Իմ շախմատային խաղը հաջողվել է.Կոնստանտին Օրբելյանը հենց այսպես էլ պլանավորել էր

Հարցազրույց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ:/Մաս 1-ին/

-2016-ին ձեզ հրավիրեցին Հայաստանի Հանրապետություն ,որպեսզի ղեկավարեք Օպերային թատրոնը:Հիմա լուրեր են պտտվում,որ այն ժամանակ հենց ձեզ համար որոշակի օրենսդրական փոփոխություններ եղան ,քանի որ համատեղելի չէր լինել և գեղարվեստական ղեկավար և տնօրեն:Հեղափոխությունից հետո մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը որոշեց ձեզ ազատել տնօրենի պաշտոնից,ասաց ,որ բացառություններ չեն կարող լինել,օրենքը բոլորի համար հավասար է:Եթե նախկինում ձեզ համար օրենքի փոփոխություն է եղել,հիմա չի կարող լինել:Դուք այս հարցերը Նազենի Ղարիբյանի հետ քննարկե՞լ էիք,թե դա ձեզ համար անականկալ էր: Ասացիք նաև,որ եթե որոշումը վերջնական լինի,ապա կդիմենք դատարան և վստահ եք ,որ հաղթելու եք:

-Ինձ հրավիրեցին,սկզբում ես միայն գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էի զբաղեցնում,դա 2016 –ի հունիսին էր, 2017 ամռանը, այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանը ինձ նշանակեց տնօրեն,սակայն ես շարունակեցի կատարել նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները: Ես երբեք թատրոնի գլխավոր դիրիժորը չեմ եղել,ինչպես հիմա ասում են:Նազենի Ղարիբյանը ասում էր նաև,որ «Գրեմիին» մասնակցելու համար Օրբելյանին չեն ընդգրկել մրցանակաբաշխության մեջ, Օրբելյանն ինքն է առաջադրվել… Այնպիսի երջանկություն ,ինչպիսին իմ հեռացում էր,պարզապես հնարավոր չէ պատկերացնել:Ես 10 ամիս փորձում եմ այնպես անել,որ նրանք ինձ պաշտոնից հեռացնեն,քանի որ կլինի հսկայական ռեզոնանս,մեծ PR ակցիա,քանի որ ոչ մի գումարով Հայաստանի Օպերայի համար նման PR ակցիա հնարավոր չէր անել :Հունիսից Նազենի Ղարիբյանը ինձ պարտադրում էր,որ ես հրաժարականի դիմում ներկայացնեմ,ասելով որ իրավունք չունեմ ,ես էլ ասել եմ՝կան օրենքներ,ոչ դուք եք իրավաբան,ոչ ես ,եթե իմ դեմ ինչ –որ բան ունեք,հեռացրեք:Ես գիտեի ,որ լինելու է հսկայական միջազգային ռեզոնանս: Ոչ միայն դա եղավ,այլ նաև ոտքի կանգնեց ամբողջ թատերական հասարակությունը:Ես իմ անձի,մեր թատրոնի և աշխատակիցների նկատմամբ նման աջակցություն չէի պատկերացնում,թատրոնների,արվեստագետների նման համախմբվածություն չէի պատկերացնում ,էլ չեմ խոսում ամբողջ աշխարհի դերասանների մասին,ովքեր ինձ ճանաչում են,սիրում եմ և հարգում:Ամենուր այժմ մի տեսակ աղմուկ է այս թեմայի շուրջ ,Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի անունը թնդում է ամբողջ աշխարհում: Այս առումով իմ շախմատային խաղը հաջողվել է: Հաջորդիվ,իհարկե դիմելու եմ դատարան,քանի որ իմ ազատման որոշումը անօրինական է: Թող ինձ ցույց տան փաստաթուղթ,որ բացակայել եմ աշխատանքից ,մնացածը, մենք իսկապես գնալու ենք դատարան,ամեն ինչ լավ է լինելու:

-Օրենքի խախտում եղե՞լ է,թե ոչ:Խնդրում եմ ներկայացնել,թե ինչ հիմքերով եք պայքարելու:

- Անձամբ նա է համարում, որ պետությունը սրանից մեկ ու կես տարի առաջ իրավունք չի ունեցել ինձ նշանակելու: Դա իմ խնդիրը չի: Ես իրենց բազմիցս ասել եմ,ինձ կառավարությունն է նշանակել,դիմեք կառավարությանը:

-Արդոք օրենքը ձեզ համար փոխվե՞ց,ինչ է դա ձեզ տալիս,լինել և տնօրեն,և գեղարվեսատական ղեկավար: Հնարավո՞ր չէր ,որ դուք լինեիք տնօրեն ,մեկ ուրիշը գեղարվեստական ղեկավար,կամ հակառակը:

-Կարող է ,բայց ես կարծում եմ,որ մեկը մյուսին պետք ենթարկվի: Շատ կարևոր է ,որ գեղարվեստական ղեկավարը լինի թատրոնի գլխավոր անձը և որ թատրոնի ղեկավարությունը պետք է ենթարկվի գեղղեկի հրահանգերին: Ինչ էլ ,որ լինի գեղարվեստական ղեկավարի ձեռքերը կապված են.ամեն ինչ կախված է տնօրենի ֆինանսներից,ստորագրությունից, քանի որ տնօրենն է ի վերջո որոշումներ կայացնում:Գեղարվեստական ղեկավարը կարող է որոշումներ կայացնել փորձերի,համերգների կազմակերպման,բայց պաշտոնական որոշումներ նա չի կարող կայացնել: Օրինակ,ես եկել եմ , բերել եմ Մանոն ներկայացումը,որը փոխադրվել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից, թատրոնի, այլ հովանավորների և իմ միջոցներով: Դա կես միլիոն դոլոր է արժեցել: Ես 8 դաշնամուր եմ գնել, դրանք թատորնին չեմ նվիրել,դրանք իմ սեփականն են, յուրաքանչյուր դաշնամուրն արժե 1500 դոլար:Թատրոնի դաշնամուրնեն ամբողջովին շարքից դուրս եկած վիճակում էին,երաժիշտները խնդրել են,ես գնել եմ և տեղադրել յուրաքնաչյուր սենյակում: Դրանք իմն են,երբ ես գնամ,դրանք ինձ հետ կտանեմ: Հիմա Կարմեն ենք բեմադրում, հրաշալի բեմադրություն,հրաշալի կոստյումներ ,դրանք բոլորը իմն են: «Կախարդական սրինգ»-ը ևս հրաշալի ներկայացում է,ի դեպ ապրիլի 4-ին բոլորին հրավիրում եմ:Այն ամենն, ինչ ինձ է պատկանում,ես տանելու եմ,ես չէի ցանկանա դրանք որևէ մեկի նվիրել:

-Անառարկելի է,որ այս ամենը ձեր շնորհիվ է արվել,եթե հիմա ձեզ առաջարկեն մնալ տնօրենի պաշտոնում և նշանակել մեկ այլ գեղարվեստական ղեկավար,դուք ձեր համաձայնությունը կտա՞ք:

-Հիմա ես արդեն համաձայնություն տվել եմ,մինչև դատական պրոցեսի ավարտը և հարցի լուծումը իմ ներկայացուցիչը կկատարի տնօրենի պարտականությունները ,մինչև , հույս ունեմ ,ես կվերագկանգնվեմ իմ աշխատանքին:

-Իսկ հնարավո՞ր չէ,որ ինչպես դուք եք ասում,ձեր մարդը մնա տնօրենի պաշտոնում,մնացածը ձեր ղեկավարությամբ,ձեր ճաշակով ամեն ինչ ղեկավարվի :

-Ինձ այդ հարցը այդքան էլ չի անհանգստացնում, եթե այն մարդն է,ում ես վստահում եմ և ղեկավարում :

