Հրադադարը չի նշանակում ռազմական գործողությունների ավարտ

Իրականացրած ռազմական գործողությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փորձն է՝ վերականգնելու իր քաղաքական իմիջը: Եթե նա կրկին ունենա ներքաղաքական խնդիրներ, չի բացառվում, որ կփորձի փրկել իրավիճակը՝ կրկնելով այս սցենարը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ և համակարգող Կարեն Վրթանեսյանը: Նա նաև նշեց, որ հայտարարված հրադադարը չի նշանակում ռազմական գործողությունների ավարտ, իսկ տեղեկատվական պատերազմները երբեք չեն դադարի: «Հրադադարը կարող է նաև նոր ուժեր բերելու և ռազմական գործողությունները վերսկսելու նպատակ հետապնդել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելացրեց մասնագետը: Գնահատելով հայկական, ադրբեջական և միջազգային լրատվադաշտը վերջին օրերին՝ Վրթանեսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից սոցցանցերում գործում էին ինչպես կեղծ օգտատերեր, այնպես էլ իրական մարդիկ, ովքեր հիմնականում իշխող կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ էին: Այս անգամ հայ հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու հարցում նրանք ոչ այնքան ակտիվ գործունեություն ծավալեցին: Առաջին իսկ րոպեներից նրանք փորձում էին համոզել իրենց բնակչությանը, թե ունեն մեծ նվաճումներ, ու թաքցնում էին իրենց կարուստների մասշտաբը: «Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները բնակչության ուղեղների լավ լվացում են արել»,- ի մի բերելով խոսքը՝ ասաց Վրթանեսյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից որոշակի պայմանավորվածություններ կային նաև միջազգային մամուլում՝ իրադարձությունները խեղաթյուրված ներկայացնելու համար, բայց նպատակին նրանք չհասան: «Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես էին նրանք փորձում ապատեղեկատվություն տարածել գումարի դիմաց, սակայն՝ անօգուտ»,- ընդգծեց ռազմական փորձագետը: Մյուս կողմից՝ CNN-ի ծրագրերից մեկի ընթացքում խոսվեց Ալիևների ընտանիքի օֆշորային ընկերութ յունների մասին, իսկ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարն Էլմար Մամեդյարովը ներկայացվեցին իբրև իրավահավասար  պաշտոնյաներ:  Վրթանեսյանն իր խոսքում նշեց, որ հայկական կողմը իրականացրեց արագ և լուրջ մոբիլիզացիա: Թե լրատվամիջոցները, անհատները՝ բլոգերները, սոցցանցերում ակտիվ օգտատերերը, սկսեցին տարբեր ուղղություններով աշխատել: «Ապրիլի 2-ին մինչև կեսօր ադրբեջանական մեդիան լռում էին, ուստի միջազգային լրատվամիջոցների համար ինֆորմացիայի միակ աղբյուրը հայկական ԶԼՄ-ներն էին»,- իր հերթին նշեց մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը: Հնարավոր է՝ ադրբեջանական մեդիան սպասում էր հանձնարարությունների, թե ինչպես պետք է ներկայացնել իրավիճակը: «Կարևոր է արձանագրել, որ միջազգային խոշոր լրատվամիջոցները հիմնականում աշխատում էին հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տվյալները, և բավականին ակտիվորեն օգտվում էին նաև ղարաբաղյան լրատվամիջոցների, ՊՆ, ԱԳՆ և նախագահի մամուլի խոսնակի փոխանցած տեղեկատվությունից»,- հավելեց Յալանուզյանը: Այս առումով՝ հայկական կողմի տեսակետը լսելի եղավ շատերի համար: Նրա գնահատմամբ՝ հայկական մեդիայի ճնշող մեծամասնությունը այս օրերին իրադարձությունները լուսաբանել է գիշեր-ցերեկ և շատ օպերատիվ՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ և ներկայացնելով ճշտված ինֆորմացիա: Մասնագետները նաև հավելեցին, որ ադրբեջանցի հաքերները բազմաթիվ հայկական լրատվական կայքերի վրա հարձակումներ են գործել՝ չբացառելով նաև այն տարբերակը, որ այդ հարցում հակառակորդին օգնել են Թուրքիայից: Միջազգայնագետ էդգար Էլբակյանը ավելացրեց, որ Ադրբեջանի թույլ կողմն այն է, որ ինֆորմացիայի միակ աղբյուրը պետական լրատվամիջոցներն են, նրանք չունեն այլընտրանք: Ըստ նրա՝ հայկական տեղեկատվական դաշտը կեղծ օգտատերերով լցված չէ, իսկ հայ միջին վիճակագրական օգտատատերը ադրբեջանականից ավելի գրագետ է: Միջազգայնագետի գնահատմամբ՝ տեղեկատվական դաշտում կա ինքնակազմակերպում. մենք ավելի զգոն ենք դարձել ապատեղեկատվություն տարածելու հարցում:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am