Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը վերացվել է. Պաշտպանը տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է Մարտի 1-ի գործին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակի գործունեության մասին Ազգային ժողով ներկայացրած 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ առանձին հատվածով անդրադարձել է Մարտի 1-ի քրեական գործին, այդ գորով անցնող մեղադրյալներին, մասնավորապես ազատազրկման մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։

Մասնավորապես, ըստ ՄԻՊ տարեկան հաղորդման, ՀՀ գլխավոր դատախազությանն և Հատուկ քննչական ծառայությանը արված հարցումներին ստացված պատասախնների համաձայն՝ Մարտի 1-ի քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։

Մասնավորապես, ըստ աղբյուրի, որպես վկա հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել են թվով 85 առգրավումներ,կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ, նշանակվել է թվով 23 փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 146 միավոր հրազեն և մեծ քանակությամբ զինամթերք:

Հիշեցնենք՝ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ են ՀՀ նախկին նախագահ ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պշատպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը և Միքայել Հարությունյանը (հետախուզման մեջ է), ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Պաշտպանն իր հաղորդման մեջ անդրադարձել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։ «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից», -նշել է ՄԻՊ-ը իր տարեկան հաշվետվության մեջ։

Տեղեկանում ենք, որ Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ նախագահի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք ուղղվել են համապատասխան պետական մարմինների: Մասնավորապես, այդ հարցերի թվում քննարկման առարկա են դարձվել՝ քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև. մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:

Նշվում է, որ պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց ինտերնետ համացանցի հասանելիության համակարգիչ կամ համարժեք էլէկտրոնային միջոց ունենալու թույլտվություն: Անդրադառնալով ընտանիքի հետ տեսակցությունների արգելքին, ՄԻՊ հաշվետվության մեջ նշվում է, որ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնակի վերացվել է: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:

Բացի այդ, ՀՔԾ-ից նոր տեղեկացրել են, որ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:

«Ձեռնպահ մնալով քրեական վարույթի ընթացիկ գործով որևէ գնահատական տալուց՝ Մարդու իրավունքների պաշտպանն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հանրային բարձր հետաքրքրություն ունեցող քրեական գործեր քննելիս պետությունը ստանձնում է առավել պատասխանատվություն հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը: Դա միայն ցույց է տալիս՝ որքան բարձր է պետությունը գնահատում հանցավորության դեմ պայքարի իր հանձնառությունը՝ այդ պայքարի արդյունքների կայուն հավաստիությունը ապահովելու տեսանկյունից: Ավելին, քրեական արդարադատության համակարգը կրում է քրեական վարույթին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ հանրությանը տրամադրելու և այդ կերպ հաշվետու քննություն ապահովելու պարտադիր բեռը: Սա իր հերթին կոչված է երաշխավորելու հանրության վստահությունն առ այն, որ քրեական կոնկրետ վարույթն իրականացվում է իրավունքի գերակայության մշտական պահպանմամբ», - նշվում է Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ։

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am