Ո՞ւմ է բաժին հասնելու Բաղդասարովի գործարանը, ով է դառնալու արտոնյալ

Ազգային ժողովը քննարկում է «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ նիստում ասաց, որ գործարանը՝ սկսած ճգնաժամային տարիներից, ինչ-որ տեղ նաև ոչ բավարար մենեջմենթի պատճառով, կուտակել է մեծածավալ հարկային պարտավորություններ, ինչը հանգեցրել էր նրան, որ գործարանին տրված վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող ձեռնարկության ամբողջ գույքը և բաժնեմասերը գրավադրվել են ՎՏԲ Հայաստան բանկում: Ձեռնարկությունը գնում է սնանկացման ու լուծարման: Ընկերությունը , մասնավորապես, կազատվի 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Մինասյանը տեղեկացրեց, որ դեռևս մեկ տարի առաջ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել էր խումբ, որպեսզի ուսումնասիրվի խնդիրը, քանի որ կարևորվում է ձեռնարկության դերը ՀՀ տնտեսությունում: Արդյունքում ներկայացվում է այս նախագիծը, որպեզի «Հրազդան ցեմենտ» ընկերության նկատմամբ հարշվարկված, բայց չվճարված հարկային պարտավորությունների ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով առաջացած տույժերը, ոչ թե մայր գումարը, զիջվում է, որպեսզի հնարավորություն տրվի շարունակելու գործարանի բնական գործունեությունը: Հիշեցնենք, որ «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացավ, փակվեցին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները: Պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին, թե ո՞վ է լինելու ձեռնարկության նոր սեփականատերը և ո՞ւմ համար է կառավարությունը նման արտոնություն սահմանում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ փաստացի սեփականատերը ՎՏԲ Հայաստան բանկն է, որին անցել է բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը: Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչո՞ւ է տարանջատվում «Հրազդան ցեմենտ» գործարանը՝ տույժերը ներելու առումով, եթե կան բազմաթիվ բարեխիղճ գործարարներ, որոնք հայտնվել են նմանատիպ վիճակում, բայց նրանց նկատմամբ արտոնություններ չեն կիրառվել: «Ինչո՞ւ մենք պետք է գործարանի սեփականատիրոջը այդ լավությունն անենք, ո՞վ է այդ անձը»,- հարցրեց պատգամավորը:«Մենք որևէ անձի լավություն չենք անում, հնարավորություն ենք տալիս ապահովել 470 աշխատատեղ ու ապահովել գործարանի աշխատանքի շարունակականությունը: Սա մեր կողմից սիմվոլիկ քայլ է, որպեսզի նոր սեփականատերը՝ բանկը, կարողանա առաջ մղել ձեռնարկության գործունեությունը»,- պատասխանեց նախարարը: Եթե այս նախագիծը չընդունվի, ըստ Արծվիկ Մինասյանի, Հրազդանի ցեմենտի գործարանը կլուծարվի, իսկ գույքը կվաճառվի: Նա հստակեցրեց, որ սրանով բանկին չի տրվում այս արտոնություն, այլ Հրազդան ցեմենտ ձենարկությանը՝ որպես առանձին իրավաբանական սուբյեկտ: Այս օժանդակությունը ըստ նրա հասեցական է և ուղղված է ոլորտին` մեր տնտեսության ներուժը բարձրացնելու նպատակով:Բիշարյանը հորդորեց սրտաճմլիկ ելույթներ չունենալ, քանի որ երբ պատվեր ունի, այդ գործարանն աշխատում է: Իհարկե, հիմա գործարանի գույքը բանկում է գրավադրված, բայց չի բացառվում, որ այս արտոնությունից հետո գործարանը ձեռք գցի ինչ-որ մի գործարար եւ այս արտոնություններն ըստ էության ստանա հենց նա: Անի Սահակյան

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am