-Այսինքն ձեզ անհանգստացում էր այն հարցը,որ կարող էր անտեղյակ մեկը լինել և խաթարել թատրոնի ողջ աշխատանքը:

-Տեղի ունեցավ այնպես ,ինչպես ես էի ցանկանում ,ինձ այս PR-ն էր պետք:Ամբողջ աշխարհը մեր մասին իմացավ,բոլորը արդեն կսկսեն հետաքրքրվել Օպերային թատրոնով:Մի հետաքրքիր բան եմ ուզում պատմել.իմ սիրելի բարեկամ,հրաշալի երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մասին իր ծննդյան օրվանից մեկ ամիս առաջ գրեցին,որ նա մահացել է,համացանցը ողողվեց այդ լուրով, ամբողջ աշխարհը տեսավ թե ինչ սիրով ու հավատամությամբ էին բոլորը արտահայտվում նրա մասին: Օրեր անց ,երբ ես գնացի Լոնդոն նրան տեսակցելու,նա զարմացած էր,մարդը կենդանության օրոք տեսավ ,թե ինչքան էին իրեն սիրում:Հիմա ես չեմ ուզում համեմատվել,բայց սա էլ նմանապիտ ինչ-որ բան էր: Ի պաշտպանություն Օրբելյանի ստեղծվեց խումբ,որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայի իմ ազատման որոշումը, որի տակ 24 ժամվա ընթացքում ստորագրեց 3500 մարդ, ստորագրեցին ամբողջ աշխարհից,այդ թվում նաև Լատվիայի մշակույթի նախարարը,ում ես չէի էլ ճանաչում:

-Ինչպես նախկինում մենք գիտեինք ,այնպես էլ հիմա,առանց բարձրաստիճան իշխանությունների իմացության նման որոշումներ չէին կայացվում:Դուք այստեղ ինչ –որ քաղաքական պահ տեսնու՞մ եք ,թե՞ սա իսկապես միայն Նազենի Ղարիբյանի որոշումն էր:

- Նազենի Ղարիբյանի անհատական որոշումն է:Նիկոլ Փաշինյանը մեր դերասաններին շատ լավ է ընդունել,շատ լավ,դրական է արտահատվել իմ մասին:Բնական է,որ եթե որևէ մեկն ուզում է որևէ մեկից ազատվել,ինչ-որ բան գտնում է,ինքը որոշել է,թող որոշի:Մենք պետք է պատասխանենք վարչապետի հարցերին,որոնք վերեբերվում են այն փաստին,որ Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ:Դրանք բոլորը տեղի են ունեցել 2013,2014,2015 թվականներին,ոչ ես ,ոչ էլ մշակույթի նախարարությունը 2017-ին այս ուսումնասիրությունների արդյուքնները չենք ընդունել,դրանք վերանայման փուլում են:Դրանք ադմինիստրատիվ ինչ-որ խախտումներ էին,որոնք կատարվել էին մշակույթի և ֆինանասների նախարարությունների միջև,ինձ հետ ընդհանրապես կապ չունեն,կատարվել են մինչև իմ նշանակումը,սակայն Ղարիբյանը փորձում է մայդ ամենը բարդել ինձ վրա:

-Դուք անձամբ հանդիպում ունեցե՞լ եք Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ,ինչի համար եմ սա ասում,քանի որ կանայք այս հարցերում մեծ ազդեցություն են ունենում:

-Պարոն Փաշինյանի հետ հանդիպել եմ ինչ-որ ընդունելության ժամանակ,նորմալ հարաբերությունների մեջ ենք:Աննա Հակոբյանի հետ հանդիպել եմ Բաբաջանյանին նվիրված համերգի ժամանակ,Ռուսաստանի դեսպանի ,նրա կնոջ հետ նստած են եղել,խոսել ենք,ծիծաղել, ափսոսանք հայտնեց,որ չի կարող ներկա գտնվել Կախարդական սրինգի պրեմիերային:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 14133 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am