Ադրբեջանի հեռուստաալիքների վրա արգելք է դրվել

 Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքիներին արգելվել է ռեպորտաժներ հեռարձակել եւ լուրեր հաղորդել մանաթի արժեզրկման հետեւանքով թանկացումների դեմ երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ:

«Ազադլըգ» թերթին հայտնի է դարձել Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրից:

Աղբյուրի խոսքով` բողոքի ակցիաների մասին հաղորդումներն արգելելու մասին հանձնարարականը տրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, որն առանց բացառության հասցվել է բոլոր հեռուստաալիքներին: Ադրբեջանի ամբողջ տարածքում երեկվանից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել բոլոր ապրանքների 50 տոկոսից ավելի թանկացումների դեմ: Բողոքի ակցիանեերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց արդյունքում կան մեծ թվով ձերբակալվածներ: «Թուրան»-ը հայտնել է, որ Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել եւ ձերբակալություններ սկսել: Չնայած դրան, այսօր առավոտվանից գործադիր իշխանության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ շարունակում են ակցիան եւ պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: Քաղաք ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել: Ըստ «Թուրան»-ի` բողոքները կանխելու ուժային միջոցները շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում եւ Աղջաբեդիում եւս: Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները: Ադրբեջանում հատկապես սննդային ապրանքների թանկացումներկ դեմ սկսված բողոքի ակցիաներում մարդիկ սպառնում են անգամ ինքնասպանություն գործել:    

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am