ԼՂՀ հակամարտության շրջանակներում ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը պետք է շարունակական լինի. լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ներկա իրավիճակում հայկական կողմից բանակցային գործընթացին գնալը, կարծում է, լավագույն տարբերա՞կն է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Նույնիսկ ամենաթեժ մարտական գործողությունների պայմաններում բանակցությունները քաղաքական ղեկավարության կողմից դիվանագիտական ճանապարհներով պետք է միշտ շարունակական լինեն: Եթե ձեզ թվում է, թե մենք կարող ենք թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ: Առկա պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը, գտնվելով ԼՂՀ ՊԲ-ի հետ լայնածավալ պատերազմական իրավիճակում, ոչ մի հաջողությունների չի հասել, և դեռ ավելին՝ հուժկու հակահարված է ստացել մեծ քանակությամբ, բազմակի անգամ, տասից ավելի անգամ կորուստներ ունեն»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ այս պայմաններում նաև ադրբեջանական կողմն է եղել նախաձեռնողը՝ ստեղծել պայմաններ՝ դադարեցնելու կրակը հետագայում այլ որոշումներ կայացնելու համար:
«Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը ՊԲ-ի ձեռքերում է, մարտավարական օղակներում, տարբեր թեժ կետերում իրականացված գործողությունների արդյունքում որոշակի, չնչին կոնֆիգուրացիայի փոփոխությունները բանակի նախաձեռնության, անմիջական կրակի ներքո են գտնվում, և վերահսկվում են ՊԲ-ի ղեկավարության և զորամասերի կողմից»,-ասաց նա:
Հարցին, թե այժմ հայկական կողմն ունի՞ կորցրած հենակետեր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդպիսիք: «Մարտավարական առումով բոլորը կրակի գործողությունների վերահսկողության ներքո են գտնվում` Պաշտպանության բանակի կողմից»,-ասաց նա:
Թե հրադադարի համար ինչ պայմանավորվածություններ ու պարտականություններ են նշվել, նախարարը նշեց, որ հայկական կողմի համար կարևորը ինքնորոշման խնդիրն է և ուժի չկիրառումը:
Հարցին, թե հայկական կողմը այսօր կարո՞ղ է ասել, որ ապրիլմեկյան դրությունը այսօր վերականգնվել է, նախարարը պատասխանել է. «Այո, ամբողջությամբ վերահսկողությունը ՊԲ-ի ձեռքերում է։ Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից , բայց այդ ամենը վերահսկելի է»:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը