Դիմում ՀՀ ԱԺ-ին՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

ԼՂՀ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանը, հիմք ընդունելով 2016 թ. ապրիլի 5-ի գիտխորհրդի որոշումը (արձանագրություն հ.7), դիմում է Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովին՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:Որոշման կայացման հիմքում հետևյալ հիմնավորումներն են.ա) Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և որպես ինքնիշխան պետության հռչակման գործընթացն իրավական տեսակետից հիմնավորված է և միջազգային իրավունքի դիտակետից շահարկելի չէ:բ) Անկախության հռչակման պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրել է ժողովրդավարական պետության կերտման ուղին. Լեռնային Ղարաբաղի պետականաշինության գործընթացին հետևող օտարերկրյա դիտորդական առաքելությունները բազմիցս հաստատել են այս իրողությունը.գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը և դրանով ենթադրվող իրավունքներն ու պարտականությունները թույլ կտան նրան հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:դ) Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում առկա փաստացի հարաբերությունների իրավաբանական ամրագրման և նոր մակարդակի վերաճման հնարավորություն է:ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական հարթակում հնարավորություն կտա հստակեցնելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր ուղիներ: Հատկանշական է, որ այս գործընթացը ցայսօր խաթարված է. 1994 թ. մայիսյան զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանն առաջնորդվում է բանակցությունները փակուղի տանելու և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին բանակցությունների սեղանից օտարելու գործելակերպով և տրամաբանությամբ:Հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ որոշումները կայացվել են Ստեփանակերտ-Բաքու անմիջական բանակցությունների արդյունքում՝ գիտխորհրդի անդամները  վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չի կարող խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին, հնարավորություն կտա այդ գործընթացին վերագտնել իր ամբողջական ձևաչափը: 2016 թ. ապրիլի 1-5-ը Արցախի սահմաններին ծավալված ռազմական լարվածության նոր մակարդակը պարտադրում է կիրառել նոր լծակներ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նոր լծակների շարքում դիտվում է կոչի առարկան՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը:ԼՂՀ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհուրդը  կոչ  և  խնդրանք  է  հղում  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:   Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գիտխորհուրդ

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am