«Հայկական կողմը թե՛ անհետ կորածների, և թե՛դիակների փոխանակման հարցով գործընթաց է սկսել».Դ. Բաբայան

Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի: Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում իրենք կդիմեին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
«Եթե լիներ, մենք կասեինք, բրիֆինգի ժամանակ էլ կասեինք: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, գերիների հարցով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և եթե գերի է ընկնում, անմիջապես Կարմիր Խաչին տեղեկացնում ենք»,- ասաց պաշտոնյան` «Ազատության» հետ զրույցում:
Բաբայանը նշեց, որ հայկական կողմն իր տարածքում հակառակորդի դիակներ ունի, որոնք պատրաստ է փոխանցել Ադրբեջանին։ ԼՂ նախագահի խոսնակը նաև տեղեկացրեց, որ թե՛ անհետ կորածների, և թե՛դիակների փոխանակման հարցով հայկական կողմը գործընթաց է սկսել։
«Մենք իհարկե, մեր կողմում ունենք դիակներ, գործընթացը կգնա, կտեսնենք ինչ ենք անում։ Դա պրակտիկա է, իմ ասելով չի, այդ գործընթացը ընթանում է նույնիսկ պատերազմի թեժ ժամանակներում։ Հիմա այդ գործընթացը դեռ սկզբնական մասում է, նախ պետք է ճշտվեն այդ անհայտ կորածների ցուցակները»,- հայտնեց Բաբայանը:
Հայկական կողմի տվյալներով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորել է առնվազն 28 զինվոր։ Այս ցանկը փոփոխական է, ճշտվում են նրանց տվյալները, փոխանցեց Բաբայանը։
Բջնիի (Կոտայքի մարզ) գյուղապետ Արմեն Մաթևոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ռազմական գործողություններից հետո գյուղի զինծառայողներից 18-ամյա Կարեն Ներսիսյանից լուր չունեն․ հստակ չէ, թե նա որ ցուցակում է՝ անհետ կորածների, թե վիրավորվածների։ Կարենը 8 ամիս առաջ է զորակոչվել բանակ, ծառայում է Լեռնային Ղարաբաղում:
«Ամսի 1-ից երեխուց խաբար չկա, տեղեկություն չկա, կապ չկա։ Ծնողն այսօր ընկերների հետ մեկնեց Ղարաբաղ, որովհետև ստույգ որևիցե պատասխան չունենք։ Ես անձամբ դիմել եմ զինկոմին, մարզպետին, բոլոր հնարավոր-անհնար ուղղություններով դիմել ենք, բայց կոնկրետ պատասխան չեն կարողանում տա»,- ասաց Մաթևոսյանը:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am