բացի կասկածելուց,ժողովրդին փնտրելուց…

-Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում,ոչ մի բանի չեմ հավատում,ես իմ համար ապրում եմ:Իրենք են հավատում: Ես ապրել եմ Բրեևժնեվի ժամանակ,ես չեմ մտածել,որ Լևոն Տեր-Պետրոսյանը,Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշը կարող են այնպես անել,որ ես վատ ապրեմ:

-Իրենք ասում են ՝Լևոն Տեր-Պետրոսյան ՝մոտավորապես կախել,Սերժ Սարգսյան՝մոտավորապես կախել,Ռոբերտ Քոչարյան…

-Ինչի համար,փողերն են լափել՞:

-Ամեն ինչի համար:

- Ես կյանքում այնքան ստոր չեմ կարող լինել ,որ մտածեմ,թե իշխանությունների պատճառով ես վատ եմ ապրում, ինձ հետ ինչ-որ բան այն չէ,ես կարող է մժեղ եմ,ինչ եմ ես,կարող է օդում ապրող մարդ եմ,որ ասեմ իշխանությունները ինձ ճնշում են: Մարդը պետք է ամաչի նման բան ասելուց:

-Մարդիկ նման բաներ ասելով հեղափոխություն են անում:

-Դա ասելով չի կարող լինել,դու քո երեխային ասացիր 10 տարի լափել են,հիմա գալիս է հաջորդ 10 տարին, պետք է գտնես,ասես՝հիմա ինչից է ,որ ես լավ չեմ ապրում: Այդպես պետք է լինի,սխա՞լ եմ ասում,թե՞ մարդ կա,ում ես բարկացնում եմ դա ասելով: Ինչի նեղացավ,ճիշտ չասացի՞:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասրայանի

դիտվել է 5063 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի գործով դատավորն ու դատախազը քեֆի ընկերներ են (video) Դուք ասեղ չե՛ք ունեցել, էսօր միլիոններ եք ստանում ու թոշակառուներին հեգնում․ Հենրիխ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Դատավորի եւ Արա Զոհրաբյանի թեժ երկխոսությունը․ ինչպես դիմել Միքայել սրբազանին (video) «Էդքան ջահելների գլուխը կերավ, սրտիկն ուղարկում ա ո՞ւմ համար, զոհվածների ծնողների՞»․ սյունեցի (video) Միքայել Սրբազանին թույլ չեն տալիս հաղորդություն ստանալ, իրավունքի խախտում է, քայլեր ենք ձեռնարկելու (video) «Արա այ վամպիր, քո չնթրլո նվագախմբով մեր ողբը չես խլացնի». Խաչիկ Մանուկյան (video) Երևանում 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են ՌԴ 2 քաղաքացիներ. Անունները հայտնի են Մեր երկրում քննադատությունը որակվում է «սադրանք», անհամաձայնությունը՝ «պետականության դեմ վտանգ». Մհեր Մելքոնյան «Մարդաբոյ» փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում Տղան Թուրքիայի դրոշը գետնին է քարշ տվել «Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Սրբուհի Գալյա՛ն, կմտնեք Նուբարաշենի քրեակատարողական ու կամաչե՛ք ձեր պարգևավճարից․ Սամվել Հակոբյան (video) Մահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը Եվրահանձնաժողովը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ Ավելի խելագար բան չկա՛․․․ մեղա քեզ տեր Աստված․ Գեղամ Մանուկյանը՝ դատարանի դիմաց (video) Էփշթեյնի ֆայլերի հրապարակումը ցույց է տվել՝ ինչպես է Արևմտյան վերնախավը վերաբերվում երեխաներին (video) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ես Հրանտ Բագրատյանի չափ գիտելիք չունեմ, նրա խոսքը չեմ մեկնաբանի․ Բաբկեն Թունյան (video) «Դիմում եմ Սարգիս Կարապետյանին․ՀՀ-ում գործող միակ նախարարությունը սե*սի նախարարությունն է»․Մանուկյան (video) ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի՝ բանակցությունները Թուրքիայից դուրս բերելու վերաբերյալ պահանջին ՔՊ-ական պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Պակիստանը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ցույցը դադարեցնելու համար. զոհվել է 58 մարդ Երեկ, Հայաստանի թուրքական կառավարիչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին. Կարապետ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am