Հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է․ Լևոն Մնացականյան

Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն։ News.am-ի հաղորդմամբ` այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը։


«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է նկատի առնել ադրբեջանական կողմի սպառազինությունների շարունակական ավելացումը․ «Հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականցնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար»։

Լևոն Մնացականյանը համարում է, որ Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար, ըստ ամենայնի, լինելու է պատերազմ․ «Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, եւ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետեւ վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, եւ պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, եւ պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,- ասաց ՊԲ նախկին հրամանատարը։

դիտվել է 681 անգամ
Լրահոս
Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայի և Ներուբայսկեի երկու լոգիստիկ կենտրոններին 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ Խոշոր անջատումներ․ տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ սեպտեմբերի 25-ին Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»․ «Հրապարակ» Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ» ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ» Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ» Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